13:27 18.01.2024
Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատում տեղի են ունեցել «Հայաստանի տարածքային ամբողջականության մասին» բանաձևի ընդունման շուրջ լսումները: Սենատը ընդունել է բանաձևը՝ գրեթե միաձայն:
Ինչի՞ մասին է այս փաստաթուղթը և ի՞նչ կտա բանաձևի ընդունումը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։
«Թիվ 157 բանաձևը, որի գլխավոր նախաձեռնողը «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռետայոն էր, ընդունվեց ձայների՝ 336 կողմ և ընդամենը 1 դեմ հարաբերակցությամբ:
Առաջինը փաստաթուղթը նվիրված է Արցախին, երկրորդը՝ Հայաստանի տարածքային ամբողջականությանը:
Առաջին մասում նախ դատապարվում է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան, որի հետևանքով արցախահայերը ստիպված եղան լքել իրենց հայրենիքը: Ընդգծվում է, որ Ֆրանսիայի Սենատը վերահաստատում է Արցախի հայերի ինքնորոշվելու իրավունքը:
Միջազգային հանրությանը կոչ են անում Ադրբեջանից պահանջել պայմաններ ստեղծել արցախահայերի՝ Արցախ վերադառնալու համար և դրա համար ստեղծել միջազգային համապատասխան երաշխիքներ: Սենատը ողջունում է Ֆրանսիայի կառավարության որոշումը՝ Հայաստանին մարդասիրական օգնություն հատկացնելու համար, Արցախը լքած փախստականներին օգնելու համար և կոչ են անում նաև եվրոպական գործընկերներին հետևել Ֆրանսիայի օրինակին:
Ընդգծվում է, որ Ֆրանսիան հարգում է հայերի պատմական ժառանգությունն Արցախում և դատապարտում այդ ժառանգության դեմ Ադրբեջանի ոտնձգությունները: Կարևորվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների այցը տարածաշրջան, դատապարվում է Արցախի քաղաքական իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների ձերբակալությունները և կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին նրանց անհապաղ ազատ արձակել:
Դատապարտվում են Ադրբեջանի ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների նկատմամբ, պահանջում են անհապաղ և առանց որևէ վերապահման դուրս բերել այաստանի Հանրապետության սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերը:
Ընդգծում են, որ Ադրբեջանի և Թուրքիայի աճող հավակնությունները սպառնում են Հայաստանի հանրապետության տարածքային ամբողջականությանը և կոչ են անում Եվրամիության անդամ պետություններին գիտակցել դա և տալ գնահատական տալ:
Ընդգծվում է, որ Հայաստանն ունի իրավունք ռազմական մեթոդներով պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը և այդ կապակցությամբ Սենատը ողջունում է կառավարության որոշումը՝ Հայաստանին ռազմական տեխնիկա վաճառելու վերաբերյալ:
Եվ վերջապես կոչ են անում եվրոպացի գործընկերներին՝ քննարկել Ադրբեջանի հետ հարաբերությունները վերանայելու հարցը՝ ընդհուպ մինչև Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Նման բովանդակության բանաձևեր Սենատը արդեն ընդունել է: Ինչո՞վ էր պայմանավորված նոր բանաձևի ընդունումը: Արդյո՞ք իսկապես հնարավոր է, որ Ֆրանսիան պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
10:32 21.06.2025
Վուչիչը կարծում է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է հարվածել ԻրանինՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում աճող լարվածության վերաբերյալ և հայտարարել, որ Միացյալ Նահանգները, հավանաբար, պատրաստվում է հարվածել Իրանին: Նա նաև դիվանագիտական լուծման հույս է հայտնել : «Հուսով եմ՝ սխալվում եմ, քանի որ արդեն չափազանց շատ ուժեր են ներգրավված։ Երրորդ ամերիկյան ավիակիրն իր ամբողջ կոնտինգենտով շարժվում է ոչ միայն դեպի Հնդկական օվկիանոս, […] ...
10:10 21.06.2025
Մբապեն դուրս է գրվել հիվանդանոցիցՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մբապեն տնային պայմաններում կշարունակի բուժումը և աստիճանաբար կվերադառնա մարզումներին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի ինքնազգացողությունը վատացել է, և նա փակվել է հյուրանոցի համարում: Բժիշկները պարզել էին, որ նրա մոտ ստամոքսաաղիքային բորբոքում է: ...
09:50 21.06.2025
Հրդեհ վագոն-տնակումՀունիսի 20-ին, ժամը 20:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջրաշեն թաղամասի 3-րդ փողոցում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջրաշեն թաղամասի 3-րդ փողոցում գտնվող վագոն-տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:28-ին, մարվել՝ 22:07-ին: Այրվել են վագոն-տնակը […] ...
09:21 21.06.2025
Իրանում տեղի է ունեցել 5.1 մագնիտուդով երկրաշարժ5.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի հյուսիսում, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը: Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել UTC-ի ժամանակով ժամը 17:49-ին ՝ 124 հազար բնակչություն ունեցող Սեմնան քաղաքից 36 կիլոմետր հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրաշարժը զգացվել է Թեհրանում, Ղոմում և Քարաջում։ ...
09:00 21.06.2025
«Բարսելոնան» ցանկանում է ազատվել 7 ֆուտբոլիստիցԿատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է ազատվել 7 ֆուտբոլիստից։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիային ձեռք բերելուց հետո ակումբը մոտ է «Աթլետիկի» աստղ Նիկո Ուիլյամսի գործարքն ավարտելուն, և անհրաժեշտություն է առաջացել պահպանելու ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները: Կատալոնացիները ցանկանում են ազատվել Մարկ-Անդրե տեր Շտեգենից, Անսու Ֆատիից, Պաու Վիկտորից, Պաբլո Տոռեից, Ինյակի Պենյայից, Անդրեաս Քրիստենսենից […] ...
08:30 21.06.2025
Հրդեհ ավտոմեքենայում. կան տուժածներՀունիսի 21-ին, ժամը 01:17-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատ քաղաքի Սահմանապահների փողոցում կայանած ավտոմեքենայում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սահմանապահների փողոցի սկզբնամասում այրվում է «Nissan» մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժած տեղափոխել է բժշկական կենտրոն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։37-ին, մարվել՝ […] ...