17:21 10.01.2024
Այսօր՝ հունվարի 10-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատարն ու նույն վաշտի պարեկները, ինչպես նաև ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Արագածոտնի և Կոտայքի մարզերի հատման վայրում ծառայություն կատարելիս ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող խնձորի այգիների մոտ հայտնաբերել են կասկածելի արկղ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Աշտարակի բաժին և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն: Մինչ կժամաներ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և Փրկարար ծառայության սակրավորական ջոկատը, Արագածոտնի և Կոտայքի մարզերի գոմարտակների պարեկները սահմանազատել են տարածքը և տեղում իրականացրել հերթապահություն: Այս պահին ժամանած սակրավորները վնասազերծում են ականներով լի արկղը և այն պետք է տեղափոխեն անվտանգ վայր: Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, և հնարավոր է՝ այն փոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
15:17 24.05.2025
Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող դրույթներ․ քաղաքապետարանը կբողոքարկի2025թ. մայիսի 23-ին, Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման մի շարք դրույթներ։ «Տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետարանի կողմից նշված որոշումը կբողոքարկվի»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ ...
15:11 24.05.2025
«Միլանը» ուկրաինացի դարպասապահի տրանսֆերի հարցով դիմել է «Ռեալին»Իտալական «Միլանը» դարպասապահ Անդրեյ Լունինի տրանսֆերի հարցով պաշտոնապես դիմել է Մադրիդի «Ռեալին»: Իտալական ակումբը ամռանը բաց է թողնելու ֆրանսիացի դարպասապահ Մայք Մենյանին և ցանկանում է շեշտը դնել ուկրաինացի դարպասապահի վրա: «Ռեալի» ղեկավարությունն իր ֆուտբոլիստի համար ակնկալում է ստանալ 25 միլիոն եվրո, բայց իտալական կողմն առաջարկում է 15 միլիոն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լունինի […] ...
14:48 24.05.2025
Առաջիկա օրերին սպասվում են տեղումներԵրևանում մայիսի 24-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 27-ին երեկոյան, 28-29-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մայիսի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մայիսի 24-ի ցերեկը, 25-ին և 27-ին կեսօրից հետո, 28-29-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է […] ...
14:35 24.05.2025
Ինչո՞ւ էր Լավրովը եկել Հայաստան և ի՞նչ տարավ Հայաստանից․ զրույց քաղաքագետ Գոռ Պետրոսյանի հետ«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Գոռ Պետրոսյանին և ամփոփել անցնող շաբաթվա կարևոր քաղաքական իրադարձությունները։ Կարևոր իրադարձություններից են ՌԴ ԱԳՆ-ի և Իրանի ՊՆ-ի այցերը Հայաստան, Մարկո Ռուբիոյի հայտարարույունը, նաև Թուրքիայի ԱԽ-ի հայտարարությունը։ Ինչո՞ւ էր Լավրովը եկել Հայաստան և ի՞նչ տարավ Հայաստանից։ Արդյո՞ք Ռուսաստանը հեռանում է մեր տարածաշրջանից կամ նվազում է դերը, ինչպե՞ս պետք է շարունակել հարաբերվել […] ...
14:20 24.05.2025
Բուֆոնի աստղը տեղադրվել է իտալական սպորտի Փառքի սրահումԻտալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի աստղը տեղադրվել է իտալական սպորտի Փառքի սրահում: Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնի մոտակայքում տեղադրված աստղը հարգանքի տուրք է Բուֆոնի ունեցած մեծ ավանդին: 47-ամյա դարպասապահն Իտալիայի պատմության մեջ 11-րդ ֆուտբոլիստն է, որն իր աստղն ունի Փառքի սրահում: Նշենք, որ Բուֆոնը հավաքականի կազմում անցկացրած հանդիպումների քանակով ռեկորդակիր է: View […] ...