Ամփոփվեց «ԿԱՄՔ Վ. Սարգսյան գրական մրցույթը». Արցախյան պատերազմների մասին ստեղծագործությունները կհրապարակվեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+22.09 oC

Ամփոփվեց «ԿԱՄՔ Վ. Սարգսյան գրական մրցույթը». Արցախյան պատերազմների մասին ստեղծագործությունները կհրապարակվեն

11:44 06.11.2023

Ամփոփվեցին «ԿԱՄՔ Վ. Սարգսյան գրական մրցույթի» արդյունքները։ Արցախյան պատերազմներին նվիրված Վազգեն Սարգսյանի անվան գրական մրցույթն ուղղված է արժևորելու, լսելի և տեսանելի դարձնելու բազում անհատական պատմություններ ու մի ամբողջ ազգի ճակատագրի բեկումնային պահերն ու ցույց տալու այդ նույն անհատների ու ազգի անսասան կամքը` քայլելու առաջ, շարունակելու ապրել և արարել` հիշելով անցյալը, դրա դասերն ու իրական հերոսներին:
Մրցույթին հայտ էր ներկայացրել 64 մասնակից, որոնցից 32-ը պատերազմների մասնակից են։ Ստեղծագործությունների 50 տոկոսն արձակ էին, 50-ը՝ չափածո։

Գրական մրցույթի ժյուրին նախագահում է Արամ Զավենի Սարգսյանը։ Ժյուրիի կազմում ընդգրկված են գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը‚ բանաստեղծ Կարեն Անտաշյանը‚ քաղաքագետ, պատմաբան, հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը‚ «Բուն» գիտամշակութային հիմնադրամի համահիմնադիր-տնօրեն Գեմաֆին Գասպարյանը‚ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը‚ գրականագետ, խմբագիր Հասմիկ Հակոբյանը‚ խմբագիր, թարգմանիչ Լեռնիկ Դալլաքյանը‚ ինժեներ, «Հրետանավորի օրագիրը» գրքի հեղինակ Ալբերտ Մկրտչյանը։

Ժյուրիի որոշմամբ՝ «ԿԱՄՔ Վ. Սարգսյան գրական մրցույթի» առաջին մրցանակին արժանացավ Նարեկ Վարդանյանն իր «Սովորական հայրենիք» ստեղծագործության համար։ Երկրորդ մրցանակը ստացավ Արա Զարգարյանը՝ «Լռություն» ստեղծագործության համար, երրորդ մրցանակակիր դարձավ Դավիթ Մհերյանը, նա ներկայացրել էր «Մեր ապրիլյան ոդիսականը» ստեղծագործությունը։ Անահիտ Սվարյանը ժյուրիի կողմից ստացավ Հատուկ մրցանակ՝ «Բարև, ես Անահիտն եմ, փնտրում եմ եղբորս» ստեղծագործության համար։ 1-ին մրցանակակիրն արժանացավ 700,000 դրամ պարգևավճարի, 2-րդ մրցանակի համար շնորհվեց 500,000 դրամ պարգև, իսկ 3-րդ և Հատուկ մրցանակակիրները պարգևատրվեցին 300,000-ական դրամով։

«ԿԱՄՔ Վ. Սարգսյան գրական մրցույթը» կազմակերպվել է «Կողբ» հիմնադրամի և «Մարտական եղբայրություն» միաբանության նախաձեռնությամբ։ Մեկնարկը տրվել էր 2022թ. հոկտեմբերի 5-ին։
«Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը, խոսելով սպարապետի անունը կրող գրական մրցույթի առաքելության մասին, նշեց, որ շատ կարևոր է ունենալ պատերազմի վավերագրությունը՝ փաստագրական նյութի կամ գեղարվեստական երկի տեսքով։ Սա հաշվի առնելով՝ միտք առաջացավ նախաձեռնել գրական մրցույթ, որը նաև որոշակի մոտիվացիոն մեխանիզմներ կնախատեսեր պատերազմի մասնակիցների համար։ Պարոն Բարսեղյանը վստահ է, որ մրցույթի շրջանակներում հավաքագրված փաստագրությունները հետագայում նյութ կհանդիսանան ուսումնասիրողների համար։ Այս նյութերը կմնան ժամանակի մեջ՝ փոխանցվելով սերունդներին։ Ինչու՞ Վազգեն Սարգսյանի անվան։ Արման Բարսեղյանի խոսքով՝ Վազգեն Սարգսյանը մեր հաղթանակների խորհրդանիշն է։ Ըստ նրա՝ թեև կորցրել ենք մեր հաղթանակը, սակայն մեր խորհրդանիշները պետք է վառ պահենք, որպեսզի պահպանենք հաղթանակները հետագայում վերականգնելու հնարավորությունը։

