21:55 20.12.2023
Ադրբեջանը սկսել է խոսել այն մասին, որ սահմանազատման հարցը պետք է տարանջատել խաղաղության պայմանագրի քննարկումից: Այդ մասին Լոնդոնում լրագրողների հետ զրույցում խոսել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Հիքմեթ Հաջիևը վերահաստատեց այն դժգոհությունը, որը Իլհամ Ալիևն ունի ԱՄՆ-ից և ամերիկացի դիվանագետներից: Ըստ էության, սա հերթական փորձն է՝ տապալել բանակցությունների վաշինգտոնյան հարթակը:
Հետաքրքիր տրամաբանություն է նկատվում. երբ Բրյուսելն էր համարվում բանակցային հարթակ, Ալիևի և նրա ողջ աշխատակազմի գլխավոր նպատակն էր վարկաբեկել Բրյուսելը, եվրոպացի դիվանագետներին, որպեսզի հնարավոր լինի հրաժարվել բանակցությունների այդ փուլից։ Երբ գլխավոր հարթակը Բրյուսելից տեղափոխվում է Վաշինգտոն կամ, համենային դեպս, նման առաջարկ և պահանջ է նկատվում պոտենցիալ միջնորդների կողմից, Բաքվի ամբողջ ուշադրությունն ուղղված է Վաշինգտոնին վարկաբեկելու և վաշինգտոնյան հարթակը տապալելու վրա:
Ես վստահ եմ, որ եթե Երևանը համաձայն լիներ՝ Մոսկվան որպես բանակցությունների հարթակ դիտարկել, Ադրբեջանի ուշադրությունն ուղղված կլիներ Մոսկվայի վարկաբեկմանը:
Այդ ամենի նպատակը պարզ է. ակնհայտ է, որ Ադրբեջանը հակված չէ շարունակել բանակցությունները և դրանք ավարտին հասցնել: Այդ իմաստով նաև տրամաբանական է այն, որ Իլհամ Ալիևը որոշել է նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնել»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Իսկ ինչի՞ մասին է վկայում Հաջիևի առաջարկը՝ առանձնացնել խաղաղ համաձայնագիրը սահմանների ճանաչման խնդրից. Հաջիևը պնդում է, որ Բաքուն ցանկանում է օր առաջ կնքել խաղաղ համաձայնագիրը: Այդ խոսքերը անկեղծ չե՞ն:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
12:20 21.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ: ...
12:07 21.06.2025
ՄԱԳԱՏԷ-ն ապացույցներ չունի, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել. ՊուտինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կփորձի Թեհրանի հետ հակամարտությունը լուծել դիվանագիտական միջոցներով, բայց միաժամանակ կանի այն ամենը, ինչ անհրաժեշտ է Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: «Նա ասել է, որ կշարունակի դիվանագիտությունը այնքան ժամանակ, որքան կարող է։ Եվ երբ նա որոշի, որ դիվանագիտությունն ամբողջությամբ սպառել է իր ներուժը, որ հետագա […] ...
11:59 21.06.2025
ՀՀ-ի համար առանցքային են հարաբերությունների կարգավորումը և խաղաղությունը. ՄիրզոյանՀայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցին։ «Ուղեկցում էի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Թուրքիա կատարած իր նշանակալի այցի ընթացքում՝ նման կարևոր պահին։ Երկխոսությունը, հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը տարածաշրջանում, մեր անմիջական հարևանությունում, առանցքային են Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ»,-գրել է Միրզոյանը։ ...
11:47 21.06.2025
Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնիՀայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնի: Սանկտ Պետերբուրգում կայանալիք մրցաշարում Բազեյանի մրցակիցը կլինի ռուս բռնցքամարտիկ Վսեվոլոդ Շումկովը։ Աշխարհի հավաքականը կմրցի Ռուսաստանի թիմի դեմ: ...
11:13 21.06.2025
Իսրայելը հայտարարել է Իրանի հրթիռային ենթակառուցվածքների վրա ավիահարվածների նոր ալիքի մեկնարկի մասինԻսրայելական բանակը հայտարարել է Իրանի հրթիռային ենթակառուցվածքների վրա ավիահարվածների նոր ալիքի մեկնարկի մասին: Բանակի մամուլի ծառայության այս հայտարարությունը տարածվել է գրեթե անմիջապես Իրանի կողմից Իսրայելի տարածքի վրա իրականացված վերջին հրթիռային հարձակումից հետո։ «Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Իրանի կենտրոնական մասում գտնվող հրթիռային պահեստներին և արձակման ենթակառուցվածքային օբյեկտներին», – ասվում է բանակի հայտարարության […] ...