Հայաստանում համաներում հայտարարելու մեծ անհրաժեշտություն կա. իրավապաշտպան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+8.09 oC

Հայաստանում համաներում հայտարարելու մեծ անհրաժեշտություն կա. իրավապաշտպան

16:30 04.09.2018

Անկախացումից հետո Հայաստանում մինչ օրս իրականացվել է թվով 9 համաներում, որոնք բոլորը, իրավապաշտպան, փաստաբան Արայիկ Պապիկյանի բնութագրմամբ, եղել են մեծամասամբ ընդհանուր բնույթի համաներումներ: Որոշակի բացառություն է կազմում 2009 թվականի համաներումը, որն ըստ էության վերաբերում էր 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի առիթով դատապարտվածների համաներմանն ու գործերի կարճմանը:

Ի դեպ, 2013 թվականից հետո Հայաստանում համաներում չի հայտարարվել:

Արայիկ Պապիկյանը ևս համոզված է, որ այսօր Հայաստանում համաներում հայտարարելու հասարակական մեծ պահանջ կա: Նրա պնդմամբ՝ 10-րդ համաներումը  պետք է տարբերվի մինչ այս եղած բոլոր համաներումներից, պետք է ընդգրկի առավել լայն թվով անձանց ու քրեական գործեր, այդ թվում՝ պետք է ունենա շատ մեծ հատուկ մաս ու ըստ էության պետք է լինի ընդհանուր բնույթի համաներում:

«Հատուկ համաներման առումով այստեղ հասարակության մեջ համերաշխության հաստատման առումով հատկապես պիտի ներառվեն հատկապես բոլոր քաղաքական գործերը՝ Շանթ Հարությունյանի և մյուսների գործը, «Սասնա ծռերի» բոլոր երեք գործերը, Անդրիաս Ղուկասյանի գործը. գործերը բավական շատ են ու դրանք պետք է ներառվեն համաներման հատուկ մասում»,- նշել է Պապիկյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ համաներումը կարող է միայն չտարածվել սպանության դեպքերի մասով:

Օրինակ բերելով «Սասնա ծռերի» գործը՝ փաստաբանը նշել է, որ համաներումը կարելի է չկիրառել զոհված ոստիկանների մասով, այսինքն՝ այդ մասով քրեական գործի քննությունը պետք է շարունակվի, իսկ տվյալ գործով առաջադրված մյուս 20 մեղադրանքներով, այդ թվում՝ շենք-շինություններ զավթելու մասով պետք է կիրառել համաներում:

«Չպիտի մոռանանք, որ համաներումը կարող է նաև տարածվել հետհեղափոխական, նախկին ռեժիմի կողմից գործած հանցագործությունների վերաբերյալ հարուցված քրեական գործերով, այսինքն՝ առնվազն այս փուլում համաներումից կարող են օգտվել նաև նախկին բռնապետական ռեժիմի ժամանակ հանցագործություն կատարած բազմաթիվ անձինք, սա ևս կարևոր հնարավորություն է»,- նշել է Պապիկյանը՝ ավելացնելով, որ դա կնպաստի նաև երկրում համերաշխության մթնոլորտի ձևավորմանը:

Արայիկ Պապիկյանի պնդմամբ՝ համաներում կիրառելու անհրաժեշտությունը նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ այսօրվա դրությամբ քրեակատարողական հիմնարկներում պահվում է ավելի քան 5000 մարդ, որոնց վրա պետությունը հսկայական գումարներ է ծախսում՝ մոտ 8 միլիարդ դրամ: Օրինակ՝ 1 աշակերտի վրա պետությունն այսօր ամսական ծախսում է մոտ 11 հազար դրամ, իսկ 1 դատապարտյալի համար՝ 200 հազարից ավելի գումար:

Այն մտավախությունը, որ նման լայն համաներում հայտարարելուց հետո կտրուկ կբարձրանա հանցավորության մակարդակը, փաստաբանը չի բացառել, բայց դա համաներում չհայտարարելու հիմնավոր պատճառ չի համարում՝ պնդելով, որ այդ դեպքում խնդիրը իրավապահ մարմիններինն է, որոնք պետք է իրենց գործը ճիշտ կատարեն:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:00 07.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

23:59 06.05.2025

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

Ամեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 06.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

23:51 06.05.2025

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

Մայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...

Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանին

23:49 06.05.2025

Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանին

Ամեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...

ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին

23:44 06.05.2025

ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին։ ««ԻննոԻջևան»-ի «Իրական դպրոցում» ծանոթացա, թե ինչպես է կրթական ծրագիրը կապում դպրոցական ուսուցումը գործնական հմտություններին՝ ձևավորելով ոլորտի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներ։ Կարևոր կանգառ էր նաև Իջևանի թիվ 1 դպրոցի «Արմաթ» աշխատանոցը, որտեղ […] ...

BACK_TO_TOP