20:09 30.12.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ամփոփում է 2023 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները` թվերով:
Մարդու իրավունքների պաշտպանը 2023 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում ստացել է ընդհանուր՝ ավելի քան 12 հազար բողոք: 1700-ից ավելի գործերի դեպքում Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել են անձանց խախտված իրավունքները: Իրականացվել է ավելի քան 300 այց:
Մասնավորապես, իրականացվել է՝
Այցերի արդյունքները, ուսումնասիրությունները և վերլուծությունները` արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին ներկայացվել են պետական իրավասու մարմիններին։
Իրականացված մշտադիտարկումների ընթացքում վեր հանված խնդիրներն արձանագրվել են նաև Պաշտպանի կողմից հրապարակված զեկույցներում։
Մասնավորապես, հունվարի 1-ից դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում Պաշտպանը հրապարակել է 11 զեկույց։
Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները քննարկվել են նաև Պաշտպանին առընթեր գործող խորհուրդների նիստերի ընթացքում։ Մասնավորապես՝ հաշվետու ժամանակահատվածում խորհրդի 13 նիստ է անցկացվել․
• Երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով խորհրդի 5 նիստ,
• Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի 2 նիստ,
• Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի 2 նիստ,
• Կանանց իրավունքների հարցերով խորհրդի 2 նիստ,
• Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի 1 նիստ,
• Ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով խորհրդի 1 նիստ:
Հարկ է հատուկ շեշտադրել, որ Պաշտպանին առընթեր Ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով խորհուրդը ստեղծվել է 2023 թվականին Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ:
Խորհուրդը նպատակ ունի ազգային փոքրամասնությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ աշխատանքի արդյունքում նպաստել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությանը և խթանմանը։
Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում խնդիրների արդյունավետ լուծումը ենթադրում է, ի թիվս այլնի, մարդու իրավունքների ազգային այլ հաստատությունների, ոլորտի միջազգային կառույցների ու կազմակերպությունների հետ սերտ և արդյունավետ համագործակցություն։ Այդ համատեքստում հաշվետու ժամանակաշրջանում Մարդու իրավունքների պաշտպանը և աշխատակազմը իրականացրել են շուրջ 90 բարձրաստիճան հանդիպումներ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ 2023 թվականի ընթացքում ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար, այնպես էլ աշխատակազմի կողմից անց են կացվել վերապատրաստման դասընթացներ և հանդիպում- քննարկումներ:
Հունվարի 1-ից դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ Պաշտպանը ներկայացրել է գրավոր 90 կարծիք։ Հրապարակվել է 5 իրավական դիրքորոշում իրավունքներին վերաբերելի տարբեր խնդիրների առնչությամբ, ՍԴ է ուղարկվել 4 հատուկ կարծիք, կայացվել է քաղաքացիների իրավունքների խախտման 3 որոշում, առկա է Սահմանադրական դատարանի կողմից 1 բավարված դիմում:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքի առանցքային ուղղություններից է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը։ Ադրբեջանի գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման վիճակը տեղում դիտարկելու նպատակով սեպտեմբերի 24-ից սկսած՝ Պաշտպան Անահիտ Մանասյանը և Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն իրականացրել են այցեր Կոռնիձորում, Վայքում և Գորիսում տեղակայված հաշվառման կենտրոններ, առանձնազրույցներ են ունեցել շուրջ 350 բռնի տեղահանվածների հետ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման վիճակը տեղում դիտարկելու նպատակով Պաշտպանի այցերը կրել են շարունակական բնույթ։ Պաշտպանն ինչպես անձամբ, այնպես էլ Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի, ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Պիա Կաումանի և ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլանի հետ համատեղ այցելել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարաններ։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության նպատակով, Պաշտպանի աշխատակազմում ձևավորված աշխատանքային խմբի կողմից՝ 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ, դրական լուծում է ստացել ավելի քան 1100 դիմում, որոնք վերաբերել են սոցիալ-տնտեսական օգնություն ստանալուց մինչև բնակարանային ապահովմանը և այլն։
19:36 04.07.2025
ԲՏԱ նախարարի տեղակալը բելգիական պատվիրակությանն է ներկայացրել Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացին ուղղված գործունեությունը«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում՝ Բելգիայի արտաքին գործերի նախարարության երկկողմ հարաբերությունների գլխավոր տնօրեն Բիրգիտ Սթիվենսի գլխավորած պատվիրակության հետ, որին մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը։ Հյուրերը շրջայց են կատարել կետրոնում, զրուցել աշակերտների […] ...
19:21 04.07.2025
Ռոդրիգոյի՝ «Ռեալում» մնալ-չմնալու հարցը կախված է Ալոնսոյի որոշումիցՄադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն ապագայի վերաբերյալ որոշում կընդունի աշխարհի ակումբային առաջնությունից հետո, հայտնում է As-ը: Բրազիլացի ֆուտբոլիստը խնդրել է դադարեցնել շփումներն անգլիական «Արսենալի» հետ, որպեսզի կարողանա կենտրոնանալ մրցաշարի վրա: Աշխարհի ակումբային առաջնությունից հետո Ռոդրիգոն զրույց կունենա «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ: Եթե մասնագետը հայտնի, որ վստահելու է Ռոդրիգոյին, ապա նա կմնա, եթե ոչ, ապա […] ...
19:14 04.07.2025
Հրդեհ Արմավիր քաղաքի Հերացու փողոցումՀուլիսի 4-ին՝ ժամը 16:12-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Հերացու փողոցի թիվ 8/1 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են 4 բնակչի։ Հրդեհը մեկուսացվել է […] ...
19:06 04.07.2025
Հիմնանորոգվել և բարեկարգվել է դեպի Հին Գորիս տանող ճանապարհը. վարչապետՀիմնանորոգվել և բարեկարգվել է դեպի Հին Գորիս տանող ճանապարհը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել: ...
18:57 04.07.2025
Գրիլիշի ու Բեյլի գործակալը մեղադրվում է բռնաբարության 39 դեպքի համարՋեք Գրիլիշի ու Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բառնեթը մեղադրվում է 39 բռնաբարության համար, հայտնում է BBC-ն: Լոս Անջելեսի դատարանին հայց է ներկայացրել մի կին, ով հայտարարել է, որ 75-ամյա Բառնեթը 2017-ին իրեն Ավստրալիայից ստիպողաբար տարել է Մեծ Բրիտանիա, տանջել և 6 տարի օգտագործել է ստրուկի կարգավիճակում: Կինը պնդում է, որ հանրահայտ գործակալը 39 անգամ բռնաբարել […] ...
18:51 04.07.2025
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին անկախության օրվա առթիվՀայաստանի ԱԳ նախարարությունը շնորհավորել է ԱՄՆ-ին անկախության օրվա առիթով: «Սրտանց շնորհավորում ենք ԱՄՆ-ին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Ակնկալում ենք Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացում՝ հիմնված ընդհանուր արժեքների ու շահերի վրա, և առաջիկա տարիներին էլ ավելի ամուր կապերի հաստատում: Այս հատուկ առիթով ԱՄՆ-ի մեր բարեկամներին մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում և ուրախություն»,-ասվում է X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ: ...