Ապօրինի ձկնորսության երեք դեպք. ջրային պարեկների բացահայտումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Ապօրինի ձկնորսության երեք դեպք. ջրային պարեկների բացահայտումները

14:55 15.01.2024

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ մինչև հունվարի 20-ը արգելված է սիգի որսը: Ձեռնարկվել էին հատուկ, նաև քարոզչական միջոցառումներ, ու թվում էր, թե գիտակցությունը գերակայել է: Սակայն Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վերջին օրերի կանխարգելիչ միջոցառումները նաև հանգեցրին կոնկրետ բացահայտումների:

Նորատուս գյուղի մոտ ծառայություն իրականացնելիս հունվարի 13-ի ուշ երեկոյան ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2115» մակնիշի մի մեքենա: Բեռնախցում հայտնաբերվել է սիգ: Մեքենան և նորատուսցի 38-ամյա վարորդը տեղափոխվել են ոստիկանության Գավառի բաժին: Վարորդը հայտնել է, թե ձկները ձեռք է բերել Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին՝ անծանոթ մեկից:

350 կգ ձուկն ի պահ է հանձնվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներին, իսկ մեքենան տեղափոխվել է Սևանի անշարժ պահակակետ:
Հունվարի 14-ի երեկոյան ծառայություն իրականացնող ջրային պարեկները Նորատուսի մոտակայքում ստուգել են Սևանա լճի ափին կայանված «ՎԱԶ-21103» մակնիշի մի մեքենա: Նկատելով պարեկներին` նորատուսցի 47-ամյա վարորդը մեքենայից դուրս է նետել բեռնված ձկան մի մասը և նավակի շարժիչ: Նա հայտնել է, թե ձկները գնել է անծանոթ մեկից: Սակայն Գավառի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ ձկները որսացել էր ինքը:
Նույն օրը, երեկոյան, այս անգամ՝ Արտանիշ գյուղի տարածքում, ջրային պարեկները Սևանա լճում նկատել են ափին մոտեցող մի նավակ: Ստուգման արդյունքում պարզվել է, որ նավակը վարում է Ծովագյուղի 34-ամյա մի բնակիչ, իսկ նավակում կար սիգ: Նավակը, նավավարն ու ձուկը տեղափոխվել են ոստիկանության Ճամբարակի բաժին: 310 ձուկը կշռում էր 106,5 կիլոգրամ:

Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Հավելենք, որ սիգի որսի արգելքը գործում է մինչև հունվարի 20-ը ներառյալ: Իսկ այդ ժամկետը կամայական ու պատահական չէ: Ուստի մինչև հունվարի 20-ը ներառյալ ոստիկանության ծառայողները, շահագրգիռ այլ մարմինների հետ, շարունակելու են կանխարգելիչ միջոցառումները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Հայտնաբերվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Հայտնաբերվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կկիրառի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա

21:34 07.07.2025

ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կկիրառի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ օգոստոսի 1-ից սկսած ԱՄՆ-ն 25 տոկոս մաքսատուրք կսահմանի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա։ Նա Truth Social-ում հրապարակել է Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյունին և Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ուղղված երկու պաշտոնական նամակներ։ «Սկսած 2025 թվականի օգոստոսի 1-ից՝ մենք կսահմանենք ընդամենը 25% սակագին Միացյալ Նահանգներ մտնող ցանկացած […] ...

ՀՀ դեսպանը մասնակցել է Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում անցկացված Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումին

21:30 07.07.2025

ՀՀ դեսպանը մասնակցել է Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում անցկացված Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումին

Հուլիսի 5-ին դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում անցկացված Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումին (Forum Européen de la jeunesse arménienne) և հանդես եկել բացման խոսքով։ Միջոցառմանը ներկա էին նաև Սփյուռքի հարցերով բարձր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամին, Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետ Ժերեմի Ռեդլերը, Իլ-դը-Ֆրանսի ռեգիոնի փոխնախագահ Պատրիկ Կարամը, սենատոր […] ...

BACK_TO_TOP