Հրապարակել է 2023 թվականի կոռուպցիայի ընկալման համաթիվը. Հայաստանի ցուցանիշն աճել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

Հրապարակել է 2023 թվականի կոռուպցիայի ընկալման համաթիվը. Հայաստանի ցուցանիշն աճել է

11:16 30.01.2024

Թրանսփարենսի Ինթերնեշնլը (ԹԻ) հրապարակել է 2023 թվականի կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ)։

Հայաստանի ԿԸՀ 2023թ. արժեքը նախորդ տարվա համեմատ աճել է 1 միավորով և հավասար է 47-ի (2022 թվականին այն 46 միավոր էր)` 0-ից (բացարձակապես կոռումպացված) 100 (բացարձակապես մաքուր) սանդղակի վրա։ Հաշվի առնելով այն փաստը, որ 2023թ․ Հայաստանի ԿԸՀ չափման ստանդարտ սխալի չափը, որը հավասար է 2.54-ի (2022թ․-ին այն հավասար էր 2.47-ի), ավելի մեծ է, քան ԿԸՀ արժեքի աճը (1 միավոր), կարելի է պնդել, որ այս փոփոխությունը վիճակագրորեն նշանակալի չէ կամ գտնվում է վիճակագրական սխալի սահմաններում (տե՛ս նաև ԹԻՀԿ-ի կայքի «Ռեսուրսներ» բաժնի «Կոռուպցիայի ընկալման համաթիվ (ԿԸՀ)» ենթաբաժնի «2023 թվականի Կոռուպցիայի ընկալման համաթիվ (ԿԸՀ)» էջում ներկայացված Հաճախակի տրվող հարցեր նյութը):

Ինչպես նշվում է Թրանսփարենսի Ինթերնեշնլի Արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի տարածաշրջանային վերաբերյալ վերլուծության մեջ․

«2018թ․ թավշյա հեղափոխությանն անմիջապես հաջորդած առաջին երկու տարիներին Հայաստանն (47) ականատես եղավ զգալի ժողովրդավարական և հակակոռուպցիոն բարեփոխումների։ Սակայն հետագա տարիներին առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարում կանգ առավ՝ առաջին հերթին այդ բարեփոխումների իրականացման սահմանափակ մասշտաբների պատճառով։ Չնայած նրան, որ Հայաստանն, ինչպես և տարածաշրջանի շատ այլ երկրները, դիմակայում է անվտանգության սպառնալիքներին, այն ունի բավարար ներուժ՝ հաղթահարելու այդ դժվարությունները և կիրարկելու արդյունավետ քաղաքականություն՝ ավելի կառավարելի դարձնելու համար կոռուպցիան»։

2023թ․-ի Հայաստանի ԿԸՀ-ի հաշվարկի համար օգտագործված տվյալների աղբյուրների մասին տե՛ս վերը նշված «2023 թվականի Կոռուպցիայի ընկալման համաթիվ (ԿԸՀ)» էջի 2023թ. Կոռուպցիայի ընկալման համաթիվը հաշվարկելու համար օգտագործված աղբյուրները նյութը։ Հարկ է նշել, որ Հայաստանի ԿԸՀ-ն հաշվարկելու համար օգտագործվել են այն նույն աղբյուրները, ինչ նախորդ երկու տարիներին՝ 2021 և 2022 թվականներին։ Այդ աղբյուրներն են Բերթելսմանի հիմնադրամի 2024 թ. տրանսֆորմացիոն համաթիվը (BF (TI)), Ֆրիդոմ Հաուսի Անցումային փուլում գտնվող պետություններ 2023թ. զեկույցի Կոռուպցիա ենթահամաթիվը (FH), Գլոբալ Ինսայթի Երկրի ռիսկայնության 2022թ. վարկանիշը (GI), Փոլիթիքլ Ռիսքս Սերվիսիզ Ինթերնեշնլի Երկրի ռիսկայնության 2023թ. Ուղեցույցը (PRS), Ժողովրդավարության բազմազանության ծրագրի (VDEM) 2023 թ-ի հրապարակումը և Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) Ընկերությունների գործադիր տնօրենների կարծիքի ամենամյա հարցման 2023թ. հրապարակումը:
Գծապատկեր 1-ում ներկայացված են Հայաստանի ԿԸՀ արժեքները 2012թ․-ից մինչև 2023թ. ընկած ժամանակահատվածում:

180 երկիր ներառող ԿԸՀ դասակարգման 2023 թ. աղյուսակում Հայաստանը գրավում է 62-րդ տեղը (2022 թ.-ին Հայաստանը Ռումինիայի հետ կիսում էր 63-ից 64-րդ տեղերը): Գծապատկեր 2-ում ներկայացված են Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների, ներառյալ Հայաստանի 2023 ԿԸՀ արժեքները։

