Ադրբեջանի գործելակերպը ոչ այլ ինչ է, քան քաղաքական փոխհարաբերությունների ոտնահարում. Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+11.85 oC

Ադրբեջանի գործելակերպը ոչ այլ ինչ է, քան քաղաքական փոխհարաբերությունների ոտնահարում. Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միություն

15:14 27.01.2024

Ադրբեջանի նման գործելակերպը ոչ այլ ինչ է, քան տասնամյակներով ձևավորված քաղաքական փոխհարաբերությունների, միջազգային հարաբերությունների ընդունված և օրինակելի նորմերի համակարգային անտեսում և ոտնահարում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն՝ անդրադառնալով Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդից դուրս գալու մտադրությանը:

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում վերջին զարգացումները՝ Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների սահմանափակումը՝ հիմնված բազմաթիվ իրավախախտումների և կազմակերպության անդամակցությունից բխող հիմնական պարտավորությունների չկատարման, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի որոշումների շարունակական անտեսման վրա, խորը դժգոհություն են առաջացրել Ադրբեջանում։

Ադրբեջանական մերձիշխանական օղակները ԵԽԽՎ այս որոշմանը տալիս են Եվրոպայի կողմից Ադրբեջանի նկատմամբ իբր իսլամաֆոբիայի, ադրբեջանաֆոբիայի ցուցաբերման և նման երեսպաշտական այլ մեկնաբանություններ՝ չցանկանալով առերես ընդունել այն հանցանքները, որոնք ծանրացած են ադրբեջանական վարչակարգի ուսերին։

Ավելին՝ որպես խնդրի լուծման այլընտրանք, Ադրբեջանը ոչ թե հանձն է առնում կատարված հանցանքների հետևանքների արդարացի վերացումը, այլ քննարկում է ոչ միայն ԵԽԽՎ-ից, այլև Եվրոպայի խորհրդից դուրս գալու հարցը: Բացի այդ, Ադրբեջանը կարող է նաև հրաժարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասությունը ճանաչելուց։

Ադրբեջանի նման գործելակերպը ոչ այլ ինչ է, քան տասնամյակներով ձևավորված քաղաքական փոխհարաբերությունների, միջազգային հարաբերությունների ընդունված և օրինակելի նորմերի համակարգային անտեսում և ոտնահարում։

Ադրբեջանում մեկ անգամ չէ, որ բարձր մակարդակով հնչել է, թե միջազգային իրավունքը անցյալի վերապրուկ է, որին կարող են ապավինել միայն թույլ պետությունները։ Միջազգային կառույցներին անդամակցությունից հրաժարվելը և անգամ միջազգային դատարանների իրավասության ճանաչումը մերժելը գալիս է հաստատելու ադրբեջանական բռնապետության որդեգրած գաղափարախոսության և դրան համապատասխան գործելաոճի գործարկումը, որի նպատակն է նախ՝ պատասխանատվություն չկրել արդեն իսկ մարդկության դեմ գործված հանցանքների համար, երկրորդ՝ ապահովել անպատժելիության շարունակականություն ծավալապաշտական հետագա գործողություններում։

Մատնանշելի է, որ անցյալ դարում գործող նացիստական և ֆաշիստական վարչակարգերն էին դիմում նման քայլերի, մասնավորապես՝ դադարեցնում էին անդամակցումը այդ ժամանակ գործող Ազգերի լիգային, որպեսզի չլինի իրենց հանցավոր գործողությունները թեկուզ և առերես սահմանափակող որևէ գործոն»,- ասված է հայտարարության մեջ:

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը կոչ է անում միջազգային կազմակերպություններին, հաշվի առնելով անցյալի փորձը, թույլ չտալ ադրբեջանական ֆաշիզմի ծավալումը, այլ գործնականորեն պատասխանատվության ենթարկելով՝ կանխել հետագա ողբերգությունները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կանադայում անտառային հրդեհների հետևանքով երկու մարդ է զոհվել

08:28 15.05.2025

Կանադայում անտառային հրդեհների հետևանքով երկու մարդ է զոհվել

Կանադայի հարավային Մանիտոբա նահանգում անտառային հրդեհների հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնում է երկրի թագավորական ոստիկանությունը (RCMP): «Լակ դյու Բոննեում ոստիկանները հայտնաբերել են երկու դի: Մայիսի 13-ին RCMP-ին տեղեկացվել է, որ նրանք հայտնվել են կրակի ճիրաններում»,-ասվում է RCMP-ի հայտարարության մեջ, որը տեղադրված է պաշտոնական կայքում: Իրավապահները շարունակում են միջադեպի հետաքննությունը։ ԱՄՆ Մինեսոտա նահանգը և Մանիտոբա […] ...

Reuters. Թրամփը չի գնա Թուրքիա Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների համար

08:20 15.05.2025

Reuters. Թրամփը չի գնա Թուրքիա Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի մեկնի Թուրքիա՝ մասնակցելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների աղբյուրին։ Գործակալությունը նշում է, որ վարչակազմի ներկայացուցիչը նման տվյալներ է հայտնել այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ուկրաինայի հետ բանակցությունների համար ռուսական պատվիրակության կազմը։ Թրամփը նախկինում չէր բացառել […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:10 15.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա

08:05 15.05.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա: Վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին: Ալբանիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ: ...

20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգեր

23:59 14.05.2025

20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգեր

Երևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:58 14.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP