10:34 31.10.2023
Նոյեմբերի 1-ին Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Արտամետ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է համայնքում առկա էլեկտրական շչակը:
ԱԻՆ-ը խնդրում է չանհանգստանալ։
17:46 03.07.2025
Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության եւ ժողովրդավարության պաշտպանության մասին ԱԺ հայտարարության նախագիծը ստացել է դրական եզրակացությունՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդես է եկել «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության եւ ժողովրդավարության պաշտպանության մասին» ԱԺ հայտարարության նախագծով, որը խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ներկայացմամբ քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 3-ին գումարած արտահերթ նիստում: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը, ներկայացնելով հայտարարության նախագիծը, մասնավորապես, նշել է. «ՀՀ Ազգային ժողովը, պաշտպանելով Հայաստանի Հանրապետության տարածքային […] ...
17:40 03.07.2025
Վարորդական վկայական ստանալու գործընթացում կներդրվեն արագացված ծառայություններ, կստեղծվի մեկ միասնական տեղեկատվական ռեգիստր, կհանվի ՆԳՆ ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումըԱզգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՆԳ նախարարության մի շարք օրենսդրական նախաձեռնություններ։ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, ներկայացնելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, նշել է, որ այն ընդունելու արդյունքում վարորդական վկայականը և հաշվառման վկայագիրը կարող են լինել նաև թվային տարբերակով՝ թվային տվյալների բազայում: Ըստ նախագծի՝ […] ...
17:33 03.07.2025
ԱՄՆ-ն դադարեցրել է 6 միլիարդ դոլարի կրթական ծրագրերի ֆինանսավորումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դադարեցրել է դաշնային բյուջեից ավելի քան 6 միլիարդ դոլարի հատկացումը լրացուցիչ կրթական ծրագրերի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ կրթության նախարարության պարզաբանող գրությունը: Նշվում է, որ կրճատման կենթարկվեն, ի թիվս այլ բաների, արտադպրոցական պարապմունքների, ուսանողների աջակցության և անգլերենի ուսումնասիրման ծրագրերը: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Կրթության […] ...
17:24 03.07.2025
Հացիկ գյուղի բնակչի բակում կանեփի 92 բույս է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Հացիկ գյուղի 61-ամյա բնակիչը ապօրինի ձեռք բերում, պահում է թմրամիջոց, նաև տան բակում աճեցնում է կանեփ։ Իրացնելով ստացված տեղեկությունները՝ Շիրակի քրեական ոստիկանները հուլիսի 1-ին 61-ամյա տղամարդուն ձերբակալել և ներկայացրել են վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նրա տան բակում հայտնաբերվել է […] ...
17:17 03.07.2025
«Մշակութային վերջին զանգ» նախաձեռնությունը հաջողված է․ Ժաննա ԱնդրեասյանԿինոյի տանը տեղի է ունեցել «Մշակութային վերջին զանգ» մրցույթի ամփոփիչ միջոցառումը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանը և Դանիել Դանիելյանը, ինչպես նաև մրցույթին մասնակցած դպրոցների աշակերտները և մանկավարժները։ Միջոցառման շրջանակում հաղթող դպրոցները պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրով: Ողջունելով հաղթողներին՝ ԿԳՄՍ նախարարը նախևառաջ շնորհավորել է […] ...
17:10 03.07.2025
Քաղաքացին Եղվարդի հուշարձանի մերձակա տարածքում զինամթերք էր թողելԲնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Հուլիսի 1-ին ՆԳՆ Կոտայքի մարզի Փրկարար ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Եղվարդի հուշարձանի մերձակա տարածքում՝ ծառի տակ, փամփուշտներ և ականներ է թողել: Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է քսանութ՝ հակահետևակային և երկու՝ հետևակային ական, 114 […] ...