Իսպանիան այլևս չի օգնի Սաուդյան Արաբիային եմենցիների ռմբակոծման հարցում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+26.09 oC

Իսպանիան այլևս չի օգնի Սաուդյան Արաբիային եմենցիների ռմբակոծման հարցում

23:18 04.09.2018

Իսպանիայի իշխանությունները կասեցրել են Սաուդյան Արաբիային 400 ավիառումբերի մատակարարումը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Մադրիդն այդ քայլին է դիմում, քանի որ նախկինում ավիառումբերը կիրառվել են Եմենում, ինչի հետևանքով խաղաղ բնակիչներ են տուժել։ Այս տարվա օգոստոսին ավիահարվածների զոհ է դարձել 51 խաղաղ բնակիչ, այդ թվում` 29 երեխա։

2017 թվականի ընթացքում Մադրիդը սաուդցիներին զենքի վաճառքից 500 միլիոն դոլար շահույթ է ունեցել, գրում է Middle East Eye-ը։

Ավիառումբերի գործարքը կնքվել է 2015 թվականին, իսպանական նախկին իշխանությունների կողմից, սակայն ներկայիս կառավարությունը որոշել է չեղարկել գործարքը և վերադարձնել 9.2 միլիոն եվրոն։ Այս տեղեկությունը հաստատել է Իսպանիայի ՊՆ-ի անանուն աղբյուրը։

Հիշեցնենք, որ Եմենյան հակամարտությունը ակտիվ փուլում է 2014 թվականից։ Հութի ապստամբները, ենթադրաբար, աջակցում են Իրանին և «Հեզբոլահ» շարժմանը։ Հութիների դեմ է Եմենի զորքը և արաբական երկրների դաշինքը` Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ։ Դաշինքին աջակցում է նաև ԱՄՆ-ը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երբ է սպասվում խաղողի վազի մասսայական ծաղկումը հովտային շրջաններում

19:22 23.05.2025

Երբ է սպասվում խաղողի վազի մասսայական ծաղկումը հովտային շրջաններում

Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը հովտային շրջաններում սպասվում է մայիսի 25-29-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը

19:19 23.05.2025

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը

Մայիսի 26-ին պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն: Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ժան-Նոել Բարոյի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը: Ֆրանսիայի ԱԳ նախարարը նաև «Երևանյան երկխոսություն» միջոցառման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի հետ կմասնակցի պանելային քննարկման: ...

Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակն ավելացել է

19:18 23.05.2025

Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակն ավելացել է

Հարկ վճարողների կողմից 2025 թվականի ապրիլ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 783 547, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 36 128-ով կամ 4.8%-ով: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։ ...

Երևանի պարեկները «Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու հերթական դեպքն են բացահայտվել

19:14 23.05.2025

Երևանի պարեկները «Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու հերթական դեպքն են բացահայտվել

Երևանի պարեկները մայիսի 21-ին, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, Դավթաշենի 2-րդ թաղամասում ձերբակալել և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Համայքային ոստիկանության Դավթաշենի բաժին են տեղափոխել 30 և 32-ամյա երկու քաղաքացու: 30-ամյա կնոջ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 8,73 գրամ «կրիստալ» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։ Նա հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով։ […] ...

Ռաուլը կհեռանա «Ռեալ Կաստիլյայից»

19:09 23.05.2025

Ռաուլը կհեռանա «Ռեալ Կաստիլյայից»

Ռաուլը որոշել է հեռանալ «Ռեալ Կաստիլյայից», հաղորդում է Relevo-ն: 47-ամյա իսպանացուն դուր չի եկել այն, որ «Ռեալի» ղեկավարությունն իրեն չի առաջարկել գլխավորել գլխավոր թիմը: Մադրիդյան ակումբը շուտով կգլխավորի իսպանացի Խաբի Ալոնսոն, որը հեռացել է Լևերկուզենի «Բայերից»: «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից օրեր անց կհեռանա լեգենդար Կառլո Անչելոտին: Հիշեցնենք, որ Ռաուլը «Ռեալի» երկրորդ թիմը գլխավորում է 2019 […] ...

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

19:07 23.05.2025

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ՍՊ ընկերության տնօրենի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և ապրիլին՝ այդ ժամանակահատվածում […] ...

BACK_TO_TOP