21:33 01.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հայաստանի հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը։
Հանրային Ռադիո – Պարոն վարչապետ, 2020-ի 44-օրյա պատերազմից և հատկապես 2022-ի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստանն ակտիվորեն փորձում է իր անվտանգությունն ապահովել դիվանագիտական ակտիվ աշխատանքների շնորհիվ, և ընդհանրապես դիվանագիտությունը ներկա անկայուն աշխարհում որքանո՞վ է ապահով գործիք՝ անվտանգության ապահովման համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դիվանագիտությունն ինքը գործիք է, ինչպես Դուք ասացիք, գործիք է նաև Ձեր դիմաց դրված այս համակարգիչը: Շատ էական է, թե ինչ ծրագիր է դրված իր մեջ և մենք ինչ ծրագիր ենք օգտագործում: Այսինքն՝ դիվանագիտությունն ընդամենը համակարգիչ է, մնացածը կախված է նրանից, թե մենք ինչ ծրագիր ենք ներդրել: Excel է այդ ծրագիրը, Word է, թե Windows է, թե ուրիշ, լիցենզավորվա՞ծ է այդ Windows-ը, թե լիցենզավորված չէ: Եվ դիվանագիտությունն իրականում այս ինչ-որ մենք կխոսենք և կպայմանավորվենք, այդ մեր խոստացածը և պայմանավորվածը փաթեթավորելու և արտաքին աշխարհին ներկայացնելու մեջ է:
Հիմա տեսեք, ես Ձեզ դիվանագիտության հետ կապված փորձեմ պրակտիկ պատասխանել, որը կապ կունենա մեր նախորդ հարցի հետ: Ես կարծես թե այդ հատվածը բաց թողեցի, հանկարծ չստացվի, որ ես խուսափեցի այդ հարցին պատասխանել: Օրինակ, ի՞նչ կապ ունի Ադրբեջանն այս պատմության հետ: Կապ ունի՞, թե կապ չունի: Սա ներքին խոսակցություն է, բայց խնդիրն այն է, որ միշտ քո միջավայրը և այն մարդիկ, ում հետ դու ունես բարեկամական, թե թշնամական հարաբերություններ, իրենք քո գիտակցության մասն է: Օրինակ, մեր հիմնի մեջ կան տողեր, չէ՞, մեր հիմնը մեր ամենակարևոր տեքստն է, որը մենք պետք է և կարող ենք ունենալ: Օրինակ, մեր հիմնի մեջ կա թշնամի բառը. «թող փողփողա թշնամու դեմ, թող միշտ պանծա Հայաստան»: Այս ի՞նչ է նշանակում, այս նշանակում է, որ թշնամու ընկալումը մեր ընկալման, մեր աշխարհընկալման ամենակարևոր մասն է:
Հանրային Ռադիո – Այստեղ է՞լ է լեգիտիմության հետ կապված ական դրված:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ոչ: Ոչ: Ուրիշ բան եմ ասում: Այս առումով մենք ինչ անում ենք և ինչ չենք անում՝ մեր թշնամին միշտ ներկա է: Կապ չունի՝ մենք դրա մասին հայտարարում ենք, թե չենք հայտարարում: Ու դա աշխարհի հարաբերությունների տրամաբանության մեջ է: Իմիջիայլոց, ես ուզում եմ մի փաստի ուշադրություն դարձնել, օրինակ, Ադրբեջանում այսօր ձևավորվող գիտակցության 90 տոկոսը լրացնում ենք մենք՝ հայերս, Հայաստանի Հանրապետությունը:
