21:50 15.11.2023
Չորեքշաբթի օրը Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության երկրորդ բարձրաստիճան նիստը:
Հիմք ընդունելով հունվարին Երևանում տեղի ունեցած երկխոսության անդրանիկ նիստը, երկրորդ նիստը հաստատել է Հայաստանի և ԵՄ-ի փոխադարձ հետաքրքրությունը՝ ընդլայնելու քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը արտաքին, անվտանգային և պաշտպանական քաղաքականության ոլորտներում: ԵՄ-ն վերահաստատել է իր անվերապահ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը (29.800 քառ. կմ) և սահմանների անձեռնմխելիությանը և ողջունել ԵՄ հետ առավել սերտ համագործակցության Հայաստանի պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել եվրոպական անվտանգային ճարտարապետության ներկայիս մարտահրավերներին: Այս համատեքստում խստորեն ընդգծվել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման անընդունելիությունը:
Կողմերն ընդգծել են Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատման բացարձակ անհրաժեշտությունը: Այս համատեքստում ԵՄ-ն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքների վրա՝ ամրագրված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրով, կողմերին տրամադրված ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզների հիման վրա սահմանազատմանը, ինչպես նաև յուրաքանչյուր երկրի ինքնիշխանության և իրավազորության հարգանքի վրա հիմնված տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը՝ փոխադարձության և հավասարության հիման վրա: Հայաստանը հաստատել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում կայանալիք առաջնորդների հանդիպմանը մասնակցելու իր պատրաստակամությունը: ԵՄ-ն ողջունել է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ծրագիրը՝ որպես տարածաշրջանում և դրանից դուրս խաղաղություն և համագործակցություն հաստատելու Հայաստանի կառավարության հանձնառության դրսևորում:
Հայաստանը բարձր է գնահատել ԵՄ քաղաքացիական մշտադիտարկան առաքելության (Հայաստանում ԵՄ առաքելություն) արագ տեղակայումը Հայաստանի և Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանի երկայնքով, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների կողմից առաքելությանը ցուցաբերվող աջակցությունը: Հայկական կողմը նաև ողջունել է առաքելության կազմում երրորդ երկրների ներգրավման կապակցությամբ ԵՄ պատրաստակամությունը: Կողմերը քննարկել են առաքելության ընդլայնման հնարավորությունը, ինչպես նաև «Եվրոպական խաղաղության գործիքի» միջոցով Հայաստանին ոչ մահաբեր տեսակի սպառազինությունների տրամադրման աջակցության հարցը: Վերահաստատվել է աջակցությունը Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային նախագծերին, ինչպիսիք են Սև ծովի ստորջրյա էլեկտրաէներգիայի և ինտերնետ մալուխների նախագծերը:
Կողմերը նաև անդրադարձել են Լեռնային Ղարաբաղից զանգվածային բռնի տեղահանված հայ փախստականների խնդիրներին` վերահաստատելով նախկինում արտահայտված դիրքորոշումներն առ այն, որ պետք է ապահովվեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, այդ թվում` վերադարձի իրավունքը:
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ամբողջական կարգավորման գործընթացի առումով կողմերը հույս են հայտնել, որ մինչ այժմ ձեռքբերված համաձայնությունները, մասնավորապես` երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձագիր կրողների համար ցամաքային սահմանի բացման վերաբերյալ, հնարավորինս սեղմ ժամկետներում կյանքի կկոչվեն:
Երկխոսության մասնակիցները քննարկել են նաև տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների վիճակը, ավելի լայն աշխարհաքաղաքական զարգացումները, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքներին և անվտանգության այլ մարտահրավերներին վերաբերող հարցեր։
Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության հաջորդ նիստը տեղի կունենա Երևանում 2024թ.:
Քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության երկրորդ բարձրաստիճան նիստը համանախագահում էին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորան:
13:37 21.05.2025
Ապօրինի արդյունահանում Մերձավանում. իրացվել է 117 միլոն դրամի հանույթ․ Քրեական ոստիկանության բացահայտումըՔրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր տեղեկություն փակ բաժնետիրական մի ընկերության ապօրինի ձեռնարկատիրության վերաբերյալ: Ստուգումներով ձեռք բերվեցին նոր փաստական տվյալներ, որ ընկերությունը, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի վարչական տարածքի 46 հեկտար մակերեսի վրա ունենալով բազալտի հանքարդյունահանման թույլտվություն, 2022 թվականի օգոստոսից մինչ օրս արդյունահանում է կատարել նաև հարակից 7,6 հեկտարի վրա և մոտ 24 […] ...
13:31 21.05.2025
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի պաշտպանության, սուվերենության, տարածքային ամբողջականության ապահովմանը. ԼավրովՌուսաստանը պատրաստ է հնարավոր բոլոր եղանակներով աջակցել Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության ապահովմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նա ընդգծել է, որ ռուսական կողմը կարևորում է Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, երկու ժողովուրդների միջև խորը կապերը։ Լավրովի խոսքով՝ երկու պետությունների միջև հարաբերությունների […] ...
13:27 21.05.2025
Ակունք և Կարմրաշեն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՄայիսի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 10:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ակունք, իսկ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում Կարմրաշեն բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
13:20 21.05.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում մայիսի 21-26-ըԵրևանում մայիսի 21-ի ցերեկը, 22-ին և 25- 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 24-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մարզերում մայիսի 21-ի ցերեկը, 23-25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ […] ...
13:11 21.05.2025
Խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվեց Երևանի Մազմանյան փողոցումՀամայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 19-ին՝ ժամը 21.30-ին, մայրաքաղաքի Մազմանյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել հետախուզվող 31-ամյա տղամարդը: Վերջինս հետախուզվում էր խոշոր չափերով խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք։ ...
13:03 21.05.2025
Դատախազն իրավասու դատարան է հանձնել երեխաներին խոշտանգած մոր վերաբերյալ քրեական վարույթըԴատախազը 2025 թվականի մայիսի 2-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է հանձնել երեխաներին խոշտանգած մոր վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը: Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 12-ին Քննչական կոմիտեում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում դատախազը 2025 թվականի մարտի 18-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ն.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ […] ...