17:47 31.08.2018
2018թ. հուլիսի 23-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին են ստացվել ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանի կողմից ՀՀ ոստիկանության պետին հասցեագրված գրության հիման վրա նախապատրաստված նյութերն այն մասին, որ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացված աուդիտորական ուսումնասիրության արդյունքում ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձ հանդիսացող նախկին աշխատակիցների կողմից կատարվել են չարաշահումներ: Այս մասին հայտնում են ԿՀԴՊ գլխավոր վարչությունից:
Կոտայքի մարզի դատախազության կողմից տրված ցուցումի համաձայն, նախապատրաստված նյութերով 2018թ. օգոստոսի 2-ին ներկայացված փաստերի առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժին:
Նախնական քննության ընթացքում ձեռնարկվող բազմածավալ քննչական, այլ դատավարական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2012-2018թթ. ընկած ժամանակահատվածում տարբեր ժամկետներով երեք անձի հետ՝ որպես վարորդ, մեկի հետ՝ որպես համակարգող և ևս մեկ անձի հետ՝ որպես թարգմանիչ-խմբագիր, կնքվել են աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագրեր, սակայն նրանց կողմից աշխատանքի վայրում եղած լինելու և աշխատանք կատարած լինելու վերաբերյալ որևէ տվյալ չկա: Այդ անձանց անվամբ, սակայն, ելքագրվել է ընդհանուր առմամբ առանձնապես խոշոր չափի` 29.562.714 ՀՀ դրամ գումարի աշխատավարձ:
Բացի դրանից՝ ՊՈԱԿ-ը, 2016թ. «Հայ զարգացման ներուժ» առողջապահական, սոցիալական, բնապահպանական ՀԿ-ի հետ կնքել է ծառայությունների մատուցման պայմանագիր: Վերջինիս շրջանակում ՀԿ-ի ներկայացուցիչներն իրականացրել են տուբերկուլյոզով հիվանդ անձանց 13.748 տնային այց, որի ընթացքում կատարել են ներերակային ներարկումներ կամ հետևել, որ հիվանդը ընդունի դեղերը: Մեկ այցի միջին արժեքը կազմել է 4.912 ՀՀ դրամ, չնայած այն հանգամանքին, որ ներկայումս այդ ծառայությունը մատուցվում է պոլիկլինիկաների բուժաշխատողների միջոցով, և մեկ այցի արժեքը ներարկման դեպքում կազմում է 1.200 ՀՀ դրամ, իսկ դեղահաբի ընդունմանը հետևելու դեպքում` 621,7 ՀՀ դրամ: Արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 67.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Ստացվել են տվյալներ, որ կենտրոնը «Հայ զարգացման ներուժ» ՀԿ-ի հետ ծառայությունների մատուցման պայմանագրեր, ընդհանուր 43.950.000 ՀՀ դրամ արժեքով, կնքել է նաև 2015 թվականին:
Ձեռք բերված փաստական տվյալների համակցությամբ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին հաշվապահ Ա. Մ.-ն ներգրավվել է որպես կասկածյալ՝ առանձնապես խոշոր չափերի` 53 մլն դրամի յուրացում կատարելու կասկածանքով։ Վերջինիս կողմից վերականգնվել է 7 մլն ՀՀ դրամի չափով պատճառված վնասը։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու, դրանում ներգրավված անձանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: Մասնավորապես, ի թիվս այլ գործողությունների՝ գրություններ են ուղարկվել ՀՀ առողջապահության, ՀՀ արդարադատության նախարարություններ, ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ ստանալու համար վերոնշյալ բոլոր կազմակերպությունների կանոնադրությունները, դրանց հիմնադիրների և տնօրենների մասին տեղեկություններ, ինչպես նաև նրանց միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերի հիմք հանդիսացած մրցույթների և այլնի վերաբերյալ փաստաթղթերն ու տեղեկությունները:
Առգրավվել են «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հաճախելիությանը, անձնական գործերին, հաստիքացուցակին, ծառայությունների մատուցման պայմանագրերին առնչվող փաստաթղթերը:
Հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, կատարվել են խուզարկություններ։ Քննության ընթացքի, արդյունքների վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ:
11:31 06.07.2025
Այրվել է մոտ 3000 հակ անասնակերՀուլիսի 5-ին, ժամը 17:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձուտ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տանձուտ գյուղի 13-րդ փողոցի սկզբնամասում գտնվող անասմագոմի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ հուլիսի 6-ին, ժամը 00:05-ին։ Այրվել է մոտ […] ...
11:12 06.07.2025
Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենաՀուլիսի 5-ին, ժամը 21:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է ավտոմեքենա, երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհի վրա ընկել է մոտ 0,3 խմ […] ...
10:45 06.07.2025
Այրվել է ավտոմեքենա. կա տուժածՀուլիսի 5-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի գլխավոր խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Գառնու երկու կամավորական հրշեջ–փրկարարական խումբ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գառնի գյուղի Գևորգ Մարզպետունու փողոցում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:17-ին, մարվել՝ 22:27-ին: Այրվել է «Lada» մակնիշի ավտոմեքենան: ...
10:15 06.07.2025
Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերինՀուլիսի 5-ին, ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Մասնավորապես՝ […] ...
10:00 06.07.2025
Այրվել է վագոն-տնակՀուլիսի 6-ին, ժամը 01:42-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի 5-րդ փողոցում այրվում է չշահագործվող վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:09-ին, մարվել՝ 04:01-ին: Այրվել է վագոն-տնակը (մոտ 20 քմ)՝ գույքով: ...
09:00 06.07.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՀուլիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 07:48-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։48-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...