Երևանի ավագանու անդամի առևանգման հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+16.4 oC

Երևանի ավագանու անդամի առևանգման հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ

15:22 22.01.2024

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Նարե Հայրապետյանի առերևույթ առևանգման վերաբերյալ ստացվել է հաղորդում, որի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նա նշեց, որ քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից անձին առևանգելու հանցակազմով։

«Իրականացվում են քննչական, վարութային ակտիվ գործողություններ՝ հաղորդման մեջ նշված տեղեկությունները քրեական վարույթի շրջանակներում համակողմանի ստուգելու, իրականությունը պարզելու նպատակով։ Ոստիկանությանը տրվել է համապատասխան հանձնարարություն՝ քննությանը հետաքրքրող մի շարք հանգամանքներ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ»,- ասաց Աբրահամյանը։

«Մայր Հայաստան» դաշինքն ավելի վաղ հայտնել էր, որ Նարե Հայրապետյանը ենթարկվել է առևանգման։

«Առևանգիչներն, ըստ Հայրապետյանի, ներկայացրել էին վերջինիս հասարակական-քաղաքական գործունեության վերաբերյալ պահանջներ և զգուշացումներ։ Նարե Հայրապետյանը հանցագործության մասին հաղորդում է տվել ոստիկանություն»,- նշված է դաշինքի տարածած հաղորդագրության մեջ։

24news-ի հետ զրույցում «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտնել է, որ «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Նարե Հայրապետյանն այս պահին Հայաստանում չէ, իսկ նրա հեռախոսը գտնվում է իրավապահների մոտ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

50 տարի անց «Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոց»-ի մարզադահլիճները հիմնանորոգվել են

23:33 19.05.2025

50 տարի անց «Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոց»-ի մարզադահլիճները հիմնանորոգվել են

Կառուցումից հետո՝ շուրջ 50 տարի անց, «Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոց»-ի մարզադահլիճներն առաջին անգամ հիմնանորոգվեցին, թարմացվեց գույքը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Համայնքային միջոցներով իրականացված ծրագրի շնորհիվ այսօր ավելի քան 1200 պատանի մարզիկ մարզվում է բարեկարգ, հարմարավետ և ժամանակակից պայմաններում։ Ստեղծվել է միջավայր, որտեղ սաներն ունեն զարգանալու, մեծ սպորտում առաջընթաց […] ...

Աստղագետ Ավետիք Գրիգորյանը կարևորում է ՀՀ-ում նորագույն տիեզերական հետազոտությունների, ստարտափների ձևավորման համար կարողությունների ու հմտությունների ստեղծումը և զարգացումը

23:25 19.05.2025

Աստղագետ Ավետիք Գրիգորյանը կարևորում է ՀՀ-ում նորագույն տիեզերական հետազոտությունների, ստարտափների ձևավորման համար կարողությունների ու հմտությունների ստեղծումը և զարգացումը

Աստղագետ Ավետիք Գրիգորյանը «ԱՅԱՍ» տիեզերագիտական ընկերության, «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիայի համահիմնադիրն է․ իր սաների հետ նպատակ ունի դպրոցական տարիքից զարգացնել աշակերտների հետաքրքրությունները ավիացիայի, աստղագիտության, տիեզերագնացության հանդեպ։ Աստղագետը կարևորում է Հայաստանում նորագույն տիեզերական հետազոտությունների, ստարտափների ձևավորման համար կարողությունների ու հմտությունների ստեղծումը և զարգացումը: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

Ռուսական ակումբներում խաղացող 5 ֆուտբոլիստներ են հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական

23:17 19.05.2025

Ռուսական ակումբներում խաղացող 5 ֆուտբոլիստներ են հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական

Ռուսական ակումբներում խաղացող 5 ֆուտբոլիստներ են հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական, հաղորդում է Metaratings.ru-ն: Ազգային հավաքականից հրավեր են ստացել Նաիր Թիկնիզյանն ու Էդգար Սևիկյանը Մոսկվայի «Լոկոմոտիվից», Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարից», Ուգոչուկվու Իվուն Կազանի «Ռուբինից» և Տիգրան Ավանեսյանը Տուլայի «Արսենալից»։ Ավանեսյանը գրեթե մեկ տարի առաջ` ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի օրոք, հրավեր էր ստացել Հայաստանի ազգային հավաքականից, բայց չէր […] ...

Axios. Թրամփը խոսել է Զելենսկիի հետ Պուտինի հետ հեռախոսազրույցից առաջ

23:10 19.05.2025

Axios. Թրամփը խոսել է Զելենսկիի հետ Պուտինի հետ հեռախոսազրույցից առաջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկի միջև հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսությունից առաջ տևել է մի քանի րոպե։ Այս մասին հայտնել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։ «Թրամփը զանգահարել է Զելենսկիին Պուտինի հետ զրույցից առաջ և մի քանի րոպե զրուցել նրա հետ», – գրել է նա X-ում։ ...

Ադրբեջանը գրավել է Վրաստանի սուվերեն տարածքի հատվածը. Լեյբորիստական կուսակցության հայտարարությունը

22:48 19.05.2025

Ադրբեջանը գրավել է Վրաստանի սուվերեն տարածքի հատվածը. Լեյբորիստական կուսակցության հայտարարությունը

Նոր լարվածություն է նշմարվում Թբիլիսիի ու Բաքվի միջև հարաբերություններում: Ադրբեջանցի սահմանապահները կրկին արգելել են վրացի ուխտավորներին այցելել վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Դավիդ Գարեջի վանական համալիր: Հիշեցնենք, որ այն վրացական եկեղեցու կարևորագույն սրբավայրերից մեկն է: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանցիները վաղուց արդեն այդ վրացական, միջնադարյան համալիրը հռչակել են աղվանական, ինչպես […] ...

Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ

22:39 19.05.2025

Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ագզայի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է Սլովակիայի առաջնության 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը։ 31-ամյա հայ ֆուտբոլիստը պարգևատրվել է հատուկ մրցանակաբաշխության ժամանակ։ Նա ստացել է նաև առաջնության գլխավոր ռմբարկուի մրցանակը։ Հայ ֆուտբոլիստը Բրատիսլավայի «Սլովանի» կազմում Սլովակիայի ավարտված առաջնությունում 30 խաղում 20 գոլ է խփել ու գլխավոր ռմբարկուի կոչումը կիսել իր […] ...

BACK_TO_TOP