Հայաստանը ԵԽ երկրների մեջ նույնիսկ միջին հորիզոնականներում չէ։ Սա նշանակում է, որ Հայաստանը դեռևս շատ անելիքներ ունի՝ գրանցելու համար իրական առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարում։

Ինչպես և նախորդ երեք տարիներին, Հայաստանի ԿԸՀ արժեքը 2023 թվականին (47) ևս ավելի բարձր է ԿԸՀ համաշխարհային միջին արժեքից, որը, ինչպես և անցյալ երկու տարիներին, հավասար է 43-ի։ Միևնույն ժամանակ այն ցածր է ԿԸՀ այն արժեքից (50), որից ցածր ԿԸՀ արժեք ունեցող երկրներում, համաձայն հակակոռուպցիոն փորձագետների, կոռուպցիան հանդիսանում է լուրջ հիմնահարց։ Այն նաև գերազանցում է իր հարևան երկրների (բացի Վրաստանից) և ԵՍՏՄ մյուս բոլոր երկրների (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզսստան) 2023 ԿԸՀ արժեքներից։ Արդյունքում, բացի Վրաստանից, որը 2023 ԿԸՀ համաշխարհային դասակարգման աղյուսակում զբաղեցնում է Հայաստանից ավելի բարձր տեղ (այդ աղյուսակում այն իր ԿԸՀ 53 միավորով կիսում է 49-ից 52-րդ տեղերը), նշված բոլոր երկրները այդ նույն դասակարգման աղյուսակում զբաղեցնում են Հայաստանից շատ ավելի ցածր տեղեր։ Մասնավորապես, իր մյուս հարևաններից Թուրքիան (34) կիսում է 115-ից 120-րդ տեղերը, Իրանը (24)` 149-ից 153-րդ տեղեր, իսկ Ադրբեջանը (23)՝ 154-ից 157-րդ տեղերը։ ԵԱՏՄ երկրներից Ղազախստանը (39) զբաղեցնում է 93-ից 96-րդ տեղերը, Բելառուսը (37)՝ 98-ից 103-րդ տեղերը, Ռուսաստանը և Ղրղզստանը (26-ական միավոր)՝ 141-ից 144-րդ տեղերը:

Թրանսփարենսի Ինթերնեշնլի տարածաշրջանային բաժանմամբ՝ Հայաստանը, ներառված է Արևելյան Եվրոպա-Կենտրոնական Ասիա տարածաշրջանի մեջ: Գծապատկեր 3-ում բերված է Արևելյան Եվրոպա-Կենտրոնական Ասիա տարածաշրջանի 2023թ. ԿԸՀ դասակարգման աղյուսակը` ներառյալ նրա բոլոր երկրների բոլոր աղբյուրների հաշվարկված համաթվերը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փեզեշքիանը հայտնել է իր նկատմամբ մահափորձի մասին, հերքել Թրամփի դեմ մահափորձերին առնչությունը

18:46 07.07.2025

Փեզեշքիանը հայտնել է իր նկատմամբ մահափորձի մասին, հերքել Թրամփի դեմ մահափորձերին առնչությունը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունները փորձել են սպանել իրեն, բայց ձախողվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նրա YouTube-յան ալիքում։ «Այո, նրանք փորձել են…. բայց ձախողվել են», – ասել է Փեզեշքիանը՝ պատասխանելով Կառլսոնի համապատասխան հարցին: Իրանի նախագահը […] ...

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետ

18:30 07.07.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետ

Հուլիսի 6-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հուլիսի 7-ից 9-ը կայանալիք Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ։ Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի անկյունաքարային դերը՝ միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում։ ՀՀ ԱԳ […] ...

Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

18:22 07.07.2025

Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1266 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +107 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...

Մարտունիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Vectra»-ն․ կա տուժած

18:14 07.07.2025

Մարտունիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Vectra»-ն․ կա տուժած

Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Նարեկացի և Գետափնյա փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 63-ամյա Մելիք Մկրտչյանի վարած «УАЗ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան և 69-ամյա Անդրանիկ Մկրտչյանի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական […] ...

Հայաստանի հավաքականը թիմային պայքարում չորրորդն է․ Ըմբշամարտի Մ20 ԵԱ

18:06 07.07.2025

Հայաստանի հավաքականը թիմային պայքարում չորրորդն է․ Ըմբշամարտի Մ20 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել է չորրորդ տեղը: Մեր հավաքականը առաջնությունում նվաճել էր երկու մեդալ. Սարգիս Բեգոյանը (61 կգ) ոսկե մեդալակիր էր դարձել, Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ)` բրոնզե: ...

SHANTNEWS

18:00 07.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP