11:37 14.11.2023
Human Rights Watch-ը (HRW) կոչ է արել որպես ռազմական հանցագործություններ՝ հետաքննել Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցներին Իսրայելի կողմից կրկնվող հարվածները, որոնք վատթարացնում են մարդասիրական իրավիճակը անկլավում:
«Իսրայելական բանակի կրկնվող և ակնհայտորեն անօրինական հարձակումները բժշկական հաստատությունների, անձնակազմի և տրանսպորտի վրա ավելի են կործանում Գազայի առողջապահական համակարգը և պետք է հետաքննվեն որպես ռազմական հանցագործություններ», – ասվում է կազմակերպության երեքշաբթի օրվա հայտարարության մեջ:
HRW-ն հայտնում է, որ հոկտեմբերի 13-ին Իսրայելի կոչը՝ Գազայի հատվածի հյուսիսում գտնվող 22 հիվանդանոցների տարհանման վերաբերյալ, անարդյունավետ էր, քանի որ հաշվի չեն առնվել բժշկական հաստատությունների տարհանման համար անհրաժեշտ պայմանները, այդ թվում՝ հիվանդների և բուժանձնակազմի անվտանգությունը ապահովելու անհրաժեշտությունը։
Իրավապաշտպաններն ասում են, որ Իսրայելի իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն ապօրինի հարձակումները հիվանդանոցների, շտապօգնության մեքենաների և քաղաքացիական այլ օբյեկտների վրա, ինչպես նաև Գազայի հատվածի ամբողջական շրջափակումը, որը կոլեկտիվ պատժի ռազմական հանցագործություն է: Իր հերթին ՀԱՄԱՍ-ը և պաղեստինյան այլ զինված խմբավորումները պետք է ձեռնարկեն բոլոր հնարավոր նախազգուշական միջոցները՝ իրենց վերահսկողության տակ գտնվող խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար։
HRW-ն կարծում է, որ Պաղեստինի օկուպացված տարածքում, ներառյալ Արևելյան Երուսաղեմում իրավիճակի հարցով ՄԱԿ-ի անկախ միջազգային հետաքննության հանձնաժողովը և Միջազգային քրեական դատարանը պետք է հետաքննեն իրավիճակը։
Իրավապաշտպանները նաև կոչ են արել Միացյալ Նահանգներին, Մեծ Բրիտանիային, Կանադային, Գերմանիային և այլ երկրներին դադարեցնել զենքի մատակարարումը Իսրայելին և պահանջել վերականգնել պաղեստինյան անկլավին ջրի և էլեկտրաէներգիայի, ինչպես նաև վառելիքի և մարդասիրական օգնության մատակարարումը։
13:42 21.05.2025
Հայաստանը չի պատրաստվում վերաֆորմատավորել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները. Արարատ ՄիրզոյանՀայաստանը չի պատրաստվում վերաֆորմատավորել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Россия 24-ի լրագրողը ՀՀ ԱԳ նախարարին հիշեցրեց ԵՄ դեսպանների հետ հանդիպման ժամանակ նրա արած այն հայտարարությունը, որ անվտանգության՝ գոյություն ունեցող ճարտարապետությունն արդյունավետ չէ և հարցրեց՝ արդյոք […] ...
13:37 21.05.2025
Ապօրինի արդյունահանում Մերձավանում. իրացվել է 117 միլոն դրամի հանույթ․ Քրեական ոստիկանության բացահայտումըՔրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր տեղեկություն փակ բաժնետիրական մի ընկերության ապօրինի ձեռնարկատիրության վերաբերյալ: Ստուգումներով ձեռք բերվեցին նոր փաստական տվյալներ, որ ընկերությունը, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի վարչական տարածքի 46 հեկտար մակերեսի վրա ունենալով բազալտի հանքարդյունահանման թույլտվություն, 2022 թվականի օգոստոսից մինչ օրս արդյունահանում է կատարել նաև հարակից 7,6 հեկտարի վրա և մոտ 24 […] ...
13:31 21.05.2025
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի պաշտպանության, սուվերենության, տարածքային ամբողջականության ապահովմանը. ԼավրովՌուսաստանը պատրաստ է հնարավոր բոլոր եղանակներով աջակցել Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության ապահովմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նա ընդգծել է, որ ռուսական կողմը կարևորում է Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, երկու ժողովուրդների միջև խորը կապերը։ Լավրովի խոսքով՝ երկու պետությունների միջև հարաբերությունների […] ...
13:27 21.05.2025
Ակունք և Կարմրաշեն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՄայիսի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 10:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ակունք, իսկ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում Կարմրաշեն բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
13:20 21.05.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում մայիսի 21-26-ըԵրևանում մայիսի 21-ի ցերեկը, 22-ին և 25- 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 24-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մարզերում մայիսի 21-ի ցերեկը, 23-25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ […] ...
13:11 21.05.2025
Խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվեց Երևանի Մազմանյան փողոցումՀամայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 19-ին՝ ժամը 21.30-ին, մայրաքաղաքի Մազմանյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել հետախուզվող 31-ամյա տղամարդը: Վերջինս հետախուզվում էր խոշոր չափերով խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք։ ...