21:25 24.12.2023
Գերմանիայից ժամանած զբոսաշրջային ակումբի անդամներին շփոթել են անօրինական միգրանտների հետ և փորձել նրանց բերման ենթարկել։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Նոյեմբերին սիրիական ծագումով մի խումբ զբոսաշրջիկներ չորսօրյա լեռնային արշավի են գնացել երկրի արևելք՝ այսպես կոչված, Սաքսոնական Շվեյցարիա։ Քայլարշավին մասնակցել է մոտ 55 մարդ, որոնցից շատերը իրար մեջ արաբերեն էին խոսում։ Ըստ երևույթին, գյուղերից մեկի բնակիչները նրանց շփոթել են անօրինական միգրանտների հետ. սիրիացի փախստականները հաճախ են հատում Գերմանիայի և Չեխիայի սահմանը այս տարածքում: Նրանք ոստիկանություն են կանչել:
Խումբը վերադառնում էր հյուրանոց, երբ ոստիկանական մեքենան փակել է նրանց ճանապարհը։ Զբոսաշրջիկների հետ զրուցելուց հետո՝ պարզելով, որ նրանք բոլորը երկրում են օրինական կարգով, ոստիկանները նրանց հաճելի օր են մաղթել ու հեռացել։
«Դա մի փոքր տարօրինակ էր. տարօրինակ է, որ մարդիկ ոստիկանություն են կանչել մեր պատճառով, երբ մենք զբաղվում էինք հանգստի ամենագերմանական տեսակով, որը կարելի է պատկերացնել, այն է՝ լեռնագնացությունը»,- մեկնաբանել է ճամփորդության կազմակերպիչներից Այհամ Թահանը։
Ճամփորդական ակումբը կազմակերպվել է մի խումբ կամավորների կողմից, որոնցից շատերը Սիրիայից են եկել դեռ 2016թ.-ին: Նպատակն է օգնել Գերմանիա գաղթած մարդկանց գտնել ընկերներ և ավելի լավ ճանաչել նոր երկիրը:
Ոստիկանություն կանչելու միջադեպը բաժանել է խմբին.
«Մեր անդամներից շատերը շատ դժգոհ էին: Ոմանք խիստ վիրավորված են՝ կատարվածն անվանելով ռասիստական։ Մյուսներն ասում էին, որ դա բնորոշ գերմանական վարքագիծ է», – ասել է Թահանը լրագրողներին:
17:48 17.05.2025
Չեխիայում հոսպիտալացվել է Էբոլա տենդով կասկածվող հիվանդըԷբոլա տենդի մեջ կասկածվող հիվանդը ուրբաթ երեկոյան հոսպիտալացվել է Պրահայում, նա Չեխիա է ժամանել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից, հիվանդի թեստերն ուղարկվել են Բեռլինի Ռոբերտ Կոխի ինստիտուտ՝ ախտորոշումը պարզելու համար, հայտնում է Novinky-ը՝ հղում անելով Չեխիայի առողջապահության նախարարությանը։ «Այդ անձը՝ ԱՄՆ քաղաքացին, Չեխիա է ժամանել մայիսի 6-ին՝ Ռուանդա և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն կատարած ուղևորությունից, ուրբաթ օրը նա […] ...
17:37 17.05.2025
ԱՄՆ-ը առաջարկել է անակնկալ պատվիրակություն ուղարկել ՈւկրաինաԱՄՆ-ը կարող է Ուկրաինա ուղարկել Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ներկայացուցիչներին ֆինանսական օգնության աուդիտի համար, գրում է American Thinker-ը։ «Կարծում եմ, որ հաշվի առնելով դրա անբասիր հեղինակությունը, մենք պետք է այս աուդիտի աշխատանքը հանձնենք Պետական արդյունավետության դեպարտամենտին: Ուկրաինայում նա կարող է մեզ միլիարդներ վերադարձնել»,- ասվում է հոդվածում։ Կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE), որը ստեղծվել է ԱՄՆ նախագահ […] ...
17:25 17.05.2025
Լավրովը հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատել ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցումՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատել ԱՄՆ-ի հետ ուկրաինական կարգավորման հարցում՝ նշելով նաև Վաշինգտոնի դրական դերը Կիևում՝ Ստամբուլում բանակցությունները վերսկսելու առաջարկի ընդունման հարցում, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը։ Նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել շաբաթ օրը։ «Լավրովը նշել է Միացյալ Նահանգների դրական դերը, որը նպաստել է նրան, որ […] ...
17:15 17.05.2025
Սիրիայի ԱԳ նախարար. Դամասկոսը հույս ունի Արաբական լիգայի միասնական դիրքորոշում ունենալ Իսրայելի գործողությունների դեմԴամասկոսն ակնկալում է, որ արաբական երկրները միասնական դիրքորոշում կընդունեն՝ նպատակ ունենալով աջակցել Սիրիայի ինքնիշխանության վերականգնմանը իր բոլոր տարածքներում։ Այս մասին հայտարարել է Սիրիայի անցումային կառավարությունում արտաքին գործերի նախարարության ղեկավար Ասադ ալ-Շեյբանին՝ ելույթ ունենալով Բաղդադում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) 34-րդ գագաթնաժողովում, որը հեռարձակվում է իրաքյան «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքով։ Սա տարածաշրջանային կազմակերպության առաջին գագաթնաժողովն է, որին մասնակցում է […] ...
17:05 17.05.2025
Հրշեջ-փրկարարները մարել են պատկերասրահին կից փայտե շինությունում բռնկված հրդեհըՄայիսի 17-ին, ժամը 14:18-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի պատկերասրահի մոտակայքում այրվում է շինություն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Տիգրան Մեծի փողոցի թիվ 52 հասցեում գտնվող «Վանաձորի քաղաքային համայնքի Կառլոս Աբովյանի անվան […] ...
17:00 17.05.2025
«Ռեալ»-ը նոր ֆուտբոլիստ ունիՄադրիդի «Ռեալը» և անգլիական «Բորնմութը» համաձայնության են հասել պաշտպան Դին Հոյսենի տրանսֆերի շուրջ։ Այս մասին տեղեկացնում է «Ռեալի» պաշտոնական կայքը, փոխանցում է armsport.am-ը: 20-ամյա ֆուտբոլիստը հնգամյա պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ՝ 2025 թվականի հունիսի 1-ից մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։ Հոյսենը, ով Իսպանիայի ազգային հավաքականի խաղացող է, արդեն փորձ ձեռք է բերել Իտալիայի Սերիա A-ում՝ […] ...