10:29 07.12.2023
2024 թվականի հունվարի 1-ից իրագործվելու են մայրաքաղաքի ավագանու կոմից 2023 թվականի ապրիլին ընդունված Երևան քաղաքում արտաքին գովազդի տեղաբաշխման չափորոշիչները, որոնցով սահմանվող պահանջները ոչ միանշանակ են ընդունելի տնտեսվարող անձանց կողմից։ Ծագող խնդիրներին առնչվելու են թե՛ խոշոր ընկերությունները, թե ՛փոքր ու միջին ձեռնարկությունները, թե՛ անհատ ձեռներեցները։ Այս առնչությամբ իրենց մտահոգող հարցերի քննարկման նպատակով Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հարկի ներքո դեկտեմբերի 6-ին խորհրդակցության են հավաքվել ամենատարբեր ոլորտների՝ բանկերի, խոշոր առևտրային ցանցերի, արտադրական ընկերությունների ղեկավարներ։
Քննարկման մասնակիցները որոշ առումներով անհասկանալի ու դժվար կիրառելի են որակել սահմանված չափորոշիչները։ Նրանք կոնկրետ օրինակներով ներկայացրել են, որ անգամ եվրոպական առաջատար քաղաքներում նման սահմանափակումներ սահմանված չեն։ Նոր պահանջներով խախտվելու են ընկերությունների իրավականորեն ամրագրված ապրանքային նշանների տեսքը, գույները, համաչափությունը։ Նույն չափորոշիչներն են սահմանված թե՛ մայրաքաղաքի կենտրոնում եղած պատմամշակութային ցածրահարկ շինությունների, թե՛ ծայրամասերում կառուցված առանձին մեծածավալ շենքերի համար, որոնց հաճախ հենց էսթետիկ տեսք են հաղորդում նախատեսված գովազդները։ Սահմանված նոր փոքր չափերով, որոնք հայտնի չէ, թե ինչ չափանիշներով են ընտրված, հաճախ գովազդները կկորցնեն իրենց նշանակությունը՝ հանրությանն իրազեկել տվյալ կառույցում առկա այս կամ այն վաճառատան կամ ծառայության մասին։ Էապես կփոխվի քաղաքի լուսավորության պատկերը, ինչը շատ դեպքերում հենց արտաքին գովազդների հաշվին է ապահովվում։
Գործարարներին մտահոգել է նաև հարցի ֆինանսական մասը։ Ներկայիս գովազդների տեղակայման համար ծախսվել են հսկայական գումարներ, տնտեսվարողների, հատկապես հազարավոր ՓՄՁ-ների, համար նոր չնախատեսված ծախսային բեռ է ավելանալու եղածների ապամոնտաժման, նորերի պատրաստման ու տեղակայման համար։ Անբավարար են նաև սահմանված ժամկետները, շատ ձեռնարկատերեր անգամ տեղեկացված չեն կիրառվելիք նոր կարգի մասին։
Հայաստանի արդյունաբերողների և գործրարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, շնորհակալություն հայտնելով մասնակիցներին նախաձեռնողականության ու քննարկմանն ակտիվ մասնակցության համար, առաջարկել է ի մի բերել նոր չափորոշիչների կիրառումից ծագող բոլոր խնդիրները՝ դրանք պատկան մարմինների հետ քննության առնելու համար։
23:59 15.05.2025
Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա. ԲՏԱ նախարարՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա: «Երևանի հեռուստաաշտարակի արդիականացման ծրագրի նպատակն է փոխարինել հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման համակարգը՝ ներդնելով ժամանակակից, բազմաֆունկցիոնալ և գեղագիտական բարձր արժեք ունեցող նոր լուսային լուծումներ, ինչը ոչ միայն կընդգծի մայրաքաղաքի ճարտարապետական ինքնատիպությունը, այլև զգալիորեն կբարձրացնի տուրիստական գրավչությունը»,- գրել է նա։ ...
23:57 15.05.2025
Մերց. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը պատրաստ է և կընդունվի մայիսի 20-ինԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը պատրաստ է և կընդունվի Բրյուսելում մայիսի 20-ին։ «Այս (խմբ.պատժամիջոցների) փաթեթը պատրաստ է և կընդունվի հաջորդ երեքշաբթի Բրյուսելում։ Խորհրդակցություններն ավարտվել են», – ասել է Մերցը ZDF հեռուստաընկերության եթերում: Միաժամանակ, Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն անմիջապես։ «Դրանք (խմբ.սահմանափակումները) պատրաստ են, […] ...
23:54 15.05.2025
TASS. Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի եռակողմ հանդիպումը նախատեսված է մայիսի 16-ին ՍտամբուլումԹուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը նախատեսված է ուրբաթ օրը Ստամբուլում։ Այս մասին TASS-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Վաղը կկայանան հանդիպումների ևս մի շարք՝ տարբեր ձևաչափերով։ Դրանք են՝ ԱՄՆ-ն, Ուկրաինան, Թուրքիան։ Օրակարգում են նաև Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Թուրքիայի միջև եռակողմ բանակցությունները», – ասել է աղբյուրը: Նշվում է, որ «դեռևս հայտնի […] ...
23:49 15.05.2025
Սպիտակ տունը հույս ունի, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կկայանա շատ շուտովԱՄՆ վարչակազմը սպասում է, որ շատ շուտով կկայանա ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի հակաահաբեկչական հարցերով ավագ տնօրեն Սեբաստիան Գորկան։ «Գործարքները կախված են ժամանակից։ Երբ ժամանակը գա, այդ ժամանակ (խմբ.Միացյալ Նահանգների) նախագահ Դոնալդ Թրամփը կլինի (խմբ.Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր) Պուտինի հետ նույն սենյակում։ […] ...
23:44 15.05.2025
Արագածոտնի մարզում բախվել են «Infiniti»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավորՄայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Դավիթ Ասատրյանի վարած «Mercedes» և Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Արայիկ Նազարյանի վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի […] ...
23:37 15.05.2025
Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվելԾիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած ու աղբով պատված, համայնքին պատկանող շուրջ 9 հա տարածքը անտառային գոտու է վերածվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Տարածքում տնկվել է շուրջ 5000 ծառաթփատեսակ: Քաղաքային անտառն ապահովված է ոռոգման համակարգով. նախագծի շրջանակում անցկացվել է 2300 գծմ մայր ոռոգման համակարգ և 1600 մ ոռոգման ցանց»,- […] ...