Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը 2024 թվականին պետք է իրականացնի 20 ծրագիր` 125 միջոցառմամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+27.09 oC

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը 2024 թվականին պետք է իրականացնի 20 ծրագիր` 125 միջոցառմամբ

19:04 31.10.2023

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը 2024 թվականին պետք է իրականացնի 20 ծրագիր` 125 միջոցառմամբ, հայտնում են նախարարությունից։

Նախարարությանը նախատեսված է հատկացնել 353,8 մլրդ դրամ, որի մի մասը` ծախսային մասով, մյուս մասը` ենթավարկերով: Ծախսային մասով նախատեսված է 296,6 մլրդ դրամ, իսկ ենթավարկերով` 57,2 մլրդ դրամ:

Նախարարությանը հաջորդ տարի 9,4 տոկոսով ավելի գումար է նախատեսված, քան 2023 թվականին: Մասնավորապես, տրանսպորտի ոլորտին նախատեսվում է հատկացնել 120 մլրդ դրամ, ջրային ոլորտին` 49,4 մլրդ դրամ, էներգետիկ ոլորտին` 58,3 մլրդ, տարածքային կառավարման ոլորտին` մոտ 126 մլրդ դրամ:
Տնտեսական հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում իր ղեկավարած գերատեսչության ծախսերն ու ծրագրերն է ներկայացրել Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
42,5 մլրդ դրամ նախատեսված է Հյուսիս-Հարավ ճանապարհի տարբեր հատվածներում շինարարություն սկսելու ու շարունակելու համար: «Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստան» ծրագրի շրջանակում Դիլիջանի եւ Պուշկինի թունելների նախագծանախահաշվային աշխատանքներ են նախատեսվել. երկու թունելներն էլ չեն հիմնանորոգվել կառուցումից հետո, եւ այժմ հիմնանորոգման նախագծեր են պատվիրվել:
Ճանապարհների հիմնանորոգման, միջին նորոգման կամ կամուրջների, տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման մասով մոտ 76 մլրդ դրամի հատկացում է նախատեսվում: Բյուջեով 340 կմ հիմնանորոգման համար հատկացված է 57,5 մլրդ դրամ: 2 մլրդ դրամ հատկացվել է տրանսպորտային 8 օբյեկտների հիմնանորոգման համար, մոտ 108 կմ ճանապարհի միջին նորոգման համար 5,1 մլրդ դրամ է նախատեսված:
11 մլրդ դրամ նախատեսված է միջպետական, հանրապետական եւ մարզային նշանակության ճանապարհների ամառային ու ձմեռային պահպանումների համար: «Մոտ 700 մլն այս տարի ավելի ենք նախատեսել մարզերում տեղական նշանակության ճանապարհների, հատկապես` գծանշումների համար: Ցավոք, բավականին մեծ ճանապարհային վթարներ եւ նման դեպքեր ունենք, ինչն էլ ենթադրում է, որ աշխատանքներ ենք փորձում տանել ճանապարհների ավելի պատշաճ կահավորման ուղղությամբ»,- ասել է նախարարը:
Էներգետիկայի ոլորտում գումարների մեծ մասը նախատեսված է ենթավարկերով: Բնագավառի համար 58,3 մլրդ դրամ է նախատեսված, որից 57,4 մլրդը` կապիտալ ծրագրերի համար: «էներգետիկական համակարգի զարգացման խոշոր ծրագիր ունենք, որում ներառվում են մեր մի շարք ենթակայանների վերակառուցումները կամ դրանց աշխատանքների շարունակումը: Հաջորդ տարի հույս ունենք մրցութային գործընթացներն ավարտել ու սկսել Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի հետ կապված աշխատանքները»,- ընդգծել է Գնել Սանոսյանը: Կրկնակի երկարաձգման ծրագրով ատոմակայանի աշխատանքի ժամկետը կերկարացվի համապատասխան թույլտվություններով մինչեւ 2036 թվականը: Հաջորդ տարի այդ նպատակի համար 20,2 մլրդ դրամ է նախատեսվել:
Պետական գույքի կառավարման ոլորտի հատկացումներից խոսելով` նախարարը նշել է. «Գույքերի վաճառքի կամ վարձակալության այլ մեթոդներով բյուջե մուտքագրվող գումարների մասով նշաձողը բարձրացրել ենք: Այնպես ենք կազմակերպել գործընթացը, որ ավանդաբար 10 մլրդի փոխարեն մուտքերը լինեն 15 մլրդի չափով»:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի` Հյուսիս-Հարավ ճանապարհին վերաբերող հարցին ի պատասխան` Գնել Սանոսյանը նշել է, որ 214 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքվել իրանական կողմի հետ, ծրագրի ժամկետը երեք տարի է եւ հաջորդ տարվա բյուջեում այս մասով գումար նախատեսված է:
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի հարցերին ի պատասխան էլ նախարարը ներկայացրել է ճանապարհների որակի ապահովման, հիմնանորոգման, կահավորման ու լուսավորության, ավիացիոն փոխադրումների, ռազմավարական ուղղություններով չվերթների իրականացման հարցերում իրականացվող քայլերը, էներգետիկայի ու տրանսպորտային ոլորտներում առկա խնդիրներն ու լուծման մեթոդները:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակը՝ Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ խաղի համար

