Բռնությանը ժամանակին արձագանքելով՝ կկանխվեն հետագա դեպքերը․ ՆԳՆ անդրադարձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+10.57 oC

Բռնությանը ժամանակին արձագանքելով՝ կկանխվեն հետագա դեպքերը․ ՆԳՆ անդրադարձը

19:48 30.11.2023

Բռնության զոհ կարող են դառնալ բոլորը՝ անկախ ազգությունից, սեռից, տարիքից, սոցիալական կամ այլ կարգավիճակից։ Տարբեր են նաև բռնության տեսակները՝ ֆիզիկական, հոգեկան, սեռական, ֆինանսական, ընտանեկան և այլն։ Բռնության ինչ տեսակ էլ լինի՝ անթույլատրելի է, նաև՝ քրեորեն պատժելի։

Եթե չխոսվի, չբարձրաձայնվի բռնության մասին, այն կդառնա շարունակական, անելանելի, նաև անդառնալի հետևանքներով։ Ուրեմն, եթե կա բռնության ռիսկ, այն պետք է կանխել ժամանակին՝ հետագա դեպքերը կանխելու համար։

Օրեր առաջ Գուգարքի ոստիկանները բացահայտեցին խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպք։

Լոռու մարզի Ձորագյուղ համայնքի մի բնակիչ այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների տարբեր օրերի գնացել է համագյուղացու տուն և, օգտվելով նրա անչափահաս աղջկա անօգնական վիճակից ու ընտանիքի անդամների բացակայությունից, բռնություն գործադրելով անչափահասի նկատմամբ, կատարել է սեռական բնույթի գործողություններ։ Այն կրել է շարունակական բնույթ, բացի այդ, տղամարդը գումարի դիմաց նման առաջարկներ է արել նաև մեկ այլ անչափահասի, նաև նրանց մորը։

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալ չափահաս բնակիչը հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել է, ապա կալանավորվել է», -նշել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ընտանեկան բռնության կանխարգելման բաժնի ավագ տեսուչ Մարինե Բաղդասարյանը։

Այս դեպքում սեռական բռնությունը կարող էր շարունակվել, եթե հանցագործությունը չբացահայտվեր ոստիկանների օպերատիվ աշխատանքի արդյունքում։

Անչափահասի նկատմամբ կատարվող սեռական բռնությունը ամենածանր հոգեկան տրավմաներից է, որն առաջացնում է ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական խորը հետևանքներ։

«Ինչպես ենք այդ երեխաներին բացահայտում։ Հենց առաջին հանգամանքը, որ այդպիսի երեխա կա և նա փոխվել է առհասարակ, նկատում ենք նրա վարքագծային ասոցիալ դրսևորումներով։ Եվ, անմիջապես, մանկավարժահոգեբանական աջակցող թիմը՝ հոգեբանը, ուսուցչի օգնականները, դասղեկը մոբիլիզացնում են իրենց դաստիարակչական ներուժը և սկսում են աջակցել այդ երեխային աջակցության ոլորտում», – նշել է մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Մարտիրոսյանը։

Ըստ հոգեբանի՝ բռնարարները հիմնականում լինում են անչափահասի ծանոթների շրջանակից։

«Ինչպիսի՞ հիմնական հոգեբանական հետևանքներ են ունենում բռնության ենթարկված երեխայի համար սեռական ոտնձգությունը․ դրանք կարող են երեխայի մոտ առաջացնել տարաբնույթ ֆիզիկական, հոգեկան, անձնային, հուզական վարքային դրսևորումներ։ Օրինակ, կարող են առաջանալ տարաբնույթ վախեր, տագնապային խանգարումներ, դեպրեսիա, երեխաները դառնում են օտարված, մեկուսանում են շրջապատից, նրանց մոտ միջանձնային հարաբերություններում տարաբնույթ դժվարություններ են առաջանում և՛ մեծահասակների հետ հարաբերություններում, և՛ հասակակիցների», – ասել է հոգեբանական գիտությունների թեկնածու Նաիրա Նազարյանը։

«Հարգելի՛ ծնողներ, եթե ձեր երեխայի մոտ նկատում եք վարքագծի փոփոխություն՝ հետևանքները կանխելու և մասնագիտական ճիշտ ուղղորդում ստանալու նպատակով՝ դիմեք համապատասխան մասնագետների։

Բռնության դեպքերին ժամանակին արձագանքելը կարևոր նշանակություն ունի հետագա դեպքերը կանխարգելելու համար։ Լռելը վտանգավոր է, բռնությունը կանխել է պետք»,-ասվում է ՀՀ ՆԳՆ հաղորդագրությունում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգեր

23:59 14.05.2025

20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգեր

Երևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:58 14.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացը

23:46 14.05.2025

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացը

Միացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին  X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին

23:34 14.05.2025

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

23:27 14.05.2025

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...

Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվի

23:18 14.05.2025

Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվի

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...

BACK_TO_TOP