Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է կադրային փոփոխությունների մասին՝ հատկապես ղեկավար օղակներում: Փոփոխությունների պատճառը ալկոհոլի չարաշահումն է»,- գրում է Ռիա Նովոստի գործակալությունը: Օգոստոսին Լուկաշենկոն ցրել էր կառավարոթյունը և նոր վարչապետ նշանակել:
Նախագահի խոսքով՝ նա շարունակում է վերահսկել իրավիճակը:
«Ուզում եմ ասել՝ սա դեռ վերջը չէ», -նշել է Լուկաշենկոն ֆինանսների և Էներգետիկայի նախարարների նշանակումից հետո:
Նա խոսել է ալկոհոլի չարաշահման անթույլատրելիության մասին և նկատել, որ որոշ ղեկավարներ «կարգին խմում էին»:
«Ես չեմ վերահսկում, թե դուք ում հետ եք խմում, ում հետ եք բաղնիք գնում կամ զրուցում, բայց ինչ վերաբերում է ալկոհոլիզմին՝ պետք է իմանաք ձեր չափը, եթե դուք այդ չափը կորցնում եք, դուք ղեկավար չեք: Եվ այդ պատճառով մենք ստիպված կլինենք որոշ ղեկավարներին «մնաս բարով» ասել »,- ասել է Լուկաշենկոն:
Որոշ ղեկավարներ խմում են առիթի դեպքում, կամ առանց դրա, ավելի հաճախ առանց որևէ առիթի, նկատել է նախագահը: