17:58 21.03.2018
ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ այսօր հետազոտվում էին քրեական գործի գրավոր ապացույցները, մասնավորապես, ամբաստանյալներ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները, երբ նրանք գնդում են եղել:
Ըստ արձանագրությունների՝ 2016 թվականի հուլիսի 20-ին Վարուժան Ավետիսյանը զանգել է ոմն Նարինեի, ում ասում է՝ «Ժողովրդին հայտնիր, որ Նիկոլ Փաշինյանին ու Լևոն Զուրաբյանին չլսեն»:
Նույն օրը նմանատիպ խոսակցություն էլ Պավլիկ Մանուկյանն է ունենում ոմն Սևակի հետ: «Ապեր, ի՞նչ կա, մեր տղերքին ասա` Նիկոլին շուռ տան զիբիլի վեդրոն, Նիկոլին չլսեն, թող շպրտեն վեդրոն, եթե չեք կարում՝ քար-մար շպրտեք վրեն: Կամ զիբիլի վեդրոն շպրտեք վրեն»:
Երբ դատական նիստին մեղադրող դատախազն ընթերցում էր այս նախադասությունը, Պավլիկ Մանուկյանը տեղից գոռաց. «Հիմա էլ ենք նույնը ասում, հենց հիմա»:
Մեկ այլ արձանագրության համաձայն՝ նույն օրը ոմն Աշոտ զանգել է Պավլիկ Մանուկյանին և ասել, որ չկրակեն: Մանուկյանը պատասխանել է․ «Մենք չենք կրակում, բայց ով է ասել, որ մենք կրակում ենք, ստեղից կրակոց չի եղել, մենք չենք եղել»:
2016 հուլիսի 20-ի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներից պարզ է դառնում, որ ոմն Անահիտ զանգել է ոմն Տիկոյի: Խոսում են սկզբում սննդի մասին: Հետո կինը հարցնում է․ «Բա էդ միլիցուն, որ խփել են, դրա համար պրոբլեմ չի՞ լինի»:
«Հրաձգություն է, այ քեզի բան, թող չկրակեր, չնայած ես այդ գծի վրա չեմ եղել, ես ուրիշ շենքի վրա էի»:
Մեղադրողը հրապարակեց ևս մի հեռախոսային խոսակցություն՝ ոմն Հասոյի, ով խոսում է մոր և եղբոր հետ:
«Մեզ չեն կարա հաղթեն, մեր հետ ամենաուժեղ զորավարներն են, շատ ենք, թվեր-մվեր չենք ասում, մեր հեռախոսները լսում են, հաղթելու ենք, էդ մեր կարգախոսն է»,- ասել է ամբաստանյալը:
Մոր հարցին, թե ոստիկանին սպանելը խնդիր չի՞ լինի, որդին պատասխանել է. «Էդ իրա խելքից մեռավ»:
Հիշեցնենք՝ ՊՊԾ գնդի գրավման դեպքերի ժամանակ սպանվել էր ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը: Նրանից բացի, զոհվել է ևս երկու ոստիկան:
09:00 09.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ Վարորդը և ուղևորը […] ...
23:00 08.07.2025
Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...
22:50 08.07.2025
The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյանԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...
22:40 08.07.2025
«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբԿենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...
22:33 08.07.2025
Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...
22:26 08.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...