Ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ Հայաստանի համար, եթե Վիկտոր Օրբանը ընտրվի Եվրոպական խորհրդի նախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+23.09 oC

Ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ Հայաստանի համար, եթե Վիկտոր Օրբանը ընտրվի Եվրոպական խորհրդի նախագահ

21:53 09.01.2024

Եվրոպական մամուլը քննարկում է, թե ով կարող է Եվրամիության խորհրդի նախագահի պաշտոնում փոխարինել Շառլ Միշելին: Հիշեցնենք, կանոնադրության համաձայն այդ պաշտոնը կարող է անցնել Հունգարիայի նախագահ Վիկտոր Օրբանին:

Արդյո՞ք մեզ պետք է մտահոգի Վիկտոր Օրբանի` ԵՄ խորհրդի նախագահ դառնալու հեռանկարը և որքանո՞վ է այն իրական: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Հիշեցնենք, որ երեկ հաստատվեցին տեղեկություններն այն մասին, որ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը վայր է դնում իր լիազորությունները, քանի որ մասնակցելու է Եվրախորհրդարանի ընտրություններին: Ըստ կանոնադրության, եթե Եվրամիության խորհրդի նախագահը վաղաժամկետ վայր է դնում իր լիազորությունները, կառույցը ղեկավարում է այն պետության նախագահը, որը նախագահող է Եվրամիությունում: Իսկ աշնանը Եվրամիությունում նախագահողի դերն անցնելու է Հունգարիային՝ այն տրամաբանությամբ, որ կարծես թե այսպիսով Եվրոպական խորհրդի ղեկավարությունը կիրականացնի Հունգարիայի նախագահ Վիկտոր Օրբանը:

Եվ սա իհարկե մեզ պետք է մտահոգի՝ հաշվի առնելով թե ինչ կարևոր դեր են խաղում Եվրամիության կառույցները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում և, ըստ էության, միջնորդի դերն էր ստանձնել հենց անձամբ Շառլ Միշելը: Հունգարիան, իհարկե, այն պետությունը չէ, որի ղեկավարին մենք  կցանկանայինք տեսնել միջնորդի դերում: Դեռևս Ռամիլ Սաֆարովի հայտնի սկանդալային պատմությունից հետո Հունգարիան, ըստ էության, Ադրբեջանի դաշնակիցն է դարձել»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Օրբանից բացի էլ ո՞վ կարող է դառնալ խորհրդի նախագահ: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանում տեղի է ունեցել 5.1 մագնիտուդով երկրաշարժ

09:21 21.06.2025

Իրանում տեղի է ունեցել 5.1 մագնիտուդով երկրաշարժ

5.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի հյուսիսում, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը: Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել UTC-ի ժամանակով ժամը 17:49-ին ՝ 124 հազար բնակչություն ունեցող Սեմնան քաղաքից 36 կիլոմետր հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրաշարժը զգացվել է Թեհրանում, Ղոմում և Քարաջում։ ...

«Բարսելոնան» ցանկանում է ազատվել 7 ֆուտբոլիստից

09:00 21.06.2025

«Բարսելոնան» ցանկանում է ազատվել 7 ֆուտբոլիստից

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է ազատվել 7 ֆուտբոլիստից։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիային ձեռք բերելուց հետո ակումբը մոտ է «Աթլետիկի» աստղ Նիկո Ուիլյամսի գործարքն ավարտելուն, և անհրաժեշտություն է առաջացել պահպանելու ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները: Կատալոնացիները ցանկանում են ազատվել Մարկ-Անդրե տեր Շտեգենից, Անսու Ֆատիից, Պաու Վիկտորից, Պաբլո Տոռեից, Ինյակի Պենյայից, Անդրեաս Քրիստենսենից […] ...

Հրդեհ ավտոմեքենայում. կան տուժածներ

08:30 21.06.2025

Հրդեհ ավտոմեքենայում. կան տուժածներ

Հունիսի 21-ին, ժամը 01:17-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատ քաղաքի Սահմանապահների փողոցում կայանած ավտոմեքենայում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  Պարզվել է, որ Սահմանապահների փողոցի սկզբնամասում այրվում է «Nissan» մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժած տեղափոխել է բժշկական կենտրոն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։37-ին, մարվել՝ […] ...

Օձերը մեր շրջապատում. ի՞նչ պետք է իմանալ

23:59 20.06.2025

Օձերը մեր շրջապատում. ի՞նչ պետք է իմանալ

Հայաստանում կա 21 տեսակի օձ, որոնցից թունավոր են միայն 4-ը՝ տափաստանային իժը, Դարևսկու իժը, անդրկովկասյան գյուրզան և փոքրասիական իժը: Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: Բաց տարածքներում օձ տեսնելիս խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել և փորձել զգուշորեն հեռանալ, իսկ փակ տարածքներում՝ տեղափոխվել անվտանգ գոտի և զանգահարել 911: Եթե ձեզ կծել է թունավոր օձ՝ նույնպես […] ...

Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը․ Փաշինյան

23:48 20.06.2025

Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ստամբուլում կայացած հանդիպմանը։ «Ստամբուլում մանրակրկիտ մտքերի փոխանակում ունեցա նախագահ Էրդողանի հետ։ Քննարկեցինք Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային իրադարձություններն ու մշտական երկխոսության կարևորությունը։ Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը»,- գրել է վարչապետը։ […] ...

Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

23:41 20.06.2025

Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Հունիսի 20-ին, ժամը 19:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Արտաշատի խճուղում գտնվող չշահագործվող շինություններից մեկի տանիքից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ […] ...

BACK_TO_TOP