23:50 19.10.2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տաշիրի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մեծավան գյուղի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցի մոտ վիճաբանություն է տեղի ունենում:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորների գլխավորությամբ:Արդեն տեղում ոստիկանները նկատել են, որ նույն դպրոցի 65-ամյա պահակ Անդրանիկ Ս.-ն ձեռքին ունենալով դանակ ագրեսիվ վարքագիծ է ցուցաբերում հավաքվածների նկատմամբ:
Ոստիկանները մոտենում են նրան խնդրում և հորդորում որպեսզի դադարեցնի նման վարքագիծ ցուցաբերել և վայր դնի դանակը, բայց դա օգուտ չի տալիս և Անդրանիկ Ս.-ն շարունակում է չենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին և շարունակ հայհոյանքներ հնչեցնելով նորից ցուցաբերում է ագրեսիվ վարքագիծ և ձեռքին եղած դանակը թափահարելով սպառնում է, որ բոլորին կսպանի:
Ոստիկանները տեսնելով որ այլևս հնարավոր չէ կանխել նրա ագրեսիվ վարքագիծը ձեռնամարտի հնարքներ են կիրառում և փորձում են նրա ձեռքից խլել դանակը, սակայն Անդրանիկ Ս.-ն դանակով հարվածում է քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Վալերի Գ.-ի որովայնին, ապա դեպքի վայրից դիմում է փախուստի:Մի քանի ոստիկաններ շարունակում են հետապնդել նրան, իսկ «Տաշիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում բուժօգնություն են ցուցաբերում վիրավորին, ապա տեղափոխում հիվանդանոց:
Ի վերջո ոստիկանները հետապնդում են Անդրանիկ Ս.-ին, կարողանում են վնասազերծել և ձեռքից վերցնել հանցագործության գործք դանակը ապա նրան տեղափոխում են ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղ դեպքի փաստով ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղ «պաշտոնատար անձի ծառայողական գործունեությունը միջամտելը և մարմնական վնասվածք պատճառելը» հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ:Ֆոտոլրագրողի տեղեկություններով օպերլիազորի գործողությունների արդյունքում հնարավոր է եղել փրկել 2 քաղաքացու, որոնք Անդրանիկ Ս.-ի թիրախում են եղել: Այս տեղեկությունը քննչական բաժնում պարզվում է:
Օպերատիվ տեղեկություններ են ստացվել նաև, որ այդ օրը Անդրանիկ Ս.-ն դանակը ձեռքին հենց դեպքի վայրում սպանության սպառնալիքներ է հնչեցրել դպրոցի ներսում գտնվող տնօրեն 39-ամյա Փիրուզա Հ.-ի, դպրոցի գրադարանավարուհի 61-ամյա Արևիկ Ս.-ի և դպրոցի մեկ այլ պահակ 63-ամյա Ժիրայր Դ.-ի հասցեին ու հենց նշված անձինք են, որ օպերլիազորի շնորհիվ փրկվել են: Օպերլիազորը, վտանգելով իր կյանքը, փորձել է վնասազերծել Անդրանիկ Ս.-ին և դանակի հարված է ստացել որովայնի մասում:
09:16 15.05.2025
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Իրան09:10 15.05.2025
Մեքսիկայում ավտովթարի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդԱռնվազն 21 մարդ է զոհվել Մեքսիկայում Կուակնոպալան-Օախակա մայրուղու վրա տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, հայտնել է Պուեբլա նահանգի ներքին գործերի նախարար Սամուել Ագիլար Պալան։ «Ըստ առաջին տվյալների՝ վթարի է ենթարկվել երեք մեքենա։ Նախնական արդյունքն այն է, որ 18 մարդ տեղում մահացել է, ևս երեքը՝ հիվանդանոցում։ Մի քանի հոգի վիրավորվել են և գտնվում են բժշկական […] ...
09:00 15.05.2025
Մերձավոր Արևելքը կայուն չի լինի առանց Պաղեստինի խնդրի լուծման․ Եգիպտոսի արտգործնախարարՔանի դեռ Պաղեստինի խնդիրը չի լուծվել, Մերձավոր Արևելքի տարածաշրջանում կայունություն չի լինի։ Այս մասին Բաղդադում հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթին։ Իրաքի մայրաքաղաքում նա մասնակցել է Եգիպտոսի, Իրաքի և Հորդանանի ԱԳ նախարարների հանդիպմանը, որը կազմակերպվել էր Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) 34-րդ գագաթնաժողովի նախապատրաստման շրջանակներում, որը տեղի կունենա մայիսի 17-ին Բաղդադում, հաղորդում է Իրաքի լրատվական […] ...
08:50 15.05.2025
Ալ-Շարաան Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու Թրամփի որոշումը պատմական և խիզախ է անվանելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու որոշումը պատմական է և համարձակ։ Այս մասին երկրի քաղաքացիներին ուղղված ուղերձում ասել է Արաբական Հանրապետության նախագահ Ահմեդ ալ-Շարաան։ Հեռարձակումն իրականացրել է Al Hadath հեռուստաալիքը։ «Պատժամիջոցների վերացման որոշումը պատմական էր և համարձակ: Այսօր լուրջ աշխատանք է սկսվել, և դրա հետ մեկտեղ՝ ժամանակակից Սիրիայի վերածնունդը։ Նոր Սիրիան մասնակցել է […] ...
08:39 15.05.2025
Axios. Իսրայելը համաձայնել է վերսկսել մարդասիրական օգնության մատակարարումները Գազայի հատվածԻսրայելը համաձայնել է վերսկսել մարդասիրական օգնության մատակարարումները Գազայի հատված մարտ ամսից ի վեր առաջին անգամ, հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով Գազայի մարդասիրական հիմնադրամի (GHF) ԱՄՆ-ի նամակը Իսրայելի կառավարությանը։ Մարտի սկզբին Իսրայելը դադարեցրել էր հումանիտար օգնության մատակարարումը տարածաշրջան։ «Իսրայելի կառավարությունը համաձայնել է վերսկսել Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիներին մարդասիրական օգնության մատակարարումները»,- գրում է պորտալը։ Նշվում է, որ GHF-ը […] ...
08:28 15.05.2025
Կանադայում անտառային հրդեհների հետևանքով երկու մարդ է զոհվելԿանադայի հարավային Մանիտոբա նահանգում անտառային հրդեհների հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնում է երկրի թագավորական ոստիկանությունը (RCMP): «Լակ դյու Բոննեում ոստիկանները հայտնաբերել են երկու դի: Մայիսի 13-ին RCMP-ին տեղեկացվել է, որ նրանք հայտնվել են կրակի ճիրաններում»,-ասվում է RCMP-ի հայտարարության մեջ, որը տեղադրված է պաշտոնական կայքում: Իրավապահները շարունակում են միջադեպի հետաքննությունը։ ԱՄՆ Մինեսոտա նահանգը և Մանիտոբա […] ...
08:20 15.05.2025
Reuters. Թրամփը չի գնա Թուրքիա Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի մեկնի Թուրքիա՝ մասնակցելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների աղբյուրին։ Գործակալությունը նշում է, որ վարչակազմի ներկայացուցիչը նման տվյալներ է հայտնել այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ուկրաինայի հետ բանակցությունների համար ռուսական պատվիրակության կազմը։ Թրամփը նախկինում չէր բացառել […] ...