22:52 21.12.2023
Հաստատվում են տեղեկություններն այն մասին, որ դասալքության համար մեղադրվող ռուս զինծառայող Դմիտրի Սեդրակովը, ով ձեռբակալվել էր Հայաստաում, հայկական օրենքների ակնհայտ խախտմամբ վերադարձվել է Ռուսաստան: Այդ կապակցությամբ իրավապաշտպանները պատրաստվում են իրավական բնույթի քայլեր ձեռնարկել Ռուսաստանի ու Հայաստանի կառավարությունների դեմ:
Ըստ էության, զիվորականը Հայաստանում առևանգվել է: Ինչպե՞ս է դա տեղի ունեցել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Հիշեցնեմ նախապատմությունը. Դմիտրի Սեդրակովը 2022թ.-ի սեպտեմբերին զորակոչվել էր և ուղարկվել էր Ուկրաինա՝ ռազմական գործողություններին մասնակցելու: 2023թ.-ի ապրիլին նա ինքնակամ լքել է իր զորամասի տարածքը, մոտ կես տարի թաքնվել է անհայտ վայրում և նոյեմբերի 30-ին տեղափոխվել է Հայաստան՝ օգտվելով ռուս իրավապաշտպանների աջակցությունից:
Դեկտեմբերի 7-ին անհայտ անձինք նրան ձերբակալել են Հայաստանում՝ սկզբից ներկայանալով որպես Հայաստանի ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ, սակայն այդպիսիք նրանք չեն եղել:
Վերջին թարմ տեղեկությունների համաձայն՝ Սեդրակովն արդեն տեղափոխվել է Ռուսաստան և այս պահի դրությամբ գտնվում է Դոնի Ռոստով քաղաքի զինվորական ոստիկանությունում:
Մի շարք փաստեր թույլ են տալիս հաստատել, վստահ ասել, որ խախտվել է Հայաստանի օրենսդրությունը»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Ինչպե՞ս գնահատել Ռուսաստանի ռազմական ոստիկանության կողմից իրականացված այս գործողությունը: Արդյո՞ք կարող է տեղի ունեցածն ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
10:32 21.06.2025
Վուչիչը կարծում է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է հարվածել ԻրանինՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում աճող լարվածության վերաբերյալ և հայտարարել, որ Միացյալ Նահանգները, հավանաբար, պատրաստվում է հարվածել Իրանին: Նա նաև դիվանագիտական լուծման հույս է հայտնել : «Հուսով եմ՝ սխալվում եմ, քանի որ արդեն չափազանց շատ ուժեր են ներգրավված։ Երրորդ ամերիկյան ավիակիրն իր ամբողջ կոնտինգենտով շարժվում է ոչ միայն դեպի Հնդկական օվկիանոս, […] ...
10:10 21.06.2025
Մբապեն դուրս է գրվել հիվանդանոցիցՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մբապեն տնային պայմաններում կշարունակի բուժումը և աստիճանաբար կվերադառնա մարզումներին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի ինքնազգացողությունը վատացել է, և նա փակվել է հյուրանոցի համարում: Բժիշկները պարզել էին, որ նրա մոտ ստամոքսաաղիքային բորբոքում է: ...
09:50 21.06.2025
Հրդեհ վագոն-տնակումՀունիսի 20-ին, ժամը 20:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջրաշեն թաղամասի 3-րդ փողոցում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջրաշեն թաղամասի 3-րդ փողոցում գտնվող վագոն-տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:28-ին, մարվել՝ 22:07-ին: Այրվել են վագոն-տնակը […] ...
09:21 21.06.2025
Իրանում տեղի է ունեցել 5.1 մագնիտուդով երկրաշարժ5.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի հյուսիսում, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը: Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել UTC-ի ժամանակով ժամը 17:49-ին ՝ 124 հազար բնակչություն ունեցող Սեմնան քաղաքից 36 կիլոմետր հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրաշարժը զգացվել է Թեհրանում, Ղոմում և Քարաջում։ ...
09:00 21.06.2025
«Բարսելոնան» ցանկանում է ազատվել 7 ֆուտբոլիստիցԿատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է ազատվել 7 ֆուտբոլիստից։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիային ձեռք բերելուց հետո ակումբը մոտ է «Աթլետիկի» աստղ Նիկո Ուիլյամսի գործարքն ավարտելուն, և անհրաժեշտություն է առաջացել պահպանելու ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները: Կատալոնացիները ցանկանում են ազատվել Մարկ-Անդրե տեր Շտեգենից, Անսու Ֆատիից, Պաու Վիկտորից, Պաբլո Տոռեից, Ինյակի Պենյայից, Անդրեաս Քրիստենսենից […] ...
08:30 21.06.2025
Հրդեհ ավտոմեքենայում. կան տուժածներՀունիսի 21-ին, ժամը 01:17-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատ քաղաքի Սահմանապահների փողոցում կայանած ավտոմեքենայում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սահմանապահների փողոցի սկզբնամասում այրվում է «Nissan» մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժած տեղափոխել է բժշկական կենտրոն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։37-ին, մարվել՝ […] ...