18:56 26.01.2024
Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Թբիլիսիում տեղի ունեցած Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում ստորագրվել են երկկողմ փաստաթղթեր:
Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի» արձանագրությունը և «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» հռչակագիրը:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների կողմից վարձատրվող գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագիր:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Թենգիզ Նասարիձեն ստորագրել են «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:
Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և Վրաստանի բռնազավթված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տամիլա Բարկալաիան ստորագրել են «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Վրաստանի բռնազավթված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության միջև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:
Ստորև ներկայացվում է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համատեղ հայտարարությունը.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջև 2023 թվականի հուլիսի 7-ին կայացած՝ Ռազմավարական հարցերի շուրջ բարձրաստիճան երկխոսություն հաստատելու վերաբերյալ որոշումը,
վերահաստատելով հայ և վրաց ժողովուրդների բազմադարյա բարիդրացիական հարաբերությունները,
հաշվի առնելով գործուն երկկողմ հարաբերությունները, որոնք ամրապնդվել են երկու երկրների կառավարությունների միջև սերտ համագործակցությամբ՝ զուգորդվելով ակտիվ առևտրային, տնտեսական, սոցիալական և մշակութային փոխանակումներով և աճող ոլորտային համագործակցությամբ,
վերահաստատելով միմյանց ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության նկատմամբ անմնացորդ աջակցությունը,
հաստատելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին խստորեն հետևելու և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու նորմերն իրենց կողմից պահպանվելու հանգամանքը,
կարևորելով ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և միջազգային կանոնահեն կարգի ընդհանուր արժեքները պաշտպանելու աներեր հանձնառությունը,
ընդգծելով եվրոպական արժեքների ամրապնդման և խթանման հանձնառությունը,
աջակցելով մարդկային շփումների զարգացմանը և այդ նպատակով վկայակոչելով երկու երկրների քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի, նույնականացման քարտերով ճամփորդելու ռեժիմը,
հաստատակամորեն որոշելով նպաստել տարածաշրջանում և ամբողջ աշխարհում հաղորդակցության բարելավմանը,
ամուր համագործակցությունը Ռազմավարական գործընկերության վերածելու նպատակով Վրաստանը և Հայաստանը պարտավորվում են՝
● խորացնել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի, ինչպես նաև երկկողմ և միջազգային օրակարգում ընդգրկված թեմաների շուրջ քաղաքական երկխոսությունը՝ բոլոր մակարդակներում, տարբեր նախարարությունների և տարբեր գերատեսչությունների միջև երկկողմ այցեր կատարելու միջոցով.
● խորացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ հատուկ ուշադրություն դարձնելով առևտրային, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հեռահաղորդակցական և լոգիստիկ ոլորտներում համագործակցության նոր ուղղությունների բացահայտմանը.
● համագործակցել միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության և Եվրոպայի խորհրդի հետ.
● ամրապնդել մարդասիրական ոլորտում փոխգործակցությունը և խթանել կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցությունը.
● առաջնահերթության կարգով ավարտել Կողմերի միջև պետական սահմանի սահմանազատման/սահմանագծման գործընթացը.
● ընդլայնել իրենց միջև խորհրդակցությունները՝ տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս խաղաղության և անվտանգության հաստատմանը լավագույնս նպաստելու համար տարածաշրջանային համագործակցության նոր ուղղություններ բացահայտելու նպատակով։
Հայաստանը և Վրաստանը լիահույս են, որ ապագայում կհամագործակցեն Ռազմավարական գործընկերության շրջանակներում՝ ի բարօրություն Հայաստանի և Վրաստանի ժողովուրդների»։
09:10 15.05.2025
Մեքսիկայում ավտովթարի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ09:00 15.05.2025
Մերձավոր Արևելքը կայուն չի լինի առանց Պաղեստինի խնդրի լուծման․ Եգիպտոսի արտգործնախարարՔանի դեռ Պաղեստինի խնդիրը չի լուծվել, Մերձավոր Արևելքի տարածաշրջանում կայունություն չի լինի։ Այս մասին Բաղդադում հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթին։ Իրաքի մայրաքաղաքում նա մասնակցել է Եգիպտոսի, Իրաքի և Հորդանանի ԱԳ նախարարների հանդիպմանը, որը կազմակերպվել էր Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) 34-րդ գագաթնաժողովի նախապատրաստման շրջանակներում, որը տեղի կունենա մայիսի 17-ին Բաղդադում, հաղորդում է Իրաքի լրատվական […] ...
08:39 15.05.2025
Axios. Իսրայելը համաձայնել է վերսկսել մարդասիրական օգնության մատակարարումները Գազայի հատվածԻսրայելը համաձայնել է վերսկսել մարդասիրական օգնության մատակարարումները Գազայի հատված մարտ ամսից ի վեր առաջին անգամ, հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով Գազայի մարդասիրական հիմնադրամի (GHF) ԱՄՆ-ի նամակը Իսրայելի կառավարությանը։ Մարտի սկզբին Իսրայելը դադարեցրել էր հումանիտար օգնության մատակարարումը տարածաշրջան։ «Իսրայելի կառավարությունը համաձայնել է վերսկսել Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիներին մարդասիրական օգնության մատակարարումները»,- գրում է պորտալը։ Նշվում է, որ GHF-ը […] ...
08:28 15.05.2025
Կանադայում անտառային հրդեհների հետևանքով երկու մարդ է զոհվելԿանադայի հարավային Մանիտոբա նահանգում անտառային հրդեհների հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնում է երկրի թագավորական ոստիկանությունը (RCMP): «Լակ դյու Բոննեում ոստիկանները հայտնաբերել են երկու դի: Մայիսի 13-ին RCMP-ին տեղեկացվել է, որ նրանք հայտնվել են կրակի ճիրաններում»,-ասվում է RCMP-ի հայտարարության մեջ, որը տեղադրված է պաշտոնական կայքում: Իրավապահները շարունակում են միջադեպի հետաքննությունը։ ԱՄՆ Մինեսոտա նահանգը և Մանիտոբա […] ...
08:20 15.05.2025
Reuters. Թրամփը չի գնա Թուրքիա Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի մեկնի Թուրքիա՝ մասնակցելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների աղբյուրին։ Գործակալությունը նշում է, որ վարչակազմի ներկայացուցիչը նման տվյալներ է հայտնել այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ուկրաինայի հետ բանակցությունների համար ռուսական պատվիրակության կազմը։ Թրամփը նախկինում չէր բացառել […] ...
08:10 15.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:05 15.05.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԱլբանիաՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա: Վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին: Ալբանիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ: ...