11:49 19.01.2024
Ամերիկացի միլիարդատեր, ձեռնարկատեր և X սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկին հրավիրել են այցելել Լեհաստանի Ռադոմի և Օստրոլեկայի բանտեր։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մասկը հրավիրվել է հակասեմիտիզմի դեմ պայքարի կոնֆերանսին, որը կանցկացվի Լեհաստանի Կրակով քաղաքում հունվարի 21-23-ը, և նա պետք է ներկայանա սեփական քաղաքական շոուի հաղորդավար Բեն Շապիրոյի հետ։
«Հարգելի Իլոն Մասկ, Ազատ լեհերի անունից, Օսվենցիմ կատարած Ձեր այցից անմիջապես հետո հրավիրում ենք Ձեզ այցելել Ռադոմի և Օստրոլեկայի բանտերը, որտեղ պահվում են լեհ պատգամավորները: 1989 թվականից ի վեր առաջին անգամ Լեհաստանում կան քաղաքական բանտարկյալներ: Թող աշխարհը լսի, թե ինչպես է նոր կառավարական կոալիցիան ամեն քայլափոխի խախտում օրենքը իշխանության գալուց ընդամենը մեկ ամիս անց»,- սոցցանցում գրել է Լեհաստանի կրթության նախկին նախարար Պշեմիսլավ Չարնեկը, ով հակակառավարական «Ազատ լեհեր» շարժման անդամ է:
Ութ տարի առաջ Լեհաստանի ներքին գործերի և վարչակազմի նախկին նախարար Մարիուշ Կամինսկին և նրա նախկին տեղակալ Մաչեյ Վոնշիկը 3,5 տարվա ազատազրկման են դատապարտվել իշխանության չարաշահման համար, սակայն մինչ որոշումն ուժի մեջ է մտել, նրանք դարձել են խորհրդարանի և իշխող կուսակցության անդամներ «Օրենք և արդարություն» կուսակցությունից»: Գրեթե անմիջապես Անջեյ Դուդան, ով պաշտոնը ստանձնել է 2015 թվականին, ներում է շնորհել նրանց՝ դրանով իսկ խախտելով կարգն այն մասին, որ չի թույլատրվում ներում շնորհել մարդկանց, որոնց դատավճիռը օրինական ուժի մեջ չի մտել։
09:39 24.05.2025
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են շարունակել բանակցությունները09:10 24.05.2025
Տուխելը «Մանչեսթեր Յունայթեդի» ոչ մի ֆուտբոլիստի չի հրավիրել Անգլիայի հավաքականԱնգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ներկայացրել է թիմի հայտացուցակն Անդորայի դեմ Եվրո-28-ի որակավորման մրցաշարի և Սենեգալի հետ ընկերական հանդիպումների համար: Հատկանշական է, որ «Մանչեսթեր Սիթիի», «Չելսիի», «Ռեալի», «Աթլետիկոյի» և «Բավարիայի» անգլիացիները նույնպես հայտացուցակում են, չնայած նրան, որ մասնակցելու են աշխարհի ակումբային առաջնությանը: Փոխարենը հայտացուցակում ոչ մի ֆուտբոլիստ չկա «Մանչեսթեր Յունայթեդից»: ...
08:30 24.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 23.05.2025
Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսըՈչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների քառամյա ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը: Տեղում բուծված կենդանիների դեպքում այն կազմում է մինչև 150 հազար դրամ, ներկրվածինը՝ 225 հազար: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:51 23.05.2025
Ֆրանսիան խոստանում է պատասխանել ԱՄՆ արտահանման 50% մաքսատուրքերինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԵՄ ապրանքների վրա հունիսի 1-ից ուժի մեջ մտնող 50% ներմուծման մաքսատուրքերն անընդունելի են, BFMTV-ին ասել է Ֆրանսիայի արտաքին առևտրի հարցերով լիազոր նախարար Լորան Սեն-Մարտենը։ Նա նշել է, որ եվրոպացիները կձեռնարկեն պատասխան միջոցներ։ «Սա մեզ համար անընդունելի է», – ասաց նա՝ հաստատելով, որ նման մաքսատուրքերի դեպքում կոնյակի և այլ ապրանքների մատակարարումը […] ...
23:43 23.05.2025
Թրամփը չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը, սակայն հաստատել է բանակցությունների պատրաստակամությունը։ «Ես չեմ ձգտում գործարք կնքել։ Մենք արդեն գործարք կնքել ենք (խմբ.մաքսատուրքերի) 50%-ի չափով։ Սակայն, կրկնում եմ, մաքսատուրքերը չեն կիրառվի, եթե նրանք (ԵՄ երկրները) արտադրություն ստեղծեն այստեղ (ԱՄՆ-ում): Եթե ինչ-որ մեկը գա և ցանկություն […] ...
23:34 23.05.2025
ԲՏԱ նախարարն ընդունել է Amazon Web Services ընկերության փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 23-ին ընդունել է ամպային հաշվողականության համաշխարհային առաջատար Amazon Web Services (AWS) ընկերության փոխնախագահ և ամպային տեխնոլոգիաների գլխավոր պատասխանատու Ջեֆֆ Բարրի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման նպատակն էր ամրապնդել շարունակական համագործակցությունը, Հայաստանի թվային վերափոխման ռազմավարության առաջխաղացումը, Հայաստանում AWS ընկերության ենթակառուցվածքների ներդրումը, ինչպես նաև […] ...