16:55 25.11.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ներկա է գտնվել Երևանի պետական համալսարանում «Երիտասարդներն ընդդեմ բռնության․ պայքարի 16-օրյակ» ծրագրի շրջանակում նոյեմբերի 24-ին տեղի ունեցած «Ես կին եմ» բեմադրությանը և հանդես եկել բացման խոսքով:
Ողջունելով ներկաներին՝ Պաշտպանն ընդգծել է հանդուրժող և համերաշխ միջավայր ունենալու կարևորությունը մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ ունենալու և բռնության կանխարգելման տեսանկյունից:
«Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ՝ առանց հանդուրժող և համերաշխ միջավայրի։ Իսկ հանդուրժող և համերաշխ միջավայրը պարզապես հռչակագրային գաղափար չէ, դրա առկայությունը կամ բացակայությունը մեզանից յուրաքանչյուրն ամեն օր իր վրա է զգում։ Ցավով եմ արձանագրում, որ այսօր բացակայում է այն միջավայրը, որը կնպաստեր թե պատշաճ հասարակական հարաբերությունների, թե նաև մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի առկայությանը։
Պատճառները տարբեր են՝ մենք հանդուրժող չենք մեկս մյուսի նկատմամբ, այնքան էլ զգայուն չենք դիմացինի առանձնահատկությունների նկատմամբ: Այս ամենը հանգեցնում է խտրական միջավայրի ձևավորման, ինչը բավականին վտանգավոր է: Արդյունքում, անհանդուրժողականությունն ի վերջո ծնում է բռնություն՝ կլինի ֆիզիկական, թե հոգեբանական ճնշման տեսքով»,- նշել է Անահիտ Մանասյանը:
Այս համատեքստում Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հանդուրժող միջավայր պետք է ձևավորել համատեղ ուժերով. միայն այդ դեպքում է հնարավոր ունենալ բռնությունից զերծ հասարակություն:
Պաշտպանը նաև անդրադարձել է Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի ոլորտում առկա խնդիրներին և ընդգծել, որ խնդիրները հասցեագրում է տարբեր կառուցակարգերի միջոցով, այդ թվում` բողոքների քննարկման և օրենսդրական դաշտի կատարելագործմանն ուղղված առաջարկություններ ներկայացնելու, կրթական համակարգի դերակատարների հետ երկխոսություն վարելու միջոցով:
«Ես կին եմ» բեմադրությունը հիմնված է իրական դեպքերի վրա, ներկայացնում է ընտանեկան բռնության մի քանի պատմություն, երբ կանայք կանգնել են դատարանի առջև որպես մեղադրյալ, մինչդեռ պետք է լինեին տուժողի դերում:
Ներկայացմանը հաջորդել է քննարկում, որի շրջանակներում Անահիտ Մանասյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական և մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Մարիա Պապամիխայիլը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյանը, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը և հոգեբան Խաչատուր Գասպարյանը կիսվել են բեմադրության խորհրդի վերաբերյալ իրենց կարծիքով և պատասխանել հանդիսատեսների հարցերին: Որպես մոդերատոր հանդես է եկել «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Գայանե Աբրահամյանը:
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Երիտասարդներն ընդդեմ բռնության․ պայքարի 16-օրյակ» ծրագիրն իրականացնում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն։
23:59 14.05.2025
20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգերԵրևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...
23:58 14.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:46 14.05.2025
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացըՄիացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...
23:34 14.05.2025
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...
23:27 14.05.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...
23:18 14.05.2025
Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվիԵրևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...