10:36 07.12.2023
Հաճախ տրվող հարցեր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարգավիճակի վերաբերյալ
Որո՞նք են փախստական և քաղաքացի կարգավիճակների տարբերությունները:
Նշված երկու իրավական կարգավիճակները ենթադրում են իրավունքների և պարտականությունների տարբեր ծավալներ: Հաշվի առնելով, որ նշված կարգավիճակների մասով տրվող իրավունքների ծավալի մեջ առավել շատ են համընկնումները, մատնանշենք տարբերությունները և այլ առանձնահատկություններ, որոնք կօգնեն անձին որոշում կայացնել կարգավիճակի ընտրության հարցում:
– ՀՀ կառավարությունը 2023 թ. հոկտեմբերի 26-ի 1864-Ն որոշմամբ՝ ԼՂ բնակչությանը փախստականի կարգավիճակ տրամադրվել է մեկ տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ,
– Փախստականի կարգավիճակ ունեցող անձը չունի զինապարտության պարտավորություն (Սահմանադրություն, հոդված 14),
– Փախստականի կարգավիճակ ունեցող անձը չունի գյուղատնտեսական նշանակության հողի սեփականության իրավունք (Փախստականների և ապաստանի մասին ՀՀ օրենք, հոդված 19, Հողային օրենսգիրք, հոդված 4),
– Փախստականի կարգավիճակ ունեցող անձը չունի համապետական ընտրություններին ընտրելու և ընտրվելու իրավունք,
– Փախստականի կարգավիճակ ունեցող անձը չունի հանրային պաշտոն զբաղեցնելու իրավունք, սակայն ունի համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք (Հանրային ծառայության մասին ՀՀ օրենք, հոդված 13, կետ 1),
– Փախստականի կարգավիճակը անձին այլ երկրներում օրինական հիմունքներով բնակվելու հնարավորություն ինքնաբերաբար չի ընձեռում: Այլ երկրում օրինական հիմունքներով բնակության համար անձը պետք է անցնի տվյալ երկրի վարչարարական գործընթացներով, որոնք ենթակա են հաստատման կամ մերժման տվյալ պետության կողմից:
Անձնագրի ժամկետը լրանալու պարագայում ի՞նչ պետք է անի ՀՀ-ում ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականը:
Անձնագրի փոխանակման դիմում կարելի է ներկայացնել ցանկացած անձնագրային ծառայությունում՝ ներկայացնելով 2 լուսանկար և ժամկետանց անձնագիրը:
Ինչու՞ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին նույնականացման քարտ չի տրամադրվում:
Լեռնային Ղարաբաղի այն բնակիչները, որոնք ունեն վավեր նույնականացման քարտ, կարող են օգտագործել փաստաթուղթը մինչև դրա ժամկետի ավարտը: Լեռնային Ղարաբաղի՝ ՀՀ քաղաքացիություն ստացած բնակիչները կարող են դիմել նույնականացման քարտ ձեռք բերելու համար՝ համաձայն նույնականացման քարտերի մասին ՀՀ օրենքի, հոդված 2:
Արդյո՞ք ՀՀ քաղաքացի դառնալով՝ ԼՂ բնակիչը չի նմանվում բռնի չտեղահանված ՀՀ քաղաքացիներին և չի վտանգում, որպես փախստական, տարբեր սոցիալական աջակցության ծրագրերից օգտվելու հնարավորությունը, որ կարող են իրականացվել հետագայում:
Բռնի տեղահանության փաստը ՀՀ կառավարությունն արձանագրել է 2023 թ. հոկտեմբերի 26-ի 1864-Ն որոշմամբ, որով ժամանակավոր պաշտպանության է վերցրել ԼՂ բնակիչներին։ Տեղահանության հետևանքով արձանագրված իրավունքների խախտումները, այդ թվում՝ գույքային կորուստները, չեն անհետանում կամ դադարում գոյություն ունենալուց մարդու իրավական կարգավիճակի փոփոխության հետևանքով (առկա են նմանատիպ միջազգային նախադեպեր)։
Պետական աջակցության ծրագրերը, որոնք մշակվում են բռնի տեղահանված անձանց համար, սահմանում են չափորոշիչներ՝ շահառուների խումբը նկարագրելու համար: Չափորոշիչների թվում անձի՝ տեղահանված լինելու հանգամանքով է պայմանավորված տվյալ ծրագրի շահառու ճանաչվելու հնարավորությունը:
Ի՞նչ է լինում այն անձի կարգավիճակը, որը չի ընտրել ո՛չ փախստականի կարգավիճակ, ո՛չ էլ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում է ներկայացրել։
ՀՀ Կառավարության 2023 թ. հոկտեմբերի 26-ի 1864-Ն որոշմամբ՝ ԼՂ բնակիչներին տրամադրվել է ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կարգավիճակ: Հետևաբար, եթե անձը քաղաքացիություն ստանալու դիմում չի ներկայացրել և համապատասխանում է կառավարության որոշմամբ սահմանված 3 խմբերից մեկի նկարագրությանը, ապա նա արդեն իսկ ճանաչվել է փախստական:
Այսպիսով, ժամանակավոր պաշտպանության տակ են վերցվել՝
1) Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրի հաշվառումներով անցնող անձինք,
2) Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող այն անձինք, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է Լեռնային Ղարաբաղում,
3) այն անձինք, որոնք չեն ունեցել հաշվառում Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրում, սակայն բնակվել են Լեռնային Ղարաբաղում և 2023 թ. սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվելուց հետո հաշվառվել են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից,
– եթե չունեն որևէ այլ երկրի քաղաքացիություն։
ՀՀ-ում հաշվառվելվու համար պարտադի՞ր է տանտիրոջ համաձայնությունը: Եթե տանտերը դեմ է, բայց անձը փաստացի բնակվում է տվյալ հասցեում, ինչպե՞ս հաշվառվել:
Հաշվառումն իրականացվում է ՀՀ բնակչության պետական ռեգիստրում ՀՀ կառավարության 14.07.2005 թ. թիվ 1231-Ն որոշմամբ սահմանված կարգով։
Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում հաշվառվելու համար անձը դիմում է ըստ բնակության վայրի անձնագրային ծառայություն՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև տվյալ բնակության վայրում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր:
Վերոհիշյալ փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում հաշվառումն իրականացվում է ՀՀ ոստիկանության կողմից տրված փաստացի բնակվելը հավաստող փաստաթղթի հիման վրա (քանի դեռ բնակելի տարածության սեփականատիրոջ կողմից հաշվառման վերաբերյալ գրավոր առարկություն չի ստացվել):
Համաձայն ՀՀ կառավարության 2005 թ. հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 20.1 կետի՝ հաշվառման վերաբերյալ ներկայացված դիմումում նշված հասցեում բնակվելու փաստը ստուգվում է ոստիկանության կողմից:
Այն դեպքերում, երբ նախապես հայտնի է բնակելի տարածության սեփականատիրոջ առարկությունն իր բնակելի տարածության հասցեում դիմումատուին հաշվառելու վերաբերյալ, կամ դիմումատուն բնակվում է (գտնվում է) բնակելի տարածություն չհանդիսացող տարածքում, ապա ռեգիստրում կատարվում է նշում փաստացի բնակվելու (գտնվելու) վայրի մասին:
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...