16:26 28.12.2023
Աշխարհի առաջին ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի բազմակի հաղթող Նովակ Ջոկովիչը L’Équipe-ի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն մարզիկ։
2023 թվականին սերբ թենիսիստը հաղթել է «Մեծ սաղավարտի» 3 մրցաշար ու նվաճել ATP-ի Ամփոփիչ մրցաշարի հաղթողի կոչումը։ Ընդհանուր առմամբ Ջոկովիչը հաղթել է «Մեծ սաղավարտի» 24 մրցաշարում:
36-ամյա Ջոկովիչը կարիերայում երկրորդ անգամ է ստանում այս մրցանակը։ Նա այդ պատվին արժանացել էր նաև 2021 թվականին։
Տարվա լավագույն մարզուհի է ճանաչվել պատմության մեջ ամենատիտղոսակիր մարմնամարզուհի Սիմոնա Բայլզը։ Ամերիկուհին այդ մրցանակին արժանացել էր նաև 2016, 2018 և 2019 թվականներին։
17:00 22.05.2025
Բասկետբոլի Հայաստանի հավաքականի հայտացուցակը ամերիկյան հանդիպումների համարԲասկետբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը հրապարակել է թիմի կազմն առաջիկա խաղերի համար, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հայաստանի հավաքականը հունիսին ԱՄՆ-ում կմասնակցի ուսումնամարզական հավաքի և կանցկացնի երկու ընկերական հանդիպում Կոստա Ռիկայի հավաքականի հետ։ Հավաքականի կազմը. Ալբերտ Թադևոսյան, Ավանդ Դորյան, Դանիել Կիրակոսյան, Խավիեր Կիլսիյան, Անդրե Սփայթ Մկրտչյան, Զաքարի Թավիթյան, Դավիթ Խաչատրյան, Յուրա […] ...
16:52 22.05.2025
Քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցերՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությամբ նախատեսված փոփոխությունների իրականացման ժամանակացույցի և չափորոշիչների սահմանման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը։ Աշխատանքային խմբում ընդգրկված են ՀՀ բուհերի ներկայացուցիչներ և Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամներ։ Նիստի ընթացքում քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել ոլորտում […] ...
16:44 22.05.2025
Որոնվում է լուսանկարում պատկերված անձըԼուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` […] ...
16:38 22.05.2025
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է «Լա Բոհեմը» բելվեդերի բացման հանդիսավոր արարողությանըՄայիսի 22-ին՝ Շառլ Ազնավուրի ծննդյան 101-ամյակի կապակցությամբ, Փարիզի նշանավոր Մոնմարտր թաղամասում տեղի է ունեցել ի պատիվ մեծ արտիստի հայտնի երգի անվանկոչված «Լա Բոհեմը» բելվեդերի՝ թաղամասից Փարիզի վրա բացվող լավագույն տեսարաններից մեկն ունեցող վայրի բացման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառմանը մասնակցել և ելույթով է հանդես եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրանը։ […] ...
16:30 22.05.2025
Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակը՝ Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ խաղի համարՖրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հրապարակել է թիմի հայտացուցակն Ազգերի լիգայի կիսաեզրափակչում Իսպանիայի հավաքականի դեմ հունիսի 5-ին կայանալիք խաղի համար: Դարպասապահներ. Մայք Մենյան, Բրիս Սամբա, Լյուկա Շեվալյե, Պաշտպաններ. Լուկա Դին, Թեո Էռնանդես, Լուկա Էռնանդես, Իբրահիմա Կոնատե, Լոիկ Բադե, Մալո Գյուստո, Պյեր Կալուլու, Բենժամեն Պավար, Կլեման Լանգլե, Կիսապաշտպաններ. Մատեո Գենդուզի, Կուադիո Կունե, Ադրիեն Ռաբիո, Վորեն […] ...
16:24 22.05.2025
Կապանի 34-ամյա բնակիչն ապօրինի պահում և օգտագործում էր թմրամիջոցներՀամայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Կապանի բնակիչ 34-ամյա տղամարդն ապօրինի պահում և օգտագործում է թմրամիջոցներ: Օպերատիվ տվյալն իրացվեց մարզի պարեկների աջակցությամբ: Մայիսի 15-ին՝ ժամը 20:05-ին, երբ 34-ամյա կապանցին ընկերոջ վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով գտնվում էր Գետափ գյուղի մոտակայքում։ Նա ձերբակալվեց, իսկ մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք: Կապանցու խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող […] ...