Նշվել է Երևանի դրամատիկական թատրոնի հիմնադիր Հրաչյա Ղափլանյանի ծննդյան 100-ամյակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+24.09 oC

Նշվել է Երևանի դրամատիկական թատրոնի հիմնադիր Հրաչյա Ղափլանյանի ծննդյան 100-ամյակը

10:44 20.12.2023

«Հրաչյա Ղափլանյանը Դրամատիկական թատրոնի հիմքում այնպիսի քար է դրել, որի վրա սխալ բան կառուցելը հնարավոր չի, կփլվի»,- շեշտեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը՝ Հրաչյա Ղափլանյանի ծննդյան 100-ամյակի առթիվ Հայաստանի ազգային գրադարանի կազմակերպած միջոցառմանը։ Այս մասին հայտնում են Դրամատիկական թատրոնից:

Ազգային գրադարանը հյուրընկալել էր Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի մի ամբողջ աստղաբույլի։ Առիթը անվանի ռեժիսոր-բեմադրիչ, դերասան, Երևանի դրամատիկական թատրոնի հիմնադիր Հրաչյա Ղափլանյանի հոբելյանն էր։

Ազգային գրադարանի տնօրենի խորհրդական Ներսես Հայրապետյանը, ողջունելով Դրամատիկականի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանին, թատրոնի տնօրեն Արտաշես Մխիթարյանին և դերասաններին՝ նշեց, որ գրադարանները սերտորեն կապված են թատրոնի և թատերարվեստի հետ։ Հայրապետյանն ընդգծեց Ազգային գրադարանի «Հայ մամուլ» շտեմարանում թվայնացված հաճախ նաև նշաճանչված են թատերական տասնյակ պարբերականներ, դրանց թվում՝ Հակոբ Պարոնյանի հրատարակած «Թատրոն» և «Թատրոն. Բարեկամ մանկանց» հանդեսները։

Թատրոնի դերասան Ռոբերտ Հարությունյանին 1973 թվականից բախտ է վիճակվել աշխատել Հրաչյա Ղափլանյանի հետ։ «Նա այնպիսի ռեժիսոր էր, որ եթե թատրոնի միջանցքով անցնում էր, արդեն թատրոն էր, նրա փորձ անելը թատրոն էր, նրա անեկդոտ պատմելը թատրոն էր, նրա մեզ հետ վարվելն արդեն թատրոն էր։ Եվ ամենազարմանալին այն էր, որ նա թատերական կրթություն չէր էլ ստացել, ընդունվել էր Գյումրու (Լենինական) թատրոնը, հետո եկել էր Երևան»,- պատմեց դերասանը։

Սիրված դերասանուհի Էվելինա Շահիրյանի հուշերը նույնպես սրտառուչ էին։ «Հրաչյա Ղափլանյանը շատ հումորով անձնավորություն էր, դրա համար նրա փորձերը շատ հետաքրքիր էին անցնում»,- ասաց դերասանուհին՝ ընդգծելով, որ Ղափլանյանը իմպրովիզի վարպետ էր. «Էնպես էր լինում, որ մենք հասկանում էինք, որ ինչ-որ կտոր հենց այդ վայրկյանին մտցրեց՝ ելնելով նրանից, թե դերասաններն ինչպես խաղացին։ Այդ կտորը, որը նորություն էր, միշտ իրեն հաջողվում էր»։

Թատրոնի հանդեպ հանրության հետաքրքրությունը վերջին տարիներին նվազել է։ Դա հաստատեց նաև Արմեն Խանդիկյանը՝ համեմատելով Խորհրդային ժամանակների հետ. «Այդ տարիներին մենք շաբաթական 7 ներկայացում էինք տալիս, հիմա՝ 3-4։ Բայց հանդիսատեսը սկսել է նորից գալ, մեր թատրոնը դժգոհելու տեղ չունի, 90-95 տոկոս դահլիճի միջին զբաղվածությունը միշտ ապահովված է»։

Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, ողջունելով հյուրերին, հույս հայտնեց, որ կընդլայնվի համագործակցությունը Դրամատիկական թատրոնի հետ, կամրապնդվի երկու մշակութային օջախների կապը, և հանրությանը կներկայացվեն հետաքրքիր, որակյալ և ուսուցողական միջոցառումներ։ Աննա Չուլյանն ընդգծեց, որ այժմ Ազգային գրադարանը մի քայլ առաջ է անցել՝ մտնելով թվածին տեքստերի դարաշրջան։
Հյուրերը հետաքրքրությամբ ծանոթացան Արվեստի բաժնի պատրաստած ղափլանյանական գրականության ցուցադրությանը, Դրամատիկական թատրոնի տարբեր տարիների ազդագրերին։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գևորգ Պապոյանը հանդիպել է «Խորհուրդ x» նախաձեռնության անդամ ուսանողների հետ

