ՀՀ ՄԻՊ-ն ընդգծել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի դիտարկումների կարևորությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

ՀՀ ՄԻՊ-ն ընդգծել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի դիտարկումների կարևորությունը

20:36 12.01.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի՝ դեկտեմբերի 12-ին հրապարակված դիտարկումների կարևորությունը, որտեղ մասնավորապես ներկայացվել են 2023-ի հոկտեմբերի 16-23-ն իրականացրած այցի ժամանակ հանձնակատարի արձանագրումները։

«Դունյա Միյատովիչը նշել է, որ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը ԵԽ հանձնակատարին ծանոթացրել է տեղահանվածների հաշվառման վայրերում 2023 թվականի սեպտեմբերի 24-30-ն իրականացրած փաստահավաք աշխատանքների արդյունքների վերաբերյալ նախնական զեկույցին և այլ հրապարակումներին։
Հանձնակատարը նաև անդրադարձել է Պաշտպանի զեկույցում նկարագրված բռնությունների, խոշտանգումների և անդամախեղումների հնարավոր դեպքերին:
«Տարբեր հարցազրույցների, զեկույցների և լրատվամիջոցների մշտադիտարկումների արդյունքների միջոցով հավաքագրված տեղեկատվության հիման վրա, ի թիվս այլ դեպքերի, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է սեպտեմբերի 19-20-ը քաղաքացիական օբյեկտների և ենթակառուցվածքների, այդ թվում՝ բնակելի շենքերի, դպրոցների և շտապօգնության մեքենաների թիրախավորման դեպքերին։
Նա հայտնել է, որ խաղաղ բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցել է 40-ը, այդ թվում՝ 13 երեխա, մինչդեռ սեպտեմբերի 20-ի դրությամբ քաղաքացիական անձանց շրջանում գրանցվել է մահվան 10 հաստատված դեպք, այդ թվում՝ 5 երեխայի»,- նշել է հանձնակատարը:
Հայտարարության մեջ Միյատովիչը նշել է, որ «Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները խաղաղ բանակցություններում պետք է ապահովեն ուշադրության կենտրոնացումը մարդու իրավունքների պաշտպանության վրա և սահմանեն մարդու իրավունքների լուրջ երաշխիքներ հակամարտությունից տուժած բոլոր անձանց համար»:
Դունյա Միատովիչը նշել է, որ վախի և անորոշության զգացումը տեղի բնակչության շրջանում առավել ուժգնացել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին և 20-ին ադրբեջանական ռազմական գործողությունների հետևանքով։
Շրջափակմամբ պայմանավորված բարձր մակարդակի խոցելիության վիճակը և Լաչինի միջանցքի հանկարծակի բացումը 2023 թվականի սեպտեմբերին տեղի բնակչության մոտ առաջացրել են զգացողություն, որ իրենց գոյությունը պաշտպանելու համար նրանք չունեն այլ տարբերակ, քան անհապաղ տարածաշրջանը լքելը։
Ողջունելով Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանածներին առաջին օգնություն տրամադրելու ուղղությամբ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող աշխատանքները՝ հանձնակատարն ընդգծել է, որ Հայաստան տեղափոխված Լեռնային Ղարաբաղի հայերին և, մասնավորապես՝ խոցելի խմբերին պատկանողներին, պետք է երաշխավորվի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում անհրաժեշտ աջակցության հասանելիություն:
Հաշվի առնելով վախի և անվստահության բարձր մակարդակը՝ կարևոր է, որպեսզի Ադրբեջանի իշխանություններն անվտանգության հստակ երաշխիքներ տրամադրեն ԼՂ այն հայերին, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց նախկին բնակության վայրերը:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը խնդիրների լուծման ուղղությամբ շարունակում է միջազգային գործընկերներին ներկայացնել փաստահավաք աշխատանքների արդյունքները»,- ասված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Հայտնաբերվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Հայտնաբերվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համար

21:45 07.07.2025

Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համար

Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան մտերիմ գործընկերներ և դաշնակիցներ, և բոլոր ի հայտ եկող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Բաքվում ՌԴ դեսպանատունը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «մշտական ​​կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ և պաշտպանում են […] ...

ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կկիրառի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա

21:34 07.07.2025

ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կկիրառի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ օգոստոսի 1-ից սկսած ԱՄՆ-ն 25 տոկոս մաքսատուրք կսահմանի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա։ Նա Truth Social-ում հրապարակել է Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյունին և Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ուղղված երկու պաշտոնական նամակներ։ «Սկսած 2025 թվականի օգոստոսի 1-ից՝ մենք կսահմանենք ընդամենը 25% սակագին Միացյալ Նահանգներ մտնող ցանկացած […] ...

BACK_TO_TOP