13:36 03.09.2018
Նոր ուսումնական տարվա առաջին օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Նախագահը կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել դպրոցում, ծանոթացել կրթահամալիրի մեդիակենտրոնի, Հյուսիսային, Արևելյան դպրոց-պարտեզների, քոլեջի, Մայր դպրոցի աշխատանքների, զրուցել աշակերտների հետ ու պատասխանել նաև նրանց հարցերին:
Աշակերտներից մեկը հետաքրքրվել է, թե ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա երկրի նախագահը: Ի պատասխան՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ իր համար դժվար է այսօր խոսել այդ հատկանիշների մասին, ավելի խելացի կլինի, եթե այդ հարցին անդրադառնա 7 տարի հետո՝ իր նախագահական շրջանի ավարտից հետո, որովհետև երկար տարիների փորձառությունը հավաքելով, արված սխալները և հաջողություններն ի մի բերելով, կկարողանա հստակ պատասխանել, թե որոնք են այն հատկանիշները, որոնք նախագահն պետք է ունենա:
«Ինչ-որ իմաստով ես երիտասարդ նախագահ եմ: Երիտասարդ լինելով սովորում եմ ուրիշ նախագահների փորձառությունից, մանավանդ այն նախագահների, որոնք ներկայացնում են խորհրդարանական երկրներ: Մեզ համար խորհրդարանական համակարգը նոր է, որովհետև նախորդ տարիներին ունեցել ենք նախագահական համակարգ, որտեղ իշխանության բուրգը շատ հստակ է եղել, անցել ենք համակարգի, որտեղ նախագահական ինստիտուտ կա, կա ազգային ժողովը, կա կառավարություն:
Նախագահի դերը շատ էական է, որպես ինստիտուտ, որը պետք է ապահովի երկրի կայունությունը, շարունակելիությունը և ազգային և պետական շահեր, մեծ տարբերություն կա նախկինի և ներկայի միջև: Այն նոր է ոչ միայն ինձ համար, այլև կառավարության, վարչապետի համար, հետևաբար ժամանակ է պետք, որ այս նոր մշակույթը՝ խորհրդարանական հանրապետության մշակույթն իր ամուր արմատները գցի և մենք կրկին դառնանք հպարտ քաղաքացիները նոր խոր խորհրդարանական համակարգի: Այնպես որ, ձեր հարցը կտաք 7 տարի հետո, երբ հայտնի լրագրող կլինեք, չմոռանաք ինձ հարցնել»,- նշել է ՀՀ նախագահը:
https://www.youtube.com/watch?v=vG9GapCPXzI&feature=youtu.be
11:13 28.07.2025
Կատարը Պենտագոնին ինքնաթիռ է նվիրում ԱՄՆ նախագահի համարԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և նրա կատարցի գործընկեր Սաուդ բին Աբդուլռահման ալ Թանին հուլիսի 7-ին ստորագրել են փաստաթուղթ, որում ընդգծվում է, որ Կատարը կամավոր կերպով Պենտագոնին է նվիրաբերում Boeing 747-8 ինքնաթիռ, որը նախատեսված է որպես նախագահական ինքնաթիռ, հաղորդում է CNN-ը։ Լրատվամիջոցի տվյալներով՝ փոխըմբռնման հուշագիրը, որի պատճենը տեսել է հեռուստաալիքը, հաստատում է, որ «ԱՄՆ-ն Կատարին […] ...
10:59 28.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.89 դրամ: ...
10:49 28.07.2025
Պակիստանում մուսսոնային անձրևների հետևանքով 279 մարդ է զոհվելՊակիստանում հունիսի վերջից ի վեր տեղացած հորդառատ անձրևների և դրանց հետ կապված միջադեպերի պատճառով զոհվել է առնվազն 279 մարդ։ 676 մարդ տուժել է, երեքշաբթի օրը հայտնել է Աղետների ազգային կառավարման վարչությունը: Ավելի քան 1500 շենք է վնասվել, հարյուրավոր մարդիկ ստիպված են եղել տարհանվել։ Զգալի վնաս է հասցվել անասնապահությանը և գյուղատնտեսությանը։ Հաղորդագրության համաձայն՝ արևելյան Փանջաբ նահանգը […] ...
10:30 28.07.2025
Թաիլանդը հայտարարել է, որ Կամբոջան բանակցություններից առաջ խոշոր ռազմական գործողություն է նախապատրաստումԿամբոջան պատրաստվում է խոշոր ռազմական գործողություն անցկացնել Թաիլանդին սահմանակից տարածքներում՝ երկուշաբթի օրը Կուալա Լումպուրում նախատեսված հակամարտության կարգավորման բանակցություններից առաջ, ասվում է Թաիլանդի կառավարության հայտարարության մեջ: «Կամբոջայի հարձակումները շարունակում են պարբերական բնույթ կրել և կարող են հանդիսանալ մարտական գործողությունների կանոնների խախտումներ՝ ստեղծելով լրացուցիչ ռիսկեր սահմանամերձ շրջանների բնակչության համար։ Իրավիճակը մնում է չափազանց լարված, և ենթադրվում է, […] ...
10:19 28.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբ կազմել է 19.9°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 28.07.2025
ԱՄՆ-ը կխթանի Կամբոջայի և Թաիլանդի միջև խաղաղության բանակցություններըԱՄՆ վարչակազմը կօգնի Կամբոջայի և Թաիլանդի միջև սահմանային հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Պետդեպարտամենտի պաշտոնյաները Մալայզիայում են՝ այս խաղաղության ջանքերին օգնելու համար։ Եվ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և ես շարունակում ենք շփվել մեր գործընկերների հետ յուրաքանչյուր երկրում և շատ ուշադիր հետևել իրավիճակին։ Մենք ցանկանում ենք, որ այս հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի», […] ...