ՊԵԿ-ը բացահայտել է առանց անվանման, առանց նույնականացման տվյալների և ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված ծխախոտի իրացման խոշոր դեպքեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

ՊԵԿ-ը բացահայտել է առանց անվանման, առանց նույնականացման տվյալների և ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված ծխախոտի իրացման խոշոր դեպքեր

16:27 21.12.2023

ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը 2023 թվականի ընթացքում մշտապես միջոցառումներ է իրականացրել՝ առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտի իրացման դեպքերի բացահայտման ուղղությամբ։

Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ու ՊԵԿ այլ ստորաբաժանումների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, 2023 թվականի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է օդային և ցամաքային ճանապարհներով, անօրինական եղանակով Հայաստանի Հանրապետությունից արտահանվող շուրջ 1,5 միլիոն տուփ առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտ:

Նշված դեպքերի առթիվ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակում քրեական վարույթների համար նշանակություն ունեցող բազմաթիվ վայրերում դատարանի որոշումներով կատարվել են խուզարկություններ։ Միաժամանակ, ՀՀ քննչական կոմիտեի և ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների իրականացրած վարույթային և ապացուցողական ծավալուն գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիմքով վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտ արտադրած ընկերության սեփականատիրոջն և ընկերության տնօրենի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որոնք բավարարվել են։

Միևնույն ժամանակ, հետաքննության և օպերատիվ հետախուզության ու ներքին անվտանգության վարչություններ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ ծխախոտ արտադրողները սկսել են առանց նշագրման, սպիտակ տուփերով ծխախոտ վաճառել։ Ստացված տվյալներն իրացնելու նպատակով ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության ու ներքին անվտանգության վարչությունների կողմից մշակվել, ձեռնարկվել և իրականացվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց ընթացքում ծածկագրված եղանակով կատարվել են հսկիչ գնումներ։ Արդյունքում, կատարված հսկիչ գնումներով, արձանագրվել են առանց անվանման, առանց որևէ նույնականացման տվյալների, ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված ծխախոտների շուրջ 5170 տուփի վաճառքի դեպքեր, բացի այդ, վաճառողների մոտից հայտնաբերվել են շուրջ 38,870 տուփ չդրոշմավորված և առանց որևէ նույնականացման տվյալների ծխախոտ։ Հսկիչ գնումներին զուգահեռ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվել ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերությունների արտադրամասերում և պահեստային տարածքներում, որտեղից հայտնաբերվել են առանց անվանման, առանց որևէ նույնականացման տվյալների, ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված ծխախոտներ և դրանց արտադրության հետքեր։

Հաշվի առնելով, որ ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռքբերված փաստական տվյալներով հաստատվել է, որ տվյալ ընկերությունները զբաղվել են առանց անվանման, առանց որևէ նույնականացման տվյալների, ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված ծխախոտների արտադրությամբ և վաճառքով՝ ձեռքբերված ելակետային տվյալների հիման վրա կատարվել են պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկներ, որոնց հիմքով՝ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ներկայումս օպերատիվ-հետախուզական միջոցառումները և վարույթային գործողությունները շարունակվում են՝ հանցավոր շղթաներում ներգրավված բոլոր անձանց հայտնաբերելու և նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով։

Պետական եկամուտների կոմիտեն ծխախոտ արտադրողներին և վաճառողներին հորդորում է չարտադրել և չվաճառել առանց ակցիզային դրոշմանիշերի, առանց հսկիչ նշանների, ինչպես նաև առանց անվանման, առանց որևէ նույնականացման տվյալների և ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված ծխախոտներ։ Պետական եկամուտների կոմիտեն բոլոր նմանատիպ արատավոր երևույթները բացահայտելու նպատակով շարունակելու է օգտագործել իր ամբողջ գործիքակազմը։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում զոհվել է առնվազն 100 պաղեստինցի

09:40 08.07.2025

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում զոհվել է առնվազն 100 պաղեստինցի

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 100 պաղեստինցի, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը: Նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ է տեղափոխվել 105 զոհ և 356 վիրավոր։ «Վիրավորներից մի քանիսը դեռևս փլատակներում են և ճանապարհներին, որտեղ շտապօգնության անձնակազմը և քաղաքացիական պաշտպանության աշխատակիցները չեն կարող հասնել», […] ...

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի է երթևեկելի մարդատար տրանսպորտային միջոցների համար

09:25 08.07.2025

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի է երթևեկելի մարդատար տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Հրդեհ Բամբակաշատ գյուղում

09:11 08.07.2025

Հրդեհ Բամբակաշատ գյուղում

Հուլիսի 7-ին, ժամը 23։04-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բամբակաշատ գյուղի 1-ին փողոցի 12-րդ նրբանցքում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի տներից մեկին կից անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

Հրդեհ Պարիս Հերունու փողոցում

09:00 08.07.2025

Հրդեհ Պարիս Հերունու փողոցում

Հուլիսի 7-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարիս Հերունու փողոցում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։29-ին, մարվել՝ 18։40-ին։ Պարիս Հերունու փողոցում գտնվող արտադրամասային-պահեստային տարածքում (62 քմ) այրվել է թուղթ […] ...

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

BACK_TO_TOP