19:00 03.07.2025

Գևորգ Պապոյանը հանդիպել է «Խորհուրդ x» նախաձեռնության անդամ ուսանողների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր հանդիպել է «Խորհուրդ x» նախաձեռնության անդամ ուսանողների հետ, որոնք ներկայացնում են Հայաստանի տարբեր բուհեր և հետաքրքրված են տնտեսական ու քաղաքական գործընթացներով։ Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են պետություն-մասնավոր երկխոսությանը, Հայաստանի տնտեսական հարաբերություններին հարևան երկրների հետ, ՀՀ տնտեսական կառավարման մոդելին, ԵՄ չափանիշներին համապատասխանեցման գործընթացին և մի […] ...

53-ամյա տղամարդը որսորդական հրացանը ներկայացրել է Չարենցավանի բաժին

18:51 03.07.2025

53-ամյա տղամարդը որսորդական հրացանը ներկայացրել է Չարենցավանի բաժին

Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ Առինջ գյուղում բնակվող 53-ամյա տղամարդը հուլիսի 1-ին բաժին է ներկայացել «ԻԺ-58» տիպի 20 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանը: Ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...

Երևանում անցկացվում է «Նոր եվրոպական ոդիսական» նախագիծը՝ նվիրված Բեթհովենի ժառանգությանը

18:43 03.07.2025

Երևանում անցկացվում է «Նոր եվրոպական ոդիսական» նախագիծը՝ նվիրված Բեթհովենի ժառանգությանը

Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված «Նոր եվրոպական ոդիսական» նախագծին: Ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «Շանզ-Էլիզե» նվագախմբի գլխավոր տնօրեն Ժան-Լուի Գավատորտան, դիրիժոր, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի ղեկավար Նարինե Ոսկանյանը, դիրիժոր Ֆիլիպ Հերվեգը, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի գործադիր տնօրեն, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության […] ...

ՖԻՖԱ-ն շարունակում է պայքարել աշխարհի ակումբային առաջնության ցածր հաճախելիության դեմ

18:36 03.07.2025

ՖԻՖԱ-ն շարունակում է պայքարել աշխարհի ակումբային առաջնության ցածր հաճախելիության դեմ

ՖԻՖԱ-ն շարունակում է պայքարել աշխարհի ակումբային առաջնության ցածր հաճախելիության դեմ։ Այս մասին հայտնում է The Athletic-ը: Մրցաշարի միջին հաճախելիությունը կազմում է 43 տոկոս, իսկ որոշ հանդիպումներում՝ 13 տոկոս: Երկրպագուներին մարզադաշտ բերելու համար ՖԻՖԱ-ն հերթական անգամ որոշել է իջեցնել տոմսերի գները: Օրինակ քառորդ եզրափակչի «Ֆլումինենսե» – «Ալ Հիլալ» հանդիպման համար նախատեսված տոմսերը կարժենան 11 դոլար: Ավելի […] ...

Խորոնք գյուղի բնակչի տան խուզարկությամբ հայտնաբերվել է մի քանի հարյուր գրամ մարիխուանա․ Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

18:30 03.07.2025

Խորոնք գյուղի բնակչի տան խուզարկությամբ հայտնաբերվել է մի քանի հարյուր գրամ մարիխուանա․ Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները հունիսի 26-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Խորոնք գյուղի 35-ամյա բնակիչը տանը պահում է կանեփի բույսեր և չորացրած-մանրացրած զանգված: Տեղեկությունը ստուգվել և հաստատվել էր: Նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 35-ամյա տղամարդու տան տանիքում հայտնաբերվել էր 900 գրամ մարիխուանայի նմանվող զանգված, մոտ յոթուկես կիլոգրամ կանեփի չոր բույս, […] ...

Քննարկվել են ՀՀ-ում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու հետագա քայլերը

18:23 03.07.2025

Քննարկվել են ՀՀ-ում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու հետագա քայլերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Firebird ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռազմիգ Հովակիմյանին, NVIDIA ընկերությանն փոխնախագահ Ռև Լեբարեդյանին և Team Telecom Armenia ընկերության համահիմնադիր ու տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու նախագծի իրականացմանը վերաբերող հարցեր: Ներդրումային ծրագիրը գնահատվում է շուրջ 500 միլիոն դոլար: Վարչապետը կարևորել է […] ...

BACK_TO_TOP