13:38 23.03.2018
Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում 2017 թվականի օգոստոսի 1-ին տեղի ունեցած սպանության գործով երրորդ դատական նիստն այսօր հետաձգվեց: Ամբաստանյալ Թելման Քալաշյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը չէր ներկայացել և միջնորդություն էր ներկայացրել հետաձգել նաև մարտի 30-ի նիստը, քանի որ այլ «նիստերով ծանրաբեռնված է»: Բացի դրանից՝ պաշտպանը դատարան ուղարկած գրության մեջ նշել էր, թե չեն պայմանավորվել, որ այս գործով նիստերը պետք է տեղի ունենան յուրաքանչյուր ուրբաթ:
Տուժողի իրավահաջորդ Միշա Օզմանյանն ասաց, որ Ռուսաստանից են գալիս և չեն կարող երկար ժամանակ մնալ Հայաստանում: Պետական մեղադրողն ու տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպան Բաբկեն Մարտոյանն էլ նշեցին, որ Կրոմվել Գրիգորյանը դիտավորյալ տապալում է նիստերը, և եթե չներկայանա նաև հաջորդ նիստին, դատարանը պետք է դիմի Փաստաբանական պալատ՝ պաշտպանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար: Բացի դրանից՝ տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպան Բաբկեն Մարտոյանն ասաց, որ իրականությանը չի համապատասխանում այն, թե իբր որոշված չէ դատական նիստերն ամեն ուրբաթ անցկացնելու հարցը:
Ամբաստանյալ Թելման Քալաշյանն ասաց, որ գիտեր պաշտպանի չգալու մասին, բայց պատճառը չգիտեր: Երկու ամբաստանյալներն էլ՝ Թելման Քալաշյանն ու Քյարամ Քալաշյանը, ասացին, թե առանց պաշտպանի չեն ուզում մասնակցել նիստին:
Դատական նկստը հետաձգվեց երկու շաբաթով:
Հիշեցնենք՝ 4 տարի առաջ՝ 2013 թվականին, Արմավիրի մարզի բնակիչ Թելման Քալաշյանը, տոկոսով 75.000 ԱՄՆ դոլար գումար է տվել Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Խուդոյան եղբայրներին: Պայմանավորվածության համաձայն` եղբայրները երկու տարվա ընթացքում Թելման Քալաշյանին մաս-մաս վերադարձրել են 45.000 ԱՄՆ դոլար, սակայն հետագայում բիզնեսում գործունեությունը ձախողվելու պատճառով չեն կարողացել վճարել տոկոսադրույքները և վերադարձնել հիմնական գումարը: Այդ մասին տեղեկացրել են Թելման Քալաշյանին:
Թելման Քալաշյանը չի ընդունել այդ պատճառաբանությունները և պահանջել է իր գումարի մնացած մասը: Պարբերաբար դիմել է հինգ եղբայրների բարեկամներին և ընկերներին, այդ թվում՝ Գերման Քյարամյանին, որպեսզի միջամտեն իր գումարը և տոկոսադրույքները ստանալու համար: Հերթական անգամ՝ 2017 թվականի օգոստոսի 1-ին՝ առավոտյան, Թելման Քալաշյանը գումարային պահանջով հեռախոսազրույց է ունեցել Գերման Քյարամյանի հետ: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում հնչել են փոխադարձ հայհոյանքներ։
Տեղեկանալով, որ Գերման Քյարամյանը, Խուդոյան հինգ եղբայրների բարեկամները և ընկերները գտնվում են Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գերեզմանատանը կից սգո սրահում և մասնակցում են եզդիների՝ «Խեր» կոչվող ազգային ծիսակատարությանը, Թելման Քալաշյանը ավտոմեքենայով գնացել է Շամիրամ համայնք: Հրազենով մուտք է գործել սգո սրահ, հայհոյել, ապա կրակոցներ արձակել սրահում գտնվող բազմաթիվ անձանց ուղղությամբ՝ միաժամանակ փորձելով ամբոխի մեջ գտնել Գերման Քյարամյանին:
4-ը տեղում մահացել են, ևս 7-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ։ Դեպքից հետո Թելման Քալաշյանը դիմել է փախուստի, որի ընթացքում կրակոցներ է արձակել նաև բռնելու նպատակով իրեն հետապնդող համագյուղացու նկատմամբ, որն ականատես էր եղել սգո սրահում կատարված ողբերգությանը։
Նշենք, որ Թելման Քալաշյանը դատապարտված է, դատվածությունը՝ մարվել է:
11:49 09.07.2025
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը վճռական է Գազայում պատերազմի իր նպատակներին հասնելու հարցումԻսրայելը վճռականորեն տրամադրված է հասնել Գազայի հատվածում պատերազմի բոլոր նպատակներին, այդ թվում՝ պատանդների ազատ արձակմանը և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ներուժի ոչնչացմանը: Այս հայտարարությունն արել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո: «Մենք (իսրայելցիները) վճռականորեն տրամադրված ենք հասնել մեր բոլոր նպատակներին՝ ազատ արձակել մեր բոլոր առևանգվածներին՝ թե՛ կենդանի, թե՛ […] ...
11:37 09.07.2025
Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցելԱրեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության՝ M դասի նոր բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտում։ «Հուլիսի 9-ին ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.3 (N20E78) 28 րոպե տևողությամբ բռնկում», – հաղորդում է ինստիտուտը։ Նշվում է, որ բռնկումը որևէ ազդեցություն չի ունենա Երկրի վրա։ ...
11:25 09.07.2025
Գազայում Իսրայելի հարձակումների հետևանքով 24 ժամվա ընթացքում 95 մարդ է զոհվելԱռնվազն 95 պաղեստինցի է զոհվել երկուշաբթի օրը Գազայի հատվածում իսրայելական բանակի հարվածների հետևանքով, հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը: Հեռուստաալիքը հայտնել է, որ Իսրայելը շարունակել է հարվածներ հասցնել Գազայի հատվածում, այդ թվում՝ տեղահանված պաղեստինցիների վրաններին, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 95 մարդ։ «Ալ Ջազիրան» նաև հաղորդում է, որ Գազայի կառավարության մամուլի ծառայության տվյալներով՝ մայիսի 27-ից ի […] ...
11:11 09.07.2025
Թրամփը հայտարարել է, որ չգիտի, թե ով է թույլատրել Ուկրաինային օգնության դադարեցումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարել է, որ չգիտի, թե նախկինում ով է թույլատրել Ուկրաինային ռազմական օգնության դադարեցումը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևի ռեժիմին աջակցության դադարեցումը պայմանավորված է Պենտագոնի կողմից ոչ միայն Ուկրաինային, այլև այլ երկրներին Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող ողջ ռազմական օգնության ստանդարտ վերանայմամբ։ «Չգիտեմ։ Գուցե […] ...
11:00 09.07.2025
Ապօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ. Քրեական ոստիկանության բացահայտումըՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում, ստացան ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական հավաստի տեղեկությունը, որն իրացրին համագործակցելով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողների և Երևանի պարեկների հետ: Համատեղ աշխատանքի արդյունքում հուլիսի 7-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մազմանյան փողոցում ձերբակալվեցին Ձորաղբյուրի բնակիչ երկու տղամարդ ու ու երևանցի մի կին: […] ...
10:48 09.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 9-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 9-ի 08։00 դրությամբ կազմել է 17.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...