16:14 06.11.2023
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը տեղեկացրել է, որ Երուսաղեմի պատրիարքությանը պատկանող «Կովերի պարտեզ» անունով հայտնի կալվածքի վարձակալությունը չեղարկելու նամակից հետո երկրորդ կողմը նամակին պատասխան տալու փոխարեն սկսել է կալվածքի պարիսպը և կայանատեղերը քանդել, ասֆալտը հեռացնել՝ սպառնալով շատ ավելի մեծ վնաս պատճառել:
«Արմենպրես»-ն ավելի վաղ ներկայացրել էր Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանի հաղորդագրությունը, որի համաձայն՝ վերջինս գրել էր. «Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը սույնով տեղեկացնում է, որ նամակ է ուղարկել Xana Gardens Ltd-ին՝ տեղեկացնելով, որ չեղարկել է Երուսաղեմի Հին Քաղաքի Հայկական Թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021 թվականի հուլիս 8-ին ստորագրված համաձայնագիրը»։
Գոգչյանը նոր հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ երկրորդ կողմը նույնիսկ զենքով զինված անվտանգության աշխատակիցներ և վարժեցրած շներ է բերել կալվածք՝ պահանջելով ազատել հայկական ներկայությունը։ Ի պատասխան այդ պահանջի՝ Երուսաղեմի Հայ Պատրիարքը, Սրբոց Հակոբյանց Միաբանության անդամները և հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել էին այնտեղ՝ խաղաղ կերպով իրենց դժգոհությունն ու անհամաձայնությունը հայտնելու այդ առթիվ:
«Մի քանի ժամ անց կողմերը պայմանավորել են հեռանալ կալվածքից և ոչինչ չձեռնակել այնքան ժամանակ, մինչև Պատրիարքությունը չստանա համաձայնագիրը չեղարկելու իր նամակի պատասխանը»,- գրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետը։
Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասի մի հատված պատրիարքարանը 99 տարով վարձակալության էր հանձնել իսրայելական ընկերությանը: Գործարքի հետևանքով Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում ստեղծվել էր մտահոգիչ իրավիճակ, ինչի կապակցությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռախոսազրույց էր ունեցել Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ․ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ: Քննարկման ընթացքում Պատրիարք Սրբազանը Վեհափառ Հայրապետին տեղեկացրել էր, որ քայլեր են ձեռնարկվում Պատրիարքարանի իրավունքների պաշտպանության և խնդրի բարվոք հանգուցալուծման համար։
Ստեղծված իրավիճակի առնչությամբ Երուսաղեմի հայկական համայնքը մի քանի բողոքի ցույցեր է կազմակերպել։ Երեք կազմակերպություններ՝ «Հոմենեթմեն Երուսաղեմը», «Հայ երիտասարդաց միություն Երուսաղեմը» և «Բարեսիրաց միությունը», հայտարարություն էին տարածել՝ Հայոց պատրիարքին կոչ անելով չեղարկել «Կովերի պարտեզ» կալվածքի գործարքը և առաջարկելով այդ հարցում համայնքի աջակցությունը։
15:25 17.05.2025
Հունիսի 1-13-ը Երևանում սպասվում են համերգներ և բացօթյա միջոցառումներ. քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ հունիսի 1-13-ը, Երևանում սպասվում են համերգներ և բացօթյա միջոցառումներ՝ նախատեսված ինչպես մեծերի, այնպես էլ փոքրերի համար։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Հետևեք մեզ՝ միջոցառումների ժամանակացույցին ծանոթանալու և մեզ միանալու համար»,-ասվում է հաղորդագրությունում: ...
15:12 17.05.2025
Երևան-Մոսկվա այցեր. արդյո՞ք նոր փուլ է հայ-ռուսական հարաբերություններումՄայիսի 9-ին վարչապետի Մոսկվա այցը բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց: Ոչ միայն այցի, այլև հայ-ռուսական հարաբերությունների մասին տրամագծորեն տարբեր կարծիքներ հնչում էին դեռ շաբաթներ առաջ: Հայտարարություն հնչեց նույնիսկ Եվրոպական միությունից: Այդուհանդերձ այցը կայացավ: Ի՞նչ է սա նշանակում Երևանի ու Մոսկվայի հարաբերությունների համար: Այս ու այլ հարցեր քննարկվել են «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետություն» մտակենտրոնի ղեկավար Արմինե […] ...
14:53 17.05.2025
Վարչապետը ուղերձ է հղել Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջԿենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որը հրապարակվել է Կենսաբազմազանության կոնվենցիայի քարտուղարության պաշտոնական կայքում: Ուղերձում, վարչապետը նշել է. «Հարգելի տիկնայք և պարոնայք, Հայաստանի Հանրապետության Կառավարության անունից ջերմորեն ողջունում եմ ձեզ 2025 թվականի Կենսաբազմազանության միջազգային օրվա այս հաճելի առիթով։ Կարևոր է խորհրդածել կենսաբազմազանության և բնական միջավայրի առջև ծառացած հրատապ մարտահրավերների մասին, […] ...
14:45 17.05.2025
Երևանում «BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ կան տուժածներԱյսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար և առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Էդգար Ղ․-ն իր վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենայով Արամի փողոցի թիվ 27/1 շենքի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 2,5 մետր բարձրությունից ընկել, կոտրել մի քանի ծառ, ապա կոտրել երկաթե ճաղավանդակներն ու կողաշրջված […] ...
14:40 17.05.2025
Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են երկկողմ և միջազգային հարցերՀայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ «Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական ISNA գործակալությունը՝ ներկայացնելով մանրամասներ տեղի ունեցած հանդիպումից։ «Հանդիպումը տեղի է ունեցել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության Քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտում (IPIS)»,-նշված է տարածված հաղորդագրության մեջ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին […] ...