«Մարտական եղբայրություն» միաբանության անդամ, հրապարակախոս, մրցույթի ժյուրիի անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանն ընդգծեց, որ մրցույթին ներկայացված ստեղծագործություններից շատերն արժանի են հրապարակման՝ և՛ գեղարվեստական արժեքի տեսակետից, և՛ վավերագրության։ Հասարակությունը պետք է վերապրի իր հետ տեղի ունեցածը՝ իմաստավորելով այն վերլուծական, գիտակցական ու զգացմունքային մոտեցումներով։
Մրցույթի առաջին մրցանակակիր Նարեկ Վարդանյանը հիշում է, որ 2020 թվականի նոյեմբերի 6-ին է վիրավորվել, մեկ ամիս կոմայի մեջ է եղել, և նրա խոսքով՝ այս ստեղծագործությունը նպաստել է, որպեսզի ավելի շուտ ապաքինվի, ոտքի կանգնի։ «Հոգեկան, հոգեբանական գիտակցումը, որ վիրավորվելուց հետո էլ կարող ես ինչ-որ բանի պիտանի լինել, ուժ է տալիս շարունակելու պայքարը»,- ասում է Նարեկը։
Երրորդ մրցանակակիր Դավիթ Մհերյանը նշում է, որ «Մեր ապրիլյան ոդիսականը» իր ֆեյսբուքյան գրառումների ժողովածուն է։ Ապրիլյան պատերազմից չորս տարի անց որոշել էր ներկայացնել պատերազմի մասին իր պատմությունն ու ապրումները։ Եվ ահա բոլոր մասերը հրապարակելուց հետո տեղեկանում է Վազգեն Սարգսյանի անվան մրցույթի մասին, ժողովում-խմբագրում է իր գրառումները, դարձնում այն մի ամբողջական պատմություն ու ներկայացնում մրցույթին։ Դավիթը նկատում է, որ իր համար շատ հաճելի էր անժանանալ նման բարձր գնահատանքի։ Խոսելով գրելու ընթացքում իր ապրումների մասին՝ խոստովանում է, որ դժվար էր ևս մեկ անգամ վերապրել դրանք, սակայն անհրաժեշտ է այդ ապրումները, փաստերն ու իրողությունները թղթին հանձնել, ներկայացնել հանրությանը, որպեսզի կարողանանք մեր սխալները հասկանալ ու դրանք շտկելով՝ ավելի լավն ու ուժեղ դառնալ։
Հատուկ մրցանակակիր Անահիտ Սվարյանը «Բարև, ես Անահիտն եմ, փնտրում եմ եղբորս» ստեղծագործությամբ գրել է 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած իր եղբոր՝ Արամի պատմությունը։ Անահիտը լրագրող է, և ստեղծագործությունը նախ լրագրողական հետաքննության տեսք ուներ, այն ներկայացնում է եղբորը փնտրելու ընթացքը, եղբոր անհետ կորչելու հանգամանքները, նրա վերջին օրը, նրա հետ վերջին շփվողներին, Արամի հետ առնչվող դեպքերի ականատեսներին։ Մի քանի օրից կհրապարակվի Անահիտի երկրորդ պատմությունը, որը կտա այն հարցի պատասխանը, թե որտեղ է Արամը։ Հեղինակի խոսքով՝ իրենց ընտանիքի օրինակով փորձել է ցույց տալ, թե ինչ դժվարին ճանապարհ են անցնում, ինչ դժվարությունների են բախվում պատերազմի ընթացքում անհետ կորածների հարազատները։

