Մաքսային հսկողության ներքո գտնվող 33 տոննայից ավելի թունաքիմիկատներն իրացվել են առանց թույլտվության – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+22.09 oC

Մաքսային հսկողության ներքո գտնվող 33 տոննայից ավելի թունաքիմիկատներն իրացվել են առանց թույլտվության

11:57 20.12.2023

ՀՀ ՊԵԿ-ը պարբերաբար  հսկողական աշխատանքներ է իրականացնում   տարբեր ընկերությունների կողմից ներմուծված մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների նկատմամբ։

Կոմիտեի ներքին անվտանգության վարչության կողմից ձեռք բերած  տվյալների համաձայն  ՆԱՎ և Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչության աշխատակիցները համատեղ  հսկողական միջոցառումներ են իրականացրել Հայաստանում թունաքիմիկատների ներմուծմամբ զբաղվող ընկերության տարածքում, զննվել են  պահպանության հանձնված մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները։

Պարզվել է, որ ընկերության կողմից ՀՀ ներմուծված 6730 արկղ՝ շուրջ 83հզ 546կգ ընդհանուր քաշով պարարտանյութից, տարածքում փաստացի առկա է եղել ընդամենը 3417 արկղը, իսկ մնացած ընդհանուր 33,130 կգ քաշով 3313 արկղ պարարտանյութն իրացվել է  առանց մաքսային մարմինների թույլտվության։

Հաշվի առնելով նշված հանգամանքը՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 308-րդ և 316-րդ հոդվածների հատկանիշներով հարուցվել է վարչական վարույթ և ընկերությանն առաջադրվել է ավելի քան 38 մլն ՀՀ դրամի չափով տուգանք։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկի. Եվրոպան ի վիճակի չէ փոխարինել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը

20:08 03.07.2025

Զելենսկի. Եվրոպան ի վիճակի չէ փոխարինել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը

Կիևը ակնկալում է ԱՄՆ-ից զենքի շարունակական մատակարարումներ, քանի որ Եվրոպան ի վիճակի չէ փոխարինել դրանք, հատկապես ՀՕՊ համակարգերի առումով։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։ «Մենք հույս ունենք ամերիկյան աջակցության շարունակականության վրա, քանի որ կան որոշակի դիրքորոշումներ, որոնք, ցավոք, Եվրոպան չի կարող ապահովել: Հատկապես, երբ խոսքը Patriot-ի համար նախատեսված հրթիռների մասին է, այո, սա չափազանց […] ...

«Բարսելոնան» դիտարկում է «Ինտերի» պաշտպանի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու հնարավորությունը

20:00 03.07.2025

«Բարսելոնան» դիտարկում է «Ինտերի» պաշտպանի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու հնարավորությունը

Կատալոնական «Բարսելոնան» դիտարկում է Միլանի «Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն: «Բարսելոնան» վերջին ամիսների ընթացքում ուշադիր հետևում է նիդերլանդցի ֆուտբոլիստի շուրջ իրավիճակին: Իտալական ակումբի առաջատար խաղացողի համար սահմանված 25 միլիոն եվրո հրաժարագինն ուժի մեջ է մինչև հուլիսի կեսը, այդ պատճառով էլ «Բարսելոնան» դեռ պաշտոնական առաջարկ չի […] ...

Նորաշենի բնակիչը զենք-զինամթերք է կամավոր հանձնել ոստիկանություն

19:48 03.07.2025

Նորաշենի բնակիչը զենք-զինամթերք է կամավոր հանձնել ոստիկանություն

ՆԳՆ ոստիկանության ծառայողները շարունակում են բնակչության հետ ամենօրյա բացատրական աշխատանքները՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ: Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 1-ին բաժին է ներկայացել Նորաշեն գյուղի 33-ամյա մի բնակիչ և հանձնել «ՏՕԶ» տեսակի որսորդական հրացան, ինքնաձիգի 27 փամփուշտ, պարկուճներ: Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...

TRICOLOR Yerevan Night Run վազքերի շրջանակում քաղաքի մի շարք հատվածներում երթևեկությունը կդադարեցվի

19:42 03.07.2025

TRICOLOR Yerevan Night Run վազքերի շրջանակում քաղաքի մի շարք հատվածներում երթևեկությունը կդադարեցվի

Երևանում հուլիսի 4-ին և 5-ին անցկացվելիք TRICOLOR Yerevan Night Run վազքերի ընթացքում քաղաքի մի շարք հատվածներում կդադարեցվի երթևեկությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Նախաձեռնությունը նվիրված է ՀՀ պետական խորհրդանշանների և ՀՀ Սահմանադրության օրվան։ Հուլիսի 4-ին՝ ժամը 21:00-ից կդադարեցվի «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի հատվածից Վազգեն Սարգսյան փողոց հատվածի երթևեկությունը, որտեղից էլ տրվելու է վազքի մեկնարկը: Ժամը 21:50-ից […] ...

Մեսսիի գլխավոր նպատակը աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակցելն է․ Marca

19:30 03.07.2025

Մեսսիի գլխավոր նպատակը աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակցելն է․ Marca

Իսպանական Marca-ն անդրադարձել է «Ինտեր Մայամիի» աստղ Լիոնել Մեսսիի առաջիկա ծրագրերին: Արգենտինացին պատրաստվում է առաջիկա օրերին երկարաձգել պայմանագրի ժամկետն ակումբի հետ, բանակցություններն արդեն ընթացքի մեջ են: Պայմանագիրը նախատեսված կլինի նվազագույնը 1 տարի ժամկետով: Մեսսիի գլխավոր նպատակներից մեկը «Ինտեր Մայամիին» MLS-ի չեմպիոն դարձնելն է: Թիմն առաջիկա կիրակի հերթական խաղը կանցկացնի «Մոնրեալի» դեմ: Այժմ «Ինտեր Մայամին» աղյուսակում […] ...

Շարունակվում է արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. գործադիրի որոշումները

19:21 03.07.2025

Շարունակվում է արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. գործադիրի որոշումները

Հուլիսի 1-ի դրությամբ բնակարանային ապահովման հավաստագիր է ստացել Արցախից տեղահանված ավելի քան 1600 ընտանիք, ծրագիրը կշարունակվի։ Այս և մի շարք այլ որոշումներ են ընդունվել Կառավարության  այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP