819 գրամ հերոին, ափիոն և այլն. ՔՈԳՎ հերթական բացահայտումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+18.96 oC

819 գրամ հերոին, ափիոն և այլն. ՔՈԳՎ հերթական բացահայտումը

16:25 18.01.2024

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի բնակիչ՝ 35 ու 47 և Կոտայքի մարզի բնակիչ՝ 39 տարեկան երեք տղամարդ ձեռք են բերում առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ և զբաղվում դրանց իրացմամբ։

Ստացված տվյալներն իրացվեցին ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության, Եղեգնաձորի բաժնի և Վայոց ձորի պարեկների հետ համագործակցությամբ: Հունվարի 17-ին՝ ժամը 23-ին, Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղում, ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով, ձերբակալվեցին և, Սյունիքի մարզի 42-ամյա մի բնակչի վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, ոստիկանության Եղեգնաձորի բաժին տեղափոխվեցին վերոհիշյալ երեք տղամարդիկ:

Անձնական խուզարկությամբ 35-ամյա երևանցու մոտ հայտնաբերվեց փայլաթիթեղի փաթեթ` հերոինի նմանվող 819 գրամ զանգվածով: Ափիոնի նմանվող շագանակագույն լուծույթով լցված ներարկիչ հայտնաբերվեց 47-ամյա երևանցու մոտ, Կոտայքի մարզի 39-ամյա բնակչի մոտ` մոխրացած հետքերով ապակյա գլանակ, իսկ սյունեցի վարորդի մոտ հայտնաբերվեց գաղտնի փականով դանակ։

Բոլորն էլ ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում դատարանի որոշմամբ հունվարի 18-ին խուզարկություն է կատարվել նաև «ԲՄՎ» մակնիշի մեքենայում: Հայտնաբերվել է երկու փաթեթ` լցված մարիխուանայի նմանվող մոտ 88 գրամ զանգվածով:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում Հունաստանի դեսպանը հայտնել է իր երկրի լիակատար աջակցությունը

12:07 14.05.2025

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում Հունաստանի դեսպանը հայտնել է իր երկրի լիակատար աջակցությունը

Մայիսի 12-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին։ Նախարար Սարգսյանը ողջունելով դեսպան Սոֆիանոպուլոսին՝ անդրադարձել է Հայաստանի և Հունաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններին՝ ընդգծելով գերատեսչական մակարդակով համագործակցությունն առավել խորացնելու անհրաժեշտությունը և առկա ներուժը։ Արտակարգ և լիազոր դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վերահաստատել է Հունաստանի պատրաստակամությունը՝ […] ...

SHANTNEWS

12:00 14.05.2025

SHANTNEWS

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 13-14-ը

11:54 14.05.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 13-14-ը

Բացահայտվել է 130 հանցագործություն, որոնցից 11-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 12 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 9-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 7 դեպք՝ հոգեկան ներգործության, 6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության ու թմրանյութի […] ...

Չեք ստացե՞լ ժողովուրդ ջան, թե՞ հիմա մոդան այն է, որ թողեք ոմանք վնգստան, թե կերա՜ն, թալանեցին․ Փաշինյանը՝ հայտարարագրի կրեդիտների մասին

11:48 14.05.2025

Չեք ստացե՞լ ժողովուրդ ջան, թե՞ հիմա մոդան այն է, որ թողեք ոմանք վնգստան, թե կերա՜ն, թալանեցին․ Փաշինյանը՝ հայտարարագրի կրեդիտների մասին

2025թ․ հունվարից ի վեր համընդհանուր հայտարարագիր լրացրած 20 հազար 62 քաղաքացի արդեն իսկ ստացել է 1 միլիարդ 811 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ, միջինում 90 հազար դրամ եւ դրան 800–ից 1000 մարդ է որեւէ դրական արձագանք տալիս։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Չեք ստացե՞լ ժողովուրդ ջան։ Գրե՛ք, որ ստացել եք, […] ...

Թրամփը հանդիպել է Սիրիայի առաջնորդի հետ․ Al Arabiya

11:43 14.05.2025

Թրամփը հանդիպել է Սիրիայի առաջնորդի հետ․ Al Arabiya

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցություններ է վարում Սիրիայի վարչակազմի նոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի հետ։ Երկու երկրների առաջնորդները հանդիպել են Ռիադում՝ ԱՄՆ-Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գագաթնաժողովից առաջ, հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը։ ...

ԿԳՄՍ նախարարությունը դատապարտում  է Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը

11:39 14.05.2025

ԿԳՄՍ նախարարությունը դատապարտում է Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խստորեն դատապարտում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ։ «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ որոշում է կայացվել սահմանված կարգով տնօրենի […] ...

BACK_TO_TOP