Կառավարությունն ավելի քան 3 միլիարդ դրամ կհատկացնի սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+23.09 oC

Կառավարությունն ավելի քան 3 միլիարդ դրամ կհատկացնի սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար

11:44 01.02.2024

Կառավարությունը մարզպետարանների աշխատակազմին 3 միլիարդ 151 միլիոն դրամ կհատկացնի 34 համայնքներին 43 սուբվենցիոն ծրագրերը իրականացնելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ կառավարության փետրվարի 1-ի նիստում նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Այդ ծրագրերից երկուսը դեռևս սկսվել էին 2021 թվականին, 10-ը՝ 2022 թվականին և 31-ը՝ 2023 թվականին։

Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզին 2 ծրագրի համար կհատկացվի 18,3 միլիոն դրամ, Արարատի մարզին 2 ծրագրի համար՝ 251 միլիոն դրամ, Արմավիրի մարզին 4 ծրագրի համար՝ 262 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզին 6 ծրագրի համար՝ 606 միլիոն դրամ, Լոռու մարզին 11 ծրագրի համար՝ 549 միլիոն դրամ, Կոտայքի մարզին 6 ծրագրի համար՝ 506 միլիոն դրամ, Շիրակի մարզին 4 ծրագրի համար՝ 403 միլիոն դրամ, Սյունիքի մարզին 1 ծրագրի համար՝ 19 միլիոն դրամ, Վայոց ձորի մարզին 3 ծրագրի համար՝ 46 միլիոն դրամ և Տավուշի մարզին 5 ծրագրի համար՝ 437 միլիոն դրամ»,-ասաց Սանոսյանը։

Նա նշեց, որ 2023 թվականին մարզպետարաններին ռեկորդային մեծ չափով ֆինանսավորում է հատկացվել՝ 30 միլիարդ 300 միլիոն դրամ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP