Ատոմ Ջանջուղազյանը բաց դաս է անցկացրել Հայաստանում Բրիտանական միջազգային դպրոցի սաների համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+26.09 oC

Ատոմ Ջանջուղազյանը բաց դաս է անցկացրել Հայաստանում Բրիտանական միջազգային դպրոցի սաների համար

20:52 01.09.2018

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը սեպտեմբերի 1-ին նոր ուսումնական տարվա և Գիտելիքի օրվա առթիվ բաց դաս է անցկացրել Հայաստանում Բրիտանական միջազգային դպրոցի սաների համար։ Նախարարը կարևորել է գիտելիքի ձեռքբերումը՝ համարելով այն հզոր զենք նպատակին հասնելու ճանապարհին։ «Երազեք, երազանքներն օգնում են ուղի հարթել։ Ձեր առջև նպատակներ դրեք և հասեք դրանց։ Ձեզ հնարավորություն էր տրված լավ ուսում ստանալ, մինչդեռ աշխարհում շատերը կերազեին այդ մասին։ Գիտելիքի դերն անգնահատելի է մեր կյանքում»,- ասել է նախարարը։

Հիշելով իր դպրոցական տարիները` Ատոմ Ջանջուղազյանն աշակերտներին պատմել է, որ շատ ավելի վաղ է ցանկացել դպրոց հաճախել, քան ներում էր տարիքը։ Պատճառը դպրոցահասակ եղբայրներն են եղել՝ անհարմար էր դպրոց չգնալը, երբ ավագ եղբայրներն արդեն աշակերտ էին։ «Ես հաճույքով եմ սովորել, իմ դպրոցական հիշողություններում անսահման հարգանք կա ուսուցիչների, դասընկերների հանդեպ»,- ասել է Ատոմ Ջանջուղազյանը։

Նախարարի հետ հանդիպումն անցել է ջերմ, աշխույժ մթնոլորտում։ Աշակերտները բազմաթիվ հարցեր են ուղղել նախարարին՝ կապված պետական բյուջեի, ֆինանսական կառավարման հետ։ Պատասխանելով նրանց հարցերին` Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ նախարարության գործունեության հիմքում ընկած է հարկաբյուջետային քաղաքականությունը, պետական պարտքի կառավարումը։

Հանդիպման վերջում ֆինանսների նախարարն ու Բրիտանական միջազգային դպրոցի սաները պայմանավորվել են շարունակական դարձնել նման հանդիպումները։ Ատոմ Ջանջուղազյանը խոստացել է նաև հյուրընկալել աշակերտներին իր ղեկավարած գերատեսչությունում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիան ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագիրը անվանել է ԵՄ-ի համար ամոթ

09:22 28.07.2025

Ֆրանսիան ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագիրը անվանել է ԵՄ-ի համար ամոթ

Ֆրանսիացի սոցիալիստ առաջնորդները ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև կնքված առևտրային համաձայնագիրը անվանել են ամոթ և ԵՄ անդամ պետությունների համար վասալացման ճանապարհ։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լաեյենը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 27-ին առևտրային համաձայնագիր կնքեցին, որի համաձայն ԵՄ-ից ԱՄՆ արտահանվող գրեթե բոլոր ապրանքները այժմ ենթարկվում են 15% մաքսատուրքերի։ ԵՄ-ն նաև պարտավորվել է ԱՄՆ-ից […] ...

Կիպրոսի նախագահը ներողություն է խնդրել կառավարության անհաջողությունների համար՝ խոշորագույն հրդեհի դեմ պայքարում

09:16 28.07.2025

Կիպրոսի նախագահը ներողություն է խնդրել կառավարության անհաջողությունների համար՝ խոշորագույն հրդեհի դեմ պայքարում

Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսը խոստովանել է, որ իր կառավարությունը չի կարողացել պատշաճ կերպով հաղթահարել երկրի պատմության մեջ ամենամեծ բնական հրդեհը։ Նա այս հայտարարությունն արել է ազգին ուղղված հեռուստատեսային ուղերձում, որում ներողություն է խնդրել բնակչությունից հրդեհի դեմ պայքարում իշխանությունների թույլ տված թերությունների համար։ «Մենք պետք է բացահայտենք բոլոր բացթողումներն ու թերությունները և ընդունենք, որ նման […] ...

Նիկոլ Փաշինյանը հուլիսի 28-ից օգոստոսի 15-ը ներառյալ կգտնվի արձակուրդում

09:11 28.07.2025

Նիկոլ Փաշինյանը հուլիսի 28-ից օգոստոսի 15-ը ներառյալ կգտնվի արձակուրդում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 28-ից օգոստոսի 15-ը ներառյալ կգտնվի արձակուրդում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

09:05 28.07.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ԿԺԴՀ-ն մտադիր չէ բանակցություններ վարել Կորեայի Հանրապետության հետ նույնիսկ նոր առաջնորդի օրոք

09:00 28.07.2025

ԿԺԴՀ-ն մտադիր չէ բանակցություններ վարել Կորեայի Հանրապետության հետ նույնիսկ նոր առաջնորդի օրոք

ԿԺԴՀ-ն չի մտադիրվում բանակցություններ վարել Կորեայի Հանրապետության (ԿՀ) հետ, չնայած նոր նախագահ Լի Չժե Մյոնի արտաքուստ հաշտեցնող քայլերին, քանի որ Սեուլի քաղաքականության մեջ հիմնարար փոփոխություններ չի տեսնում։ Այս մասին մամուլի համար հայտարարության մեջ նշել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կորեայի Աշխատավորական կուսակցության Կենտրոնական կոմիտեի բաժնի ղեկավարի տեղակալ Կիմ Յո Չժոնը, որը տարածել է […] ...

Իսրայելը սպառնացել է հարձակվել Իրանի վրա, եթե Թեհրանը շարունակի ճնշումը

08:50 28.07.2025

Իսրայելը սպառնացել է հարձակվել Իրանի վրա, եթե Թեհրանը շարունակի ճնշումը

Իսրայելը կվերսկսի Իրանի վրա հարվածները՝ ավելի մեծ ուժով և կարող է թիրախավորել գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին, եթե Թեհրանը շարունակի սպառնալիքներ հնչեցնել, զգուշացրել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ «Խամենեիի ուղերձը հստակ է. եթե Իսրայելի նկատմամբ սպառնալիքները շարունակվեն, մեր երկար ձեռքը կրկին կհասնի Թեհրան՝ ավելի մեծ ուժով», – գրել է Կացը X-ում՝ Ռամոնի ռազմաօդային բազա […] ...

BACK_TO_TOP