Հանրային Ռադիո – Ի՞նչով ենք լրացնում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Որովհետև նրանք իրենց պետականության և հանրային հարաբերությունների ընկալումն ընկալում են Հայաստանից ստացվող, Հայաստանից մղվող ազդեցությունների վրա: Ինչպես է Հայաստանն իրենց վրա ազդում: Ինչպես են և Հայաստանը, և Հայաստանի ընկալումներն ազդում իրենց ընկալումների վրա: Եվ սա փոխադարձ պրոցես է: Բայց ես ուրիշ բան եմ ասում, տեսեք, Դուք հպանցիկ խոսեցիք նաև հռչակագրի մասին: Մեր հռչակագրի դրույթները որո՞նք են: Երեք անկյունաքարային դրույթ կա: Հռչակագիրն ի՞նչ է, մենք հռչակում ենք, հռչակել ենք, թե մենք ինչի համար ենք պետություն ստեղծում, որովհետև հռչակագիրը նրա մասին է, որ մենք սկսում ենք անկախ պետություն ունենալու գործընթաց: Եվ երեք ուղենիշ ենք նշում մենք, մեկը՝ պատմական արդարությունը, մյուսը՝ հայ ժողովրդի իղձերը և երրորդը՝ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի վերամիավորման որոշումները: Մենք օրինակ՝ միշտ նայում ենք Ադրբեջանի տեսակետից, իսկ մենք ինչի՞ չենք նայում՝ մեր ուրիշ հարևանները ո՞նց են ընկալում: Ո՞նց են ընկալում այս բանը, որ մենք ասում ենք՝ պետություն ենք ստեղծում, որ պատմական արդարությունը վերականգնենք: Ի՞նչ է նշանակում պատմական արդարությունը վերականգնել: Եկեք պատկերացնենք ուղղակի, թե մենք եթերում չենք, Դուք որպես քաղաքացի, պատմական արդարությունը ո՞նց ենք ընկալում, կամ կներեք, ես Ձեզ դժվար վիճակի մեջ չդնեմ, նույնիսկ էական չէ՝ ոնց ենք ընկալում, մեր միջավայրը ո՞նց է ընկալում պատմական արդարությունը: Ասում ենք՝ Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, ՀԽՍՀ տարածքում հռչակում է անկախություն և ասում է, որ մենք պետք է վերականգնենք պատմական արդարությունը, կամ գուցե հռչակագրի ձևակերպումը մի փոքր այլ կերպ է:
Հանրային Ռադիո – Պետություն ունենալու նպատակադրումով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բայց ինչպես է ընկալում մեր միջավայրն այդ մեր ուղերձներին: Եվ ես էլի եմ ասում՝ մենք անընդհատ ասում ենք՝ Ադրբեջանը ոնց է ընկալում, Թուրքիան ոնց է ընկալում, իսկ ինչի՞ հարց չենք տալիս՝ Վրաստանը ո՞նց է ընկալում: Ինչի՞ մենք մեզ հարց չենք տալիս՝ ինչո՞ւ Վրաստանը պաշտպանական ոլորտի խորը հարաբերություններ ունի Ադրբեջանի և Թուրքիայի և ոչ թե Հայաստանի հետ: Կապ կարո՞ղ է սա ունենալ այն ուղերձների հետ, որոնք մենք հղել ենք, որոնք մենք դրել ենք մեր պետության հիմքում:
Հաջորդ հարցը: Մենք այսօր հռչակագրի հետ մեր հարաբերություններն իրոք պետք է կարգավորենք: Հիմա հարց՝ մեր պետական քաղաքականությունն արդյոք պիտի հղվի դրա վրա և արդյոք մեր պետական քաղաքականությունները պետք է այդ ուղերձով առաջնորդվեն և պետք է ելնեն Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի՝ Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման որոշման վրա: Սա քաղաքական ընտրության հարց է: Եթե այո, սա նշանակում է, որ մենք խաղաղություն երբեք չենք ունենա: Ավելին, սա նշանակում է, որ մենք հիմա կունենանք պատերազմ, որովհետև էլի եմ ասում՝ տնտեսությունը տեսեք ինչ լավ աճում է, հիմա մեր բանակը կուժեղացնենք, և ակնհայտորեն բոլորը տեսնում են, որ մենք բանակի վերափոխման վրա շատ լուրջ ռեսուրսներ ենք ծախսում: Այսինքն՝ մենք հռչակում ենք, ասում ենք, որ հիմա բանակն ուժեղացնում ենք և գնանք իրագործենք մեր հռչակագրի դրույթները: Եթե մենք այսպես ենք