11:10 22.03.2018
«Ամբաստանյալ Կարո Եղնուկյանի ճնշումը բարձրացել է և չի կարող ներկայանալ դատական նիստին»,- քիչ առաջ տեղեկացրեց դատավոր Արտուշ Գաբրիելյանը ՊՊԾ գնդի գրավման գործով այսօրվա դատական նիստի սկզբում: Նա ասաց, որ անհրաժեշտ է նիստը հետաձգել 15 րոպեով և հրավիրել շտապօգնության բրիգադ:
Եղնուկյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանն էլ ասաց, որ իր պաշտպանյալին խոշտանգում են և «նպատակ ունեն նրան հասցնել մինչև սրտի կաթվածի: Ինչո՞ւ են նրան ՔԿՀ-ից դատարան բերում»,- հարցրեց պաշտպանը: Տիգրան Հայրապետյանը նաև ասաց, որ Եղնուկյանի ճնշումը միանգամայն նորմալ է լինում քրեակատարողական հիմնարկում: Բարձրանում է դատարանում ու հատկապես ավելի շատ է բարձրանում նիստերի դահլիճում:
Հանրային պաշտպան Անուշ Մխիթարյանն էլ միջնորդեց դատաքննությունը կասեցնել մինչև լինի դատաբժշկի փորձաքննություն Եղնուկյանի առողջական վիճակի վերաբերյալ: «Քանի դեռ չկա դատաբժշկի եզրակացությունը, չի կարող դատական նիստ տեղի ունենալ»,- ասաց պաշտպանը:
«Եթե փորձեք հարկադրաբար նրան բերել դատարանի դահլիճ, ապա դա կդիտվի որպես կյանքից զրկելու փորձ: Միայն այն նախադասությունից հետո, որ դատավորն ուզում է, որ Եղնուկյանը գա նիստի, նրա ճնշումը բարձրացավ: Նրա կյանքի համար պատասխանատվությունն ընկնելու է դատարանի, դատախազների վրա»,- ասաց Տիգրան Հայրապետյանը:
Պետական մեղադրողն առարկեց դատաքննությունը կասեցնելու միջնորդության դեմ և ասաց, որ ամբաստանյալներին ՔԿՀ-ից դատարան տեղափոխելուց առաջ անպայման ստուգում են նրանց առողջական վիճակը: Եղնուկյանը, ըստ այդ եզրակացության, նորմալ է եղել ՔԿՀ-ից դուրս գալիս: Ամբաստանյալ Արմեն Լամբարյանն առարկեց. «Սուտ է, թե մեղադրյալներին դատարան բերելիս ստուգում են առողջական վիճակը, չկա էդպիսի բան»:
13:00 09.07.2025
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա՝ 6-9 աստիճանով12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալությանՊետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, եթե անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ եք և Ձեր անշարժ գույքը հանձնել եք վարձակալության, որը չի ստացել պետական գրանցում, ապա հարկային մարմին պետք է ներկայացնեք վարձակալության վերաբերյալ հայտարարություն՝ գույքը փաստացի վարձակալության տրամադրման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում: Վարձակալությունը դադարեցնելուց հետո ևս անհրաժեշտ է ներկայացնել հայտարարություն՝ դադարեցման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում։ Այնուհետև […] ...
12:39 09.07.2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հայտարարության համար Ռուբիոն պատճառ է ունեցել․ Թեմի ԲրյուսԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Թեմի Բրյուսն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությանը։ «Մենք ուրախ ենք բազմաթիվ պայմանավորվածությունների, հրադադարների և փոփոխությունների համար, որոնցում մենք ներգրավված ենք եղել։ Պետքարտուղարը դա ասելու համար պատճառ է ունեցել, և երբ մենք ավելի շատ մանրամասներ ունենանք, ես դրանք կտրամադրեմ ձեզ»,-ասել է Բրյուսը։ Ավելի վաղ […] ...
12:35 09.07.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Խավիեր Միլեյին ազգային տոնի առթիվ, որում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Արգենտինայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն։ Վստահ եմ, որ Հայաստանի և Արգենտինայի միջև ամուր բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր ժողովուրդների: […] ...
12:26 09.07.2025
Եվրահանձնաժողովը հրապարակել է Ուկրաինայի անդամակցությանը ամենաշատը աջակցող ԵՄ երկրների ցանկըՈւկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը ամենաշատը աջակցում են Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրները։ Ուկրաինայում անդամակցության մեծ հույս կա։ Այս մասին RBC-Ukraine-ին տված հարցազրույցում ասել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը։ «Մենք հենց նոր հարցում անցկացրեցինք այն մասին, թե ինչպես են անդամ պետությունները աջակցում Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին, և Ուկրաինան 14 անդամ պետությունների շարքում ամենատարածված թեկնածու երկիրն է», – […] ...
12:18 09.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 10-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ամերիկյան, Ծխախոտագործների, Հանրապետության, Արգիշտի, Չարենցի փողոցների, Արշակունյաց, Բաղրամյան, Տիգրան Մեծի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:10 09.07.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աբու Դաբիում երկկողմ հանդիպում կունենանՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին աշխատանքային այցով մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: «Այսօր Աբու Դաբիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ»,- նշված է գրառման մեջ: Հուլիսի 10-ին, […] ...