Մասկի ընկերությունը հաջողությամբ իմպլանտ է տեղադրել մարդու ուղեղում, որը հնարավորություն է տալիս մտքի ուժով կառավարել սմարթֆոնը կամ համակարգիչը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

Մասկի ընկերությունը հաջողությամբ իմպլանտ է տեղադրել մարդու ուղեղում, որը հնարավորություն է տալիս մտքի ուժով կառավարել սմարթֆոնը կամ համակարգիչը

08:57 30.01.2024

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտնել է, որ առաջին մարդը ստացել է Neuralink իմպլանտը և իրեն լավ է զգում։

«Առաջին մարդը երեկ իմպլանտ է ստացել Neuralink-ը և ապաքինվում է»,- գրել է գործարարը սոցիալական ցանցի իր «X»-ում։

Մասկի խոսքով՝ սարքի աշխատանքի վերաբերյալ ստացված առաջին տվյալները խոստումնալից արդյունքներ են ցույց տալիս։

Ավելի ուշ Մասկը գրել է, որ Neuralink նոր սարքը կոչվում է Telepathy: Նրա խոսքով, այն սեփականատիրոջը հնարավորություն է տալիս կառավարել սմարթֆոնը կամ համակարգիչը՝ օգտագործելով մտքի ուժը եւ առաջին հերթին ստեղծված է այն մարդկանց համար, ովքեր կորցրել են իրենց վերջույթներն օգտագործելու ունակությունը։

«Պատկերացրեք, եթե Սթիվեն Հոքինգը կարողանար ավելի արագ շփվել, քան մեքենագրուհին կամ աճուրդի հաղորդավարը: Դա է նպատակը», – հավելել է Մասկը:

Անցյալ մայիսին Neuralink-ը ստացավ կարգավորող թույլտվություն՝ մարդկանց վրա կլինիկական փորձարկումներ անցկացնելու համար, իսկ սեպտեմբերին հայտարարեց կամավորների հավաքագրման մասին՝ ուղեղում իմպլանտների տեղադրման կլինիկական փորձարկումների համար, որոնք կարող են օգտագործվել նաև պրոթեզավորումը վերահսկելու համար: Մասկը հայտարարել է, որ ընկերությունը նախատեսում է պրոթեզներ ստեղծել, որոնք կառավարվում են ուղեղում տեղադրված իմպլանտով։ Գործարարի խոսքով՝ նման ծառայության արժեքը կարող է կազմել մոտ 60 հազար դոլար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փեզեշքիանը հայտնել է իր նկատմամբ մահափորձի մասին, հերքել Թրամփի դեմ մահափորձերին առնչությունը

18:46 07.07.2025

Փեզեշքիանը հայտնել է իր նկատմամբ մահափորձի մասին, հերքել Թրամփի դեմ մահափորձերին առնչությունը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունները փորձել են սպանել իրեն, բայց ձախողվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նրա YouTube-յան ալիքում։ «Այո, նրանք փորձել են…. բայց ձախողվել են», – ասել է Փեզեշքիանը՝ պատասխանելով Կառլսոնի համապատասխան հարցին: Իրանի նախագահը […] ...

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետ

18:30 07.07.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետ

Հուլիսի 6-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հուլիսի 7-ից 9-ը կայանալիք Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ։ Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի անկյունաքարային դերը՝ միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում։ ՀՀ ԱԳ […] ...

Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

18:22 07.07.2025

Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1266 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +107 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...

Մարտունիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Vectra»-ն․ կա տուժած

18:14 07.07.2025

Մարտունիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Vectra»-ն․ կա տուժած

Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Նարեկացի և Գետափնյա փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 63-ամյա Մելիք Մկրտչյանի վարած «УАЗ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան և 69-ամյա Անդրանիկ Մկրտչյանի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական […] ...

Հայաստանի հավաքականը թիմային պայքարում չորրորդն է․ Ըմբշամարտի Մ20 ԵԱ

18:06 07.07.2025

Հայաստանի հավաքականը թիմային պայքարում չորրորդն է․ Ըմբշամարտի Մ20 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել է չորրորդ տեղը: Մեր հավաքականը առաջնությունում նվաճել էր երկու մեդալ. Սարգիս Բեգոյանը (61 կգ) ոսկե մեդալակիր էր դարձել, Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ)` բրոնզե: ...

SHANTNEWS

18:00 07.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP