12:14 20.11.2023
Նոյեմբերի 18-ին, ժամը 13.45-ին, Ագարակ-Աղձք ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» վարորդը և 62-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 18-ին, ժամը 19.00-ին, Մասիս-Նորաբաց ճանապարհին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն ու կողաշրջվել. 67-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 18-ին, ժամը 10.15-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 21-րդ կմ-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 18-ին, ժամը 13.00-ին, Վանաձորի Շիրակի խճուղում իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 14-ին, ժամը 19.55-ին, Լոռու մարզի Բազում գյուղի վերջնամասում իրար են բախվել «ԳԱԶել» և «Դացիա Լոգան» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶել»-ի 58-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 18-ին, ժամը 22.20-ին, Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրի նստարանին և ծառին. 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 19-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 69-րդ կմ-ին «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 19-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ճանապարհի 1-ին կմ-ին՝ Սայաթ-Նովա գյուղի հատվածում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին և ընկել ջրատարը: 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 19-ին, ժամը 21.10-ի սահմաններում, Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 19-ին, ժամը 17.45-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում իրար են բախվել «Մերսեդես Բենց Ե-190» և «Մերսեդես Բենց Ց-180» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես Բենց Ց-180»-ի 56-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 19-ին, ժամը 10.50-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 159-րդ կմ-ին «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆոլքսվագեն Բոռա» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-21074»-ի 62-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:58 22.05.2025
Իսրայելի դեսպանատները խստացնում են անվտանգությունըԻսրայելը լրացուցիչ անվտանգության միջոցառումներ կձեռնարկի իր դեսպանատներում ամբողջ աշխարհում՝ կապված Վաշինգտոնում դեսպանատան երկու աշխատակիցների սպանության հետ, հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այս մասին գրում է «Times of Israel»-ը։ «Ես հրամայել եմ ուժեղացնել անվտանգության միջոցառումները ամբողջ աշխարհում Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչություններում», – ասել է նա։ Նա սպանությունները որակել է «սարսափելի հակասեմիտիզմի դրսևորում» և ցավակցություն հայտնել զոհերի հարազատներին։ […] ...
11:43 22.05.2025
Վաշինգտոնը կենտրոնացած է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման վրա. Մարկո ՌուբիոԱմերիկայի Միացյալ Նահանգները Ադրբեջանին փոխանցել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման կարևորությունը՝ շեշտելով, որ երկու երկրների միջև հնարավոր բախումը կդիտարկվի ապակառուցողական։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ՝ անդրադառնալով Հանրապետական կուսակցության անդամ Ջիմ Կոստայի՝ Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության դադարեցման կոչին։ Պատասխանելով […] ...
11:38 22.05.2025
Ամառային դասընթացներ Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններումՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեն մասնակցելու Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացվող ամառային դասընթացների: Ուսուցումն իրականացվելու է ռումիներենով: Ռումինական կողմից ներկայացվող պահանջները կցվում են: Պահանջվող փաստաթղթերի բնօրինակների փաթեթը պետք է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, իսկ սկանավորված տարբերակն ուղարկել [email protected] կամ [email protected]. էլեկտրոնային հասցեներին: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի մայիսի 29-ը` ժամը 10:00-ից 17:00-ը, ընդմիջում` […] ...
11:31 22.05.2025
Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել ու տեղափոխել քրեակատարողական հիմնարկՀամայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները մայիսի 20-ի առավոտյան ժամը 10-ին մայրաքաղաքի Ջահուկյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելու մեղադրանքով հետախուզվող 29-ամյա տղամարդու, որի նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանքը։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ ...
11:24 22.05.2025
ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդը քննարկել է նոր առաջարկներՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստում քննարկվել են Հայաստանի համայնքներից, գիտամշակութային հաստատություններից և հասարակական կազմակերպություններից ստացված նոր առաջարկներ: Ներկայացված առաջարկները վերաբերել են տարբեր համայնքներում առկա կենսունակ, ինչպես նաև անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքներին։ Դրանցում ներկայացվում են համայնքների ոչ նյութական մշակութային […] ...