10:34 17.10.2023
Ճապոնիայում ոսկու գները հասել են նոր բարձրակետերի՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման և համաշխարհային տնտեսության վրա դրա հետևանքների վերաբերյալ ներդրողների մտահոգությունների ֆոնին:
Այսպիսով, Օսակայի ապրանքային բորսայում 2024 թվականի օգոստոսին առաքման համար ոսկու ֆյուչերսների արժեքը առավոտյան առևտրի ընթացքում բարձրացել է մինչև 9262 իեն (62 դոլար)՝ մեկ գրամի ռեկորդային առավելագույն արժեքին:
Միաժամանակ Ճապոնիայի թանկարժեք մետաղների խոշորագույն արտադրողներից և մանրածախ վաճառքով զբաղվողներից մեկը՝ Տանակա Կիկինզոկուն, ոսկու 1 գրամի մանրածախ գինը սահմանել է 10105 իեն (68,5 դոլար):
Իրավիճակը Մերձավոր Արևելքում նույնպես անհանգստություն է առաջացնում ներդրողների շրջանում Տոկիոյի ֆոնդային բորսայում, որտեղ հիմնական Nikkei ինդեքսը, որն արտացոլում է երկրի 225 առաջատար ընկերությունների բաժնետոմսերի գների տատանումները, առևտրի ընթացքում անկում է ապրում 2,18%-ով։
Փորձագետների կարծիքով՝ ներդրողների հոռետեսական տրամադրվածությունը կապված է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի և հակամարտության հետագա սրման վախի հետ, որը կարող է ազդել համաշխարհային տնտեսության վրա։ Այս դեպքում ապագայում գնանշումների նվազումը կարող է էլ ավելի նկատելի դառնալ, քանի որ, մասնավորապես, վտանգվելու է նավթի մատակարարումների կայունությունը։ Ճապոնիան Մերձավոր Արևելքի տարածաշրջանից ստանում է ամբողջ ներկրվող նավթի մոտ 90%-ը։
20:45 15.08.2025
Լուկաշենկոն Թրամփին և նրա ընտանիքին հրավիրել է ՄինսկԲելառուսի և ԱՄՆ նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Դոնալդ Թրամփը հեռախոսով քննարկել են երկկողմ օրակարգը, տարածաշրջանային հարցերը և Ուկրաինան։ Այս մասին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը: «Երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցերը, տարածաշրջանային հարցերը և իրավիճակը թեժ կետերում, այդ թվում՝ Ուկրաինայում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները։ Բելառուսի նախագահը Դոնալդ Թրամփին և նրա […] ...
20:32 15.08.2025
Վիրջիլ վան Դեյկի գոլը դարպասի հետևից«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը մարզման ժամանակ գոլ է խփել դարպասի հետևից: Առաջին փորձն անհաջող է եղել, բայց երկրորդ փորձից 34-ամյա խաղացողը կարողացել է գրավել դարպասը: «Ես սիրում եմ մարտահրավերներ»,- ասել է «Լիվերպուլի» ավագը: Never in doubt, skipper 😎 pic.twitter.com/njM06rZS2I — Liverpool FC (@LFC) August 13, 2025 ...
20:16 15.08.2025
Թրամփը հայտարարել է, որ կվրդովվի, եթե Պուտինի հետ չկարողանա հրադադարի համաձայնության գալԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված կլինի, եթե Անքորիջում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ չկարողանա համաձայնության գալ Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ։ Նա այս հայտարարությունն արել է՝ պատասխանելով Սպիտակ տան մամուլի ասուլիսի հարցերին Անքորիջ մեկնելու ժամանակ՝ Ռուսաստանի առաջնորդի հետ հանդիպելու համար։ Երբ հարցրել են, թե ինչ հանգամանքներում կարելի է գագաթնաժողովը հաջողված համարել, Թրամփը […] ...
19:58 15.08.2025
Ես ինձ բախտավոր եմ համարում, որ քեզ նման թիմակից և ընկեր եմ ունեցել․ Սալահը՝ Նունյեսին«Լիվերպուլի» առաջատար հարձակվող Մոհամեդ Սալահը հուզիչ գրառում է կատարել X-ի իր էջում` հրաժեշտ տալով «Ալ Հիլալ» տեղափոխված Դարվին Նունյեսին: «Ես ինձ բախտավոր եմ համարում, որ քեզ նման թիմակից և ընկեր եմ ունեցել։ Դու միշտ շատ անկեղծ էիր և լավ էներգիա էիր բերում, ուր էլ որ գնում էիր։ Դու մեզ ծիծաղեցնում էիր և սրտանց էիր վերաբերվում […] ...
19:55 15.08.2025
Հրշեջ-փրկարարները մարել են Մեղրի համայնքի Կալեր բնակավայրի անտառամերձ տարածքում բռնկված հրդեհըՕգոստոսի 11-ին՝ ժամը 17:28-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել Կալեր գյուղում բռնկված հրդեհի վերաբերյալ: Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ուժերն ու միջոցները: Պարզվել էր, որ գյուղի անտառամերձ տարածքում չորս օջախով այրվում էր բուսածածկույթ: Կալեր գյուղի անտառամերձ տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվել են շուրջ չորս օր: […] ...