18:42 10.01.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նախ ներկայացրել է 2023 թ.-ի սեպտեմբերից Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրվող աջակցության ծրագրերը, որոնք սկզբում եղել են առաջնային կարիքների և կացարանների ապահովման տեսքով, ապա կառավարությունն իրականացրել է կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ աջակցության ծրագրեր: Կարճաժամկետ ծրագրերի շրջանակում Արցախից տեղահանված ընտանիքների բոլոր անդամներին տրամադրվել է 100 հազար դրամ աջակցություն, այնուհետև յուրաքանչյուր անձի տրվել է 40 հազար դրամ՝ որպես բնակության ծախսերի հատուցում, գումարած 10 հազար դրամ՝ կոմունալ ծախսերի գծով աջակցություն, ինչպես նաև 50 հազար դրամ ՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին սպառողական ծախսեր իրականացնելու համար:
«Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցելու ծրագրերի իրականացման նպատակով՝ 2023-ին ընդհանուր առմամբ պետբյուջեից հատկացվել է շուրջ 29 մլրդ դրամ»,-ասել է Նարեկ Մկրտչյանը:
Նախարարը կարևորել է միջազգային դոնոր կազմակերպությունների ներգրավվածությունը այս գործընթացում: Անդրադառնալով հարցին, թե Արցախից բռնի տեղահանված շուրջ 1000 քաղաքացի դեռևս չեն օգտվել պետության կողմից տրամադրվող 100 000 դրամ միանվագ աջակցությունից, նախարարն ասել է, որ իրենք պետք է վստահ լինեն այդ շահառուների ներկայացված տվյալների արժանահավատությանը և պետք է համադրեն ձեռքի տակ եղած տվյալները: Մկրտչյանի խոսքով առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում տվյալների վերջնական ստուգումը կավարտվի, և շահառու հանդիսացող արցախցիների համապատասխան գումարները կփոխանցվեն: Նախարարը կարևորել է նաև այն, որ լուծվել է Արցախից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և նպաստի հարցը:
Նարեկ Մկրտչյանի փոխանցմամբ, առաջին անգամ մշակվում է ժողովրդագրության ռազմավարություն. նախագիծն ավարտական փուլում է և փետրվարին կներկայացվի Կառավարության հաստատմանը: Նախատեսվում է իրականացնել 170-ից ավելի միջոցառում: 2022-ին ընտանիքում 3-րդ և հաջորդ կարգաթվով նորածինների թիվը կազմել է 8271, իսկ 2023-ին՝ 11956: Նախարարը թվի ավելացումը պայմանավորում է ծնելիության խրախուսմանն ուղղված տարատեսակ միջոցառումներով.
«3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխային 6 տարի շարունակ պետությունը տրամադրում է 50.000 դրամ աջակցություն, նախատեսում ենք ծրագրի մասնակից դարձնել նաև ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին»,- հավելել է նախարարը:
Մանրամասները՝ ռեպորտաժում:
18:30 08.07.2025
Բուլղարիան ԵՄ-ից թույլտվություն ստացավ անցնել եվրոյի 2026 թվականի հունվարի 1-իցԵՄ խորհուրդը հայտարարեց Բուլղարիայում 2026 թվականի հունվարի 1-ից եվրոյի ներդրման համար անհրաժեշտ վերջին երեք իրավական ակտերի հաստատման մասին։ «Այսօրվանից Բուլղարիան զբաղեցնում է իր տեղը որպես եվրոգոտու 21-րդ անդամ։ Սա նշանավորում է Բուլղարիայի կողմից մանրակրկիտ անդամակցության գործընթացի գագաթնակետը, որը ներառում էր խիստ վերլուծություն և ինտենսիվ նախապատրաստություն։ Ես ջերմորեն շնորհավորում եմ Բուլղարիային և բուլղար ժողովրդին այս մեծ […] ...
17:53 08.07.2025
Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացըԵրբեմնի 1500 աշխատակից ունեցող «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի աշխատակիցները գործարանի ճակատագրով մտահոգված դիմել են ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանին: Ներկայում գործարանն ունի շուրջ 450 աշխատակից, որոնք արդեն մեկ տարի է՝ աշխատավարձ չեն ստացել: Դեռեւս 2022 թվականից սկսվել է սնանկության գործընթաց, իսկ 2024 թվականի ապրիլ ամսից դադարեցվել է ընկերության գործունեությունը: […] ...
17:40 08.07.2025
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբՎլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն: Զելենսկին պարբերաբար […] ...
17:32 08.07.2025
Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեցԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...
17:25 08.07.2025
«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալիԵրևանի Խամաճիկների պետական թատրոնը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով: Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել ռեժիսոր Ս. Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Այն հիմնական ծրագրի շրջանակում ցուցադրվել է Կորլսոն հաուս թատրոնում: «Կարապի լիճը» պատմություն է արքայազնի և կարապ Օդետի սիրո մասին, […] ...
17:11 08.07.2025
Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ներկայացնում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը: Նվագախմբի 100-ամյակի շրջանակում մարզային հյուրախաղերի մեկնարկը կտրվի հուլիսի 18-ին Կոտայքի մարզից, այնուհետև համերգները կշարունակվեն Արմավիրի և Արարատի մարզերում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարզային համերգները՝ հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, Չարենցավանի Ար. Խաչատրյանի անվան […] ...