17:41 31.08.2018
Հայաստանում մանկապարտեզների տեղերի խնդիրը հատկապես սուր է Երևանում։ Այստեղ ու նաև մարզերում մանկապարտեզների շենքերի մի մասը ժամանակի ընթացքում վաճառվել է, իսկ տեղեր էլ կան, որ մանկապարտեզի շենքի մի մասը վարձակալությամբ տրվել է մասնավոր մանկապարտեզի։ Այս բոլոր ուղղություններով ԿԳ նախարարությունում հիմա գույքագրում են անում՝ պարզելու համար, թե որքան շենքային տարածք կարող են վերադարձնել։
«Մոտ 8000 տեղի պակաս կա, և պահանջ կա Երևանում։ Եվ սա գալիս է, գիտե՞ք, ինչից նաև, որովհետև Երևանում նախադպրոցական կրթությունը անվճար է, բոլորը ձգտում են, որ իրենց երեխաները պարտադիր գնան։ Դա շատ օգտակար է, որ երեխան դպրոց գնալուց առաջ հաճախում է նաև նախադպրոցական ուսումնական հաստատություն»,- «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտնեց ՀՀ ԿԳ նախարարը։
Արայիկ Հարությունյանի խոսքերով՝ լարվածությունն ավելի է մեծանում այն պատճառով, որ մանկապարտեզի համար հերթագրման ցուցակները հրապարակային չէ։ Եթե դրանք հրապարակային լինեն, մարդիկ կկարողանան հասկանալ, թե երբ է հասնելու իրենց երեխայի հերթը։ Դա խնդիրը չի լուծի, քանի որ մանկապարտեզներում տեղերի պակասն օբյեկտիվորեն կա, բայց լարվածությունը կնվազեցնի։
16:24 11.05.2025
Նիգավանում հովիվը գետում մարմին է հայտնաբերելՄայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14:40-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նիգավան վարչական շրջանի Մոզոլան կոչվող հատվածում՝ գետում, քաղաքացի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանները, փրկարարները և պարեկները: Նախքան հրշեջ-փրկարարների ժամանելը, 2 քաղաքացի գետում […] ...
16:13 11.05.2025
5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կուրիլների շրջանում5.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սևերո-Կուրիլսկից 39 կմ հեռավորության վրա։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժի օջախը գտնվել է 144 կմ խորության վրա, էպիկենտրոնը գտնվել է Սևերո-Կուրիլսկից 39 կմ հեռավորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություն դեռևս չեն հաղորդվել: ...
16:06 11.05.2025
Ուշակով. ՌԴ-ից պատվիրակություն կգնա ՍտամբուլՌուսաստանը Ստամբուլում կայանալիք բանակցություններին կներկայացվի պատվիրակությամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Մենք պատվիրակություն կուղարկենք», – պատասխանել է դիվանագետը այն հարցին, թե ով է ներկայացնելու ռուսական կողմը Ստամբուլում կայանալիք բանակցություններում։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը բանակցություններում կներկայացնեն դիվանագետներ, թե՞ զինվորականներ, Ուշակովը նշել է. «Դրա մասին կհայտարարվի»։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, […] ...
15:56 11.05.2025
Արարատի մարզում բախվել են BMW-ն և ՎԱԶ 2107-ը. վերջինը գլխիվայր շրջվել էՄայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։15-ի սահմանում Գինեվետ գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 19-ամյա Մուշեղ Ե․-ի վարած BMW մակնիշի և 37-ամյա Սոս Խ․-ի վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Դեպքի […] ...
15:44 11.05.2025
Մեր վարչակազմի նպատակն է հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն X-ի իր միկրոբլոգում գրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նպատակն է խթանել և հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև: «Պատիվ եմ ունեցել ականատես լինելու, թե ինչպես է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջին օրերին հեռախոսազրույցներ ունենում Հնդկաստանի և Պակիստանի ղեկավարների հետ՝ իրավիճակի վտանգավոր սրումը կանխելու համար։ Նախագահ Դոնալդ […] ...
15:33 11.05.2025
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել ՀՀ մարզերի և Երևանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ«Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել Հայաստանի մարզերի եւ Երեւանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հյուրընկալել է Էջմիածնի «Պատանի առաջնորդների դպրոցի» մի խումբ աշակերտների: ՀՀ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մի խումբ աշակերտների եւ ուսուցիչների հյուրընկալել են «Հայաստան» խմբակցություն ղեկավար Սեյրան Օհանյանն ու պատգամավոր […] ...