«Մարդասպան» հյութեր. ինչո՞վ են վտանգավոր խանութներում վաճառվող հյութերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+26.09 oC

«Մարդասպան» հյութեր. ինչո՞վ են վտանգավոր խանութներում վաճառվող հյութերը

19:30 22.03.2018

Քաղցրահամ ըմպելիքները կրկնակի ավելացնում են սրտանոթային հիվանդություններից մահացության ռիսկը, համոզված են գիտնականները: Նրանք նշում են, որ նույնը չի կարելի պնդել քաղցր սննդի մասին: 

Վտանգը հատկապես մեծ է 45 տարեկանից բարձր տարիքի մարդկանց համար, համոզված են Սրտանոթային հիվանդությունների ուսումնասիրման ամերիկյան ասոցիացիայի գիտնականները: Ուսումնասիրվել է 45-ն անց տարիքի ավելի քան 18 հազար մարդ: 6 տարի շարունակ նրանք պարբերաբար հարցաշար են լրացրել իրենց սննդի, օգտագործվող շաքարի, գազավորված ըմպելիքների ու մրգահյութերի, քաղցրեղենի, չոր նախաճաշերի մասին: 

Պարզվել է, որ օրական ավելի քան 700 գրամ քաղցրահամ խմիչք օգտագործողների առողջությունը կրկնակի հակված է եղել սրտանոթային հիվանդությունների, քան նրանց, ովքեր չեն օգտագործել քաղցրահամ խմիչքներ:  

Գիտնականների կարծիքով՝ այդ հետազոտությունը պետք է հիմք տա բժիշկներին հիվանդների զննության ժամանակ անպայման հարցնել, թե որքան քաղցր խմիչք են օգտագործում: Միևնույն ժամանակ, բժիշկները պետք է բացատրեն, թե ինչ վտանգներ կան այդ խմիչքներում թաքնված: 
 
«Մենք գիտենք, որ բժիշկները սովորաբար չեն հարցնում հիվանդներին նրանց կենսակերպի ու սննդակարգի մասին: Հիվանդներին էլ թվում է, թե դա առանձնապես կարևոր չէ: Հենց միայն արդեն քաղցր խմիչքների օգտագործման մասին հարցը կարող է զգոնացնել հիվանդին»,- ասել է բժիշկ Ժան Ուելշը:
Այդ հետազոտության արդյունքները ընդհանուր եզրեր ունեն ավելի վաղ՝ 2017 թվականի ապրիլին կատարված հետազոտությունների հետ, որոնցում ապացուցվել էր, որ քաղցր, գազավորված խմիչքների հաճախակի օգտագործումը հանգեցնում է հիշողության թուլացման:

Հղիության շրջանում գազավորված ու մրգային ըմպելիքներ օգտագործող կանայք կարող են ծննդաբերել գիրության հակված երեխաներ: Այս դիտարկումն արվել է 1078 մայրերի ու երեխաների դեպքում: Հետազոտվող երեխաների 25 տոկոսն արդեն դպրոցական տարիքում ավելորդ քաշ է ունեցել: 

Բայց ամեն ինչ կարելի է փրկել ցանկացած պահի: Գազավորված ու քաղցր հավելանյութերով խմիչքների փոխարինումը ջրով, ցանկացած պահի կարող է դրական ազդել առողջության վրա, կարծում են գիտնականները: Իդեալական տարբերակը կլինի այն, որ բոլոր գազավորած խմիչքները վերանան սննդակարգից կամ փոխարինվեն առանց շաքարի թեյով, սուրճով կամ թարմ քամած բնական մրգերի ըմպելիքներով: 

Դա կլինի իդեալական հավելում ճիշտ սննդակարգին, որը պետք է ներառի թարմ միրգ ու բանջարեղեն, ձկնեղեն, ընդեղեն, թռչնամիս: Այդ ամենը միասին կկանխեն բազմաթիվ հիվանդություններ, օրինակ՝ դիաբետը, կաթվածը, սրտի իշեմիկ հիվանդությունները, լեղաքարային հիվանդությունները և արյան ճնշման տատանումները: 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 22.05.2025

SHANTNEWS

Էրդողանը չափազանց կարևոր է համարում ԱՄՆ-ի կողմից Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացումը

14:55 22.05.2025

Էրդողանը չափազանց կարևոր է համարում ԱՄՆ-ի կողմից Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չափազանց կարևոր է համարել Սիրիայի դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների չեղարկումը։ Նրա կարծիքով, սա կնպաստի երկրում և տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը։ «Նրանք (ԱՄՆ-ն) հայտարարեցին պատժամիջոցների վերացման մասին։ Սրանք չափազանց կարևոր քայլեր են Սիրիայում և տարածաշրջանում կայունացման համար», – ասել է Էրդողանը լրագրողներին։ Մայիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռիադում բանակցություններ է […] ...

Հոգեկան առողջության իրազեկման ամիս. քաղաքապետարանի աջակցությամբ իրականացվում է «Հուզական աջակցության թեժ գիծ» փորձնական ծրագիրը

14:37 22.05.2025

Հոգեկան առողջության իրազեկման ամիս. քաղաքապետարանի աջակցությամբ իրականացվում է «Հուզական աջակցության թեժ գիծ» փորձնական ծրագիրը

Հաշվի առնելով այն, որ Հոգեկան առողջության իրազեկման ամիսը (Mental Health Awareness Month) նշվում է ամեն տարի մայիսին, Երևանի քաղաքապետարանն, ի դեմս աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության, համագործակցում է «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» հասարակական կազմակերպության հետ, որը քաղաքապետարանի աջակցությամբ իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» փորձնական ծրագիրը: «Ծրագիրը նպատակ ունի բարձրացնել հասարակության իրազեկվածությունը հոգեկան առողջության […] ...

Պեսկովը խոսել է Ուկրաինայի հետ գերիների փոխանակման նախապատրաստական աշխատանքների մասին

14:26 22.05.2025

Պեսկովը խոսել է Ուկրաինայի հետ գերիների փոխանակման նախապատրաստական աշխատանքների մասին

Բոլոր կողմերը շահագրգռված են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման արագ իրականացման հարցում՝ 1000-ը 1000-ի դիմաց բանաձևով, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Սա բավականին աշխատատար հարց է։ Բնականաբար, այնտեղ աշխատանքներ են տարվում կոնկրետ անուններով մարդկանց փոխանակելու ուղղությամբ։ Քանի որ խոսքը 1000-ը 1000-ի դիմացի մասին է, ապա, իհարկե, դա որոշակի ժամանակ է պահանջում։ […] ...

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

14:16 22.05.2025

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հերթական անգամ հնչեցված՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կեղծ խոսույթին: ԱԳՆ մամուլի խոսնակը թեմային անդրադարձել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։ Հարց. Երեկ տեղի ունեցած միջոցառումներից մեկի ժամանակ հնչել է Ադրբեջանի նախագահի ուղերձ, որում կրկին շեշտվում է «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը: Ինչպե՞ս եք արձագանքում: […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 21-22-ը

14:07 22.05.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 21-22-ը

Բացահայտվել է 103 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 25 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 6 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 4-ական դեպք՝ հոգեկան ներգործության և զենք-զինամթերքի առգրավման, 3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի […] ...

BACK_TO_TOP