Մրցանակաբաշխությանը ներկա էր նաև ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։ Մաեստրոն ընդծեց, որ գրավոր խոսքը, գրականությունը մեծ դեր ունեն հայոց պատմության մեջ։ Նա կարևորեց մրցույթի կազմակերպիչների, ժյուրիի անդամների հոգածությունն Արցախյան պատերազմների վերաբերյալ վավերանյութերի հավաքագրման հարցում՝ նշելով, որ այդ հոգածությունը խորին հարգանքի է արժանի։

«ԿԱՄՔ Վ. Սարգսյան գրական մրցույթի» արդյունքների ամփոփման ժամանակ հայտարարվեց երկրորդ մրցույթի մեկնարկի մասին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման աշխատանքները

15:57 02.05.2025

Սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման աշխատանքները

Սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 306 մլն դրամ, որից 214 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից տեսանյութ հրապարակելով: ...

Վերականգնողական կենտրոնից վերադարձված կալանավորված անձը բժշկական գոտու տակ թաքցրել էր 7 բջջային հեռախոս և բաժանորդային քարտեր

15:50 02.05.2025

Վերականգնողական կենտրոնից վերադարձված կալանավորված անձը բժշկական գոտու տակ թաքցրել էր 7 բջջային հեռախոս և բաժանորդային քարտեր

ՀՀ արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի և պահպանության ապահովման բաժնի ծառայողները նախապես առաջացած կասկածանքի հիման վրա խուզարկության են ենթարկել բժշկական վերականգնողական կենտրոնից հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Կ․Մ․-ին։ Խուզարկության արդյունքում Կ․Մ․-ի գոտկատեղին ամրացված բժշկական գոտու տակից ծառայողները հայտնաբերել են 7 բջջային հեռախոս և 6 բաժանորդային քարտ։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...

Ամբողջ աշխարհը կարող է տեսնել, թե որքան լավն է նա․ Մխիթարյանը՝ Յամալի մասին

15:35 02.05.2025

Ամբողջ աշխարհը կարող է տեսնել, թե որքան լավն է նա․ Մխիթարյանը՝ Յամալի մասին

Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղից հետո գովեստի խոսքեր է ասել կատալոնական ակումբի 17-ամյա ֆուտբոլիստ Լամին Յամալի մասին, հաղորդում է ՈՒԵՖԱ-ն: «Ամբողջ աշխարհը կարող է տեսնել, թե նա որքան լավ խաղացող է: Նա ֆուտբոլիստ է, որը փայլում է: Մենք փորձում էինք կանգնեցնել նրան, բայց այնքա՜ն դժվար էր, քանի որ […] ...

Բարեվարքությունը հանրային ծառայողի կարևոր արժանիք․ երկօրյա վերապատրաստման դասընթաց ՆԳՆ-ում

15:27 02.05.2025

Բարեվարքությունը հանրային ծառայողի կարևոր արժանիք․ երկօրյա վերապատրաստման դասընթաց ՆԳՆ-ում

Ի՞նչ սկզբունքներով պետք է առաջնորդվեն հանրային ծառայողները, ի՞նչ հետևանք կարող է ունենալ վարքագծի կանոնների խախտումը և ինչպե՞ս է սահմանվում շահերի բախման հասկացությունը․ այս և այլ առանցքային թեմաներն էին ապրիլի 28-ից 29-ը ՆԳ նախարարությունում տեղի ունեցած Բարեվարքության հարցերով վերապատրաստման օրակարգում: Երկօրյա վերապատրաստման նպատակն էր զարգացնել բարեվարքության համակարգի վերաբերյալ ՆԳՆ հանրային ծառայողների գիտելիքները։ Դասընթացին մասնակցում էր Ոստիկանության, […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպանը

15:20 02.05.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյը: Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հույս հայտնել, որ վերջինիս աշխատանքի շնորհիվ երկու երկրների միջև համագործակցությունն ավելի կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ոլորտներ: «Հայաստան-Չինաստան հարաբերությունները մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են: Մեր բարեկամական և ավանդական հարաբերությունները նաև պարտավորեցնող են, որպեսզի […] ...

Մեկնարկում է մայիս ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը. ԿԳՄՍՆ

15:14 02.05.2025

Մեկնարկում է մայիս ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուստարվա «Ամսվա լավագույններ» (մայիս) մրցութային հայտերի ընդունումը: Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված՝ «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն: […] ...

BACK_TO_TOP