ասում, սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ մեր հարևանները դաշինք են ձևավորելու մեզ ոչնչացնելու համար, որովհետև մենք հռչակել ենք, որ առնվազն մենք իրենց հետ թեմա ունենք: Երկրորդ պահը՝ այն, ինչ ես ասում եմ, իմ ասած այս խոսույթի զարգացումը և ընկալումը ժողովրդի շրջանում, դա Հայաստանն ուժեղացնելո՞ւ է, թե թուլացնելու է: Միանշանակ Հայաստանն ուժեղացնելու է, որովհետև եթե մենք հենվում ենք այս խոսույթի վրա և սա ընտրում ենք որպես երկարաժամկետ ռազմավարություն, մենք զենք ձեռք բերելիս էլ խնդիր չենք ունենա կամ քիչ խնդիր կունենանք կամ մենք զենք ներմուծելիս էլ քիչ խնդիր կունենանք, որովհետև բոլորը կընկալեն, որ այդ զենքը մենք չենք բերում իր համար:
Հանրային ռադիո – Հարձակվելու համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պատկերացնո՞ւմ եք՝ մենք ուրիշի տարածքով զենք ենք բերում, մարդը պիտի մտածի՝ լավ, այս զենքը թողնեմ անցնի, սա գնում է, ինձ վրա հարձակվում է, ինչի՞ թողնեմ ես: Մենք անընդհատ ամեն ինչ նայում ենք Ադրբեջանի, Թուրքիայի տրամաբանությամբ: Հայրենասիրության մոդելի խնդիր կա, որովհետև մեզ թվում է, որ այս աշխարհում մենք ենք, Թուրքիան ու Ադրբեջանը, «Մենք ենք մեր սարեր»-ի մենք ենք, Ավստրիան ու Ամերիկան: Հիմա շատ հետաքրքիր բան է՝ մենք միշտ այդ եռանկյունու, այն դեպքում Սովետական Միությունն էր մենք, հիմա մենք ենք՝ Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանն ու Թուրքիան, վերջ էլ ուրիշ երկիր չկա աշխարհում: Այս նրբությունների մասին եմ ես ասում:
Հաջորդը՝ էլի շատ կարևոր մի բան: Այն, ինչ ես ասում եմ՝ մեր պետությունն այս առաջարկվող խոսույթն իրագործելու դեպքում ուժեղանալո՞ւ է, թե թուլանալու է: Միանշանակ ուժեղանալու է: Իսկ, կներեք, Ադրբեջանն ուզո՞ւմ է, որ մեր պետությունը ուժեղանա: Իհարկե, չի ուզում, որովհետև նա՝ ա) թշնամանքի խորը զգացում ունի մեր նկատմամբ և ինքը բացի ռազմավարական և այլ բաներից, ուզում է մեզնից վրեժխնդիր լինել: Եվ, հիմա, երբ ինքը տեսնում է, որ Հայաստանում խոսույթ է ձևավորվում, որը հնարավոր է, որ իրագործվի և որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կուժեղանա, ինքը պետք է ամեն ինչ անի, որ դա ընդհակառակը՝ Հայաստանի թուլացման պատճառ դառնա: Ու ինքն ի՞նչ պիտի ասի, պիտի ակնարկ անի, ասի՝ դե մեր պահանջով են այս ամեն ինչն անում: Ես ինչի էի ասում՝ մենք երկուսով ենք խոսում, սա մեր ներքին խոսակցությունն է, ինքն անընդհատ ուզենալու է մեր խոսակցության սեղանի շուրջը նստել, որ մեր խոսակցությունը մեզ հետ տեղի չունենա: Մանավանդ, որ հասկանալիորեն Հայաստանում կան ուժեր՝ մի մասն անկեղծ, օբյեկտիվորեն, մյուս մասը՝ ուղղորդմամբ, որոնք չեն ուզում, որ այս բովանդակությունն ընկալվի, նրանք ուզում եմ ասել՝ այս կառավարությունն ինչ անում է, անում է Ադրբեջանի պահանջով, Ադրբեջանի համար, Ադրբեջանի օրակարգն է բերում: Ուղղակի հիշեցի, այս տրամաբանության մեջ բաներ կան, որ հասկանո՞ւմ եք, ես ինքս ինձ վրա զարմացած եմ, թե ես ինքս ինչպես դա չեմ նկատել՝ այս ամեն ինչի մասին այսքան երկար ժամանակ մտածելով ու խոսելով: Նախորդ օրն իմ աչքին ընկավ մեր Բանակի օրվա հետ կապված էմբլեմը ու հետո ես հիշեցի, որ մենք բոլորս չենք ասում Հայաստանի Հանրապետության բանակ, մենք ասում ենք Հայոց բանակ: Ու մենք չենք նկատում դա, հասկանում ենք, որ դա մեզ համար այնքան սովորական բան է:
