14:54 08.01.2024
Այսօր՝ հունվարի 8-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում՝ վերգետնյա անցման հարևանությամբ բախվել են BMW, Mercedes, Toyota և Opel մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նրան մինչ հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ: Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Շուշանիկ Վարդերեսյանն ու կրտսեր պարեկ Ալբերտ Սևյանը:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին. որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից մեկը Ոստիկանության ծառայող է, մեկն էլ ՀՀ ՊՆ ծառայող:
14:48 24.05.2025
Առաջիկա օրերին սպասվում են տեղումներԵրևանում մայիսի 24-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 27-ին երեկոյան, 28-29-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մայիսի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մայիսի 24-ի ցերեկը, 25-ին և 27-ին կեսօրից հետո, 28-29-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է […] ...
14:35 24.05.2025
Ինչո՞ւ էր Լավրովը եկել Հայաստան և ի՞նչ տարավ Հայաստանից․ զրույց քաղաքագետ Գոռ Պետրոսյանի հետ«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Գոռ Պետրոսյանին և ամփոփել անցնող շաբաթվա կարևոր քաղաքական իրադարձությունները։ Կարևոր իրադարձություններից են ՌԴ ԱԳՆ-ի և Իրանի ՊՆ-ի այցերը Հայաստան, Մարկո Ռուբիոյի հայտարարույունը, նաև Թուրքիայի ԱԽ-ի հայտարարությունը։ Ինչո՞ւ էր Լավրովը եկել Հայաստան և ի՞նչ տարավ Հայաստանից։ Արդյո՞ք Ռուսաստանը հեռանում է մեր տարածաշրջանից կամ նվազում է դերը, ինչպե՞ս պետք է շարունակել հարաբերվել […] ...
14:20 24.05.2025
Բուֆոնի աստղը տեղադրվել է իտալական սպորտի Փառքի սրահումԻտալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի աստղը տեղադրվել է իտալական սպորտի Փառքի սրահում: Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնի մոտակայքում տեղադրված աստղը հարգանքի տուրք է Բուֆոնի ունեցած մեծ ավանդին: 47-ամյա դարպասապահն Իտալիայի պատմության մեջ 11-րդ ֆուտբոլիստն է, որն իր աստղն ունի Փառքի սրահում: Նշենք, որ Բուֆոնը հավաքականի կազմում անցկացրած հանդիպումների քանակով ռեկորդակիր է: View […] ...
14:07 24.05.2025
Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետըՄայիսի 27-ին աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչը։ Ֆիլիպ Իվանովիչը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում կմասնակցի պանելային քննարկման: Կկայանա հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ...
14:00 24.05.2025
ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը՝ ԶՖԳ ընդլայնման և Եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Մաթյո Վասյորի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում իրականացվող և պլանավորվող ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես նաև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Քրիստինե Ղալեչյանը բարձր է գնահատել ֆրանսիական կողմի աջակցությունը Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման ոլորտում։ Ֆրանսիական պատվիրակության […] ...