13:17 01.11.2023
Նոյեմբերի 1-ին ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են 2024 թվականի պետական բյուջեով նախատեսվող հատկացումների վերաբերյալ նախնական քննարկումները:
«ՀՀ Ազգային ժողովի լիազորությունների իրականացման ապահովում» ծախսային ծրագրի բյուջետային հայտը 2024 թվականին կազմել է 7,2 մլդ դրամ, որը 1,5 տոկոսով ավելի է 2023 թվականի հաստատված բյուջեից: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը՝ ներկայացնելով գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթով օրենսդիր մարմնի համար նախատեսված ֆինանսական հատկացումներն ու իրականացվելիք միջոցառումները:
«ՀՀ Ազգային ժողովի գործունեության ապահովում, օրենսդրական, վերլուծական եւ ներկայացուցչական ծառայություններ» միջոցառման համար նախատեսված է 6,1 մլն դրամ, աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստման համար՝ 1,3 մլն դրամ, Ազգային ժողովի դերի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման գծով՝ 50,6 մլն դրամ, միջազգային խորհրդարանական կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարների գծով՝ 123,9 մլն դրամ, «Աջակցություն կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին» միջոցառման համար նախատեսվում է հատկացնել 520,7 մլն դրամ: Ազգային ժողովի տեխնիկական հագեցվածության բարելավմանը կուղղվի 175,7 մլն դրամ, որը 38 տոկոսով ավելի է 2023 թվականի բյուջետային հատկացումից, իսկ շենքային պայմանների բարելավմանը կտրամադրվի 191,5 մլն դրամ:
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը նկատել է, որ 2024 թվականի բյուջետային հայտում «Ազգային ժողովի տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման ֆինանսավորման աճը պայմանավորված է տեխնիկական սարքավորումների արդիականացման անհրաժեշտությամբ: «ՀՀ Ազգային ժողովի շենքային պայմանների բարելավում» միջոցառման շրջանակում եւս ֆինանսավորման միջոցների աճ կա: Դավիթ Առաքելյանի խոսքով ԱԺ շենքերի, էլեկտրական հաղորդագծերի ցանցի, հեռախոսային, ինտերնետ արտաքին հեռախոսակապի նորոգման անհրաժեշտություն կա, ցանցն արդիականացման կարիք ունի, եւ հատկացումները կուղղվեն այդ խնդրի կարգավորմանը:
Նշվել է, որ 2024 թվականին Հայաստանում անցկացվելու է Միջխորհրդարանական միության (IPU) երիտասարդ պատգամավորների գլոբալ ֆորումը, որի համար եւս գումար է հատկացվել:
Անդրադառնալով միջազգային գործընկերների հետ համագործակցությանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ այն շարունակական կլինի ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP), Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI), Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI), Կանադայի խորհրդարանական կենտրոնի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ:
Խոսելով Ազգային ժողովի դերի բարձրացմանն ուղղված միջոցառման շրջանակներում կատարվող քայլերից՝ Դավիթ Առաքելյանն անդրադարձել է հաջողությամբ իրականացված «Ամառային դպրոց» ծրագրին: Նա տեղեկացրել է, որ 2024 թվականին նախատեսվում է ոչ միայն շարունակել «Ամառային դպրոց» ծրագիրը, այլեւ ի թիվս այլ միջոցառումների՝ անցկացնել «Ժողովրդավարության օր» եւ «Պառլամենտարիզմի օր» խորագրերով միջոցառումները:
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը հետաքրքրվել է ՄԱԶԾ-ի շրջանակում իրականացվող ծրագրերի շարունակության եւ ԱԺ-ի կողմից համաֆինանսավորման խնդրով: Դավիթ Առաքելյանը պարզաբանել է, որ ՄԱԶԾ գործընկերների հետ այդ մասով այժմ քննարկումներ են ընթանում: Կարեւորվել է միջազգային գործընկերների հետ համագործակցության շարունակականությունը, որն ուղղված է ԱԺ կարողությունների զարգացմանը: ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը տեղեկացել է, որ ՄԱԶԾ-ի հետ այս պահին ի թիվս այլ միջոցառումների՝ իրականացվում է ԱԺ պաշտոնական կայքը վերափոխելու ծրագիրը, որի արդյունքում այն կդառնա ավելի ժամանակակից եւ ներառական:
Պատգամավորներ Ալխաս Ղազարյանը եւ Միքայել Թումասյանը հետաքրքրվել են բարեկամական խմբերի եւ միջխորհրդարանական հանձնաժողովների թվի հնարավոր փոփոխությամբ ու վերափոխմամբ:
16:38 22.05.2025
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է «Լա Բոհեմը» բելվեդերի բացման հանդիսավոր արարողությանըՄայիսի 22-ին՝ Շառլ Ազնավուրի ծննդյան 101-ամյակի կապակցությամբ, Փարիզի նշանավոր Մոնմարտր թաղամասում տեղի է ունեցել ի պատիվ մեծ արտիստի հայտնի երգի անվանկոչված «Լա Բոհեմը» բելվեդերի՝ թաղամասից Փարիզի վրա բացվող լավագույն տեսարաններից մեկն ունեցող վայրի բացման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառմանը մասնակցել և ելույթով է հանդես եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրանը։ […] ...
16:30 22.05.2025
Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակը՝ Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ խաղի համարՖրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հրապարակել է թիմի հայտացուցակն Ազգերի լիգայի կիսաեզրափակչում Իսպանիայի հավաքականի դեմ հունիսի 5-ին կայանալիք խաղի համար: Դարպասապահներ. Մայք Մենյան, Բրիս Սամբա, Լյուկա Շեվալյե, Պաշտպաններ. Լուկա Դին, Թեո Էռնանդես, Լուկա Էռնանդես, Իբրահիմա Կոնատե, Լոիկ Բադե, Մալո Գյուստո, Պյեր Կալուլու, Բենժամեն Պավար, Կլեման Լանգլե, Կիսապաշտպաններ. Մատեո Գենդուզի, Կուադիո Կունե, Ադրիեն Ռաբիո, Վորեն […] ...
16:24 22.05.2025
Կապանի 34-ամյա բնակիչն ապօրինի պահում և օգտագործում էր թմրամիջոցներՀամայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Կապանի բնակիչ 34-ամյա տղամարդն ապօրինի պահում և օգտագործում է թմրամիջոցներ: Օպերատիվ տվյալն իրացվեց մարզի պարեկների աջակցությամբ: Մայիսի 15-ին՝ ժամը 20:05-ին, երբ 34-ամյա կապանցին ընկերոջ վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով գտնվում էր Գետափ գյուղի մոտակայքում։ Նա ձերբակալվեց, իսկ մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք: Կապանցու խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող […] ...
16:16 22.05.2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենինՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դոնալդ Լամբերտին: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության ներկայիս շրջանակի, ինչպես նաև առաջիկա տարիների համագործակցության առաջնահերթ ուղղությունների վերաբերյալ: Այս համատեքստում մանրամասն անդրադարձ է կատարվել դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավմանն ուղղված համատեղ աշխատանքներին: Մասնավորապես, կարևորելով այս ուղղությամբ ձևավորված համագործակցության շարունակականությունը՝ զրուցակիցներն արձանագրել են, որ այն […] ...
16:08 22.05.2025
Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են «UAZ Patriot»-ն ու «Kia»-նԱյսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 39 կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են «UAZ Patriot» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն: Իրավապահները պարզում են վարորդների, մահացածի […] ...
16:00 22.05.2025
Նախատեսվում է դադարեցնել ընտանի տեսակի կենդանի խոզերի՝ Հայաստանի տարածք ներմուծման ժամանակավոր քանակական սահմանափակումըԳործադիրի որոշմամբ նախատեսվում է դադարեցնել ընտանի տեսակի կենդանի խոզերի՝ Հայաստանի տարածք ներմուծման ժամանակավոր քանակական սահմանափակումը։ Դա թույլ կտա կարգավորել հանրապետության ներքին շուկայում խոզի մսի առաջարկ-պահանջարկ համամասնությունը։ ...