Հանրային ռադիո – Ինչպես Հայաստանի պատմություն, Հայոց պատմություն;
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բայց տարբերությունը ո՞րն է: Մեզ համար դա խնդիր չէ, մեզ համար հենց այդպես էլ պետք է լինի: Բայց եկեք կողքից նայենք, ասենք, մի րոպե՝ Հայաստանի Հանրապետությունն ինչի՞ իր բանակը չի անվանում Հայաստանի Հանրապետության բանակ, այլ Հայոց բանակ, հայերի բանակ: Բայց, կներեք, հայեր կան ամեն տեղ. հայեր կան Թուրքիայում, հայեր կան Իրանում, հայեր կան Վրաստանում, ամեն տեղ: Այսինքն՝ մի րոպե, այս բանակն այն հայերի բանակն է, այն հայերի ինչի՞ն է պետք բանակը: Պատկերացրեցի՞ք: Լավ, ամենահեռու երկրի անունը տամ, որ բան չլինի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների հայերին բանակն ինչի՞ համար է պետք: Հասկանո՞ւմ եք, ընկալման ինստիտուցիոնալ մակարդակներ կան, որ երկրները բառերը, խոսույթները, գործողությունները, ժեստերն ընկալում են ինստիտուցիոնալ մակարդակով: Եվ ի՞նչն է իմ ասածը: Իմ ասածը հետևյալն է, որ մենք պետք է կառավարենք մեր նկատմամբ գոյություն ունեցող ագրեսիվությունը, բայց նախ պետք է հասկանանք, թե ինչն է այդ ագրեսիվության պատճառը, որովհետև ես Ձեր փոխարեն լինեմ, կասեմ մի րոպե, Դուք տեսե՞լ եք, թե Ադրբեջանն ինչ է ասում, տեսե՞լ եք՝ Ադրբեջանն ասում է «Արևմտյան Ադրբեջան», «Զանգեզուրի միջանցք», «Երևանը ադրբեջանական քաղաք» և այլն: Այո, ես տեսել եմ և հասկանալիորեն, դա մեր օրակարգի անբաժանելի մաս է, բայց ես ասում եմ՝ եկեք մենք խոսենք մեզ հետ և մեր մասին, որովհետև երբ մենք մեզ հետ և մեր մասին խոսակցությունը կարողանանք ճիշտ հունի մեջ դնել, մեր այդ սպառնալիքները կառավարելու ընդունակությունն ու գործիքներն ավելի կմեծանա: Այսինքն՝ այդ կարմիր շորի հարցն է պետք լուծել, բայց կարմիր շորը փոխելով այլ երանգի շորով՝ մենք երաշխիք չենք ստանում, կարմիր շորով մենք նեգատիվ երաշխիք ենք ստանում, մյուս շորով մենք շանս ենք ստանում, բայց ոչ երաշխիք: Եվ եթե գրագետ գործենք՝ այդ շանսը կդարձնենք երաշխիք:
23:59 14.05.2025
20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգերԵրևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...
23:58 14.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:46 14.05.2025
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացըՄիացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...
23:34 14.05.2025
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...
23:27 14.05.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...
23:18 14.05.2025
Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվիԵրևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...