16:30 22.05.2025

Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակը՝ Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ խաղի համար

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հրապարակել է թիմի հայտացուցակն Ազգերի լիգայի կիսաեզրափակչում Իսպանիայի հավաքականի դեմ հունիսի 5-ին կայանալիք խաղի համար: Դարպասապահներ. Մայք Մենյան, Բրիս Սամբա, Լյուկա Շեվալյե, Պաշտպաններ. Լուկա Դին, Թեո Էռնանդես, Լուկա Էռնանդես, Իբրահիմա Կոնատե, Լոիկ Բադե, Մալո Գյուստո, Պյեր Կալուլու, Բենժամեն Պավար, Կլեման Լանգլե, Կիսապաշտպաններ. Մատեո Գենդուզի, Կուադիո Կունե, Ադրիեն Ռաբիո, Վորեն […] ...

Կապանի 34-ամյա բնակիչն ապօրինի պահում և օգտագործում էր թմրամիջոցներ

16:24 22.05.2025

Կապանի 34-ամյա բնակիչն ապօրինի պահում և օգտագործում էր թմրամիջոցներ

Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Կապանի բնակիչ 34-ամյա տղամարդն ապօրինի պահում և օգտագործում է թմրամիջոցներ: Օպերատիվ տվյալն իրացվեց մարզի պարեկների աջակցությամբ: Մայիսի 15-ին՝ ժամը 20:05-ին, երբ 34-ամյա կապանցին ընկերոջ վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով գտնվում էր Գետափ գյուղի մոտակայքում։ Նա ձերբակալվեց, իսկ մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք: Կապանցու խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող […] ...

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենին

16:16 22.05.2025

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դոնալդ Լամբերտին: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության ներկայիս շրջանակի, ինչպես նաև առաջիկա տարիների համագործակցության առաջնահերթ ուղղությունների վերաբերյալ: Այս համատեքստում մանրամասն անդրադարձ է կատարվել դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավմանն ուղղված համատեղ աշխատանքներին: Մասնավորապես, կարևորելով այս ուղղությամբ ձևավորված համագործակցության շարունակականությունը՝ զրուցակիցներն արձանագրել են, որ այն […] ...

Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են «UAZ Patriot»-ն ու «Kia»-ն

16:08 22.05.2025

Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են «UAZ Patriot»-ն ու «Kia»-ն

Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 39 կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են «UAZ Patriot» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես  հայտնում է shamshyan.com-ը, 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն: Իրավապահները պարզում են վարորդների, մահացածի […] ...

Նախատեսվում է դադարեցնել ընտանի տեսակի կենդանի խոզերի՝ Հայաստանի տարածք ներմուծման ժամանակավոր քանակական սահմանափակումը

16:00 22.05.2025

Նախատեսվում է դադարեցնել ընտանի տեսակի կենդանի խոզերի՝ Հայաստանի տարածք ներմուծման ժամանակավոր քանակական սահմանափակումը

Գործադիրի որոշմամբ նախատեսվում է դադարեցնել ընտանի տեսակի կենդանի խոզերի՝ Հայաստանի տարածք ներմուծման ժամանակավոր քանակական սահմանափակումը։ Դա թույլ կտա կարգավորել հանրապետության ներքին շուկայում խոզի մսի առաջարկ-պահանջարկ համամասնությունը։ ...

2025թ. 1-ին եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու 448 անձնագիր

15:52 22.05.2025

2025թ. 1-ին եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու 448 անձնագիր

Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում՝ առանց պետտուրք գանձելու օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագրեր տրամադրելու վերաբերյալ: Ըստ հիմնավորման՝ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների […] ...

BACK_TO_TOP