16:44 31.10.2023
Պաղեստինին աջակցող մի ակտիվիստ Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքի McDonald’s արագ սննդի ռեստորանում բաց է թողել պաղեստինյան դրոշի գույներով ներկված տասնյակ մկների, հայտնում է Evening Standard-ը:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան։ Համապատասխան տեսանյութը տեղադրվել է TikTok սոցիալական ցանցում, սակայն երեքշաբթի օրը ջնջվել է այն հաշիվը, որտեղ հրապարակվել է տեսանյութը, գրում է թերթը։
Սոցցանցերում տարածված տեսանյութում երևում է, որ անծանոթ տղամարդը մեքենայի բեռնախցիկից վերցնում է մի մեծ ստվարաթղթե տուփ և շարժվում դեպի McDonald’s-ը: Մտնելով ռեստորան՝ նա մկներին բաց է թողնում հատակին, որից հետո Պաղեստինի ազատագրման կոչեր վանկարկելով՝ հեռանում է։
Տեսանյութի վերջում կոչ է արվում բոյկոտել մի շարք բրենդներ, ինչպիսիք են McDonald’s-ը, Starbucks-ը և Disney-ը, որոնք իբր աջակցում են իսրայելական բանակին։
Ինչպես նշում է Evening Standard-ը, բողոքի ակցիան կապված է իսրայելցի զինվորականներին անվճար սնունդ տրամադրելու McDonald’s-ի որոշման հետ:
Ավելի ուշ McDonald’s-ի ներկայացուցիչը հայտնել է, որ ռեստորանը ամբողջությամբ ախտահանվել է, և վնասատուների դեմ պայքարող ընկերությունը կստուգի հաստատությունը:
08:10 15.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:05 15.05.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԱլբանիաՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա: Վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին: Ալբանիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ: ...
23:59 14.05.2025
20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգերԵրևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...
23:58 14.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:46 14.05.2025
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացըՄիացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...
23:34 14